Գրքեր

Հիմա ես ուտում եմ այն, ինչ ցանկանամ (Դավիթ Յան)

Գրքում մեր հանրահայտ հայրենակիցը խոսում է առողջ սննդի մասին. մի բան, ինչը հսկայական ազդեցություն է ունենում մեր կյանքի վրա, բայց ինչի հանդեպ մարդիկ սովորաբար անտարբեր են: Գրքի առավելություններից մեկը կայանում է նրանում, որ հեղինակի բոլոր եզրահանգումները հիմնված են Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն խորհուրդների և հետազոտությունների վրա: Անպայման խորհուրդ է տրվում կարդալ:

Մեկ րոպեանոց մենեջեր (Քեն Բլանշար)

Ղեկավարման արդյունավետ սկզբունքների մասին պատմող այս գիրքը համարվում է բոլոր ժամանակների լավագույն բիզնես գրքերից մեկը: Այն թարգմանվել է 37 լեզուներով և վաճառվել է դրա ավելի քան 13 միլիոն օրինակ: Գրքում պատմվում է արդյունավետ ղեկավարման 3 սկզբունքների՝ մեկ րոպեանոց նպատակների, մեկ րոպեանոց գովեստների և մեկ րոպեանոց նկատողությունների մասին: Կարող եք կարդալ գիրքը հենց հիմա, քանի որ այն ընդամենը 25 էջ է:

Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները (Հրաչյա Մանուկյան)

Գրքում հեղինակը ներկայացնում է իր անձնական փորձը, պատմում, թե ինչպես է սեփական անձի վրա աշխատելը փոխում մարդու աշխարհընկալումը, ունակությունները, օգնում ազատվել վնասակար սովորություններից և ձեռք բերել օգտակար սովորություններ: Գրքում կառնչվեք ամենատարածված սովորությունների հետ` ծխելուց մինչև սթրեսներ, ալկոհոլ օգտագործելուց մինչև օրնիբուն քրտնաջան աշխատանք, կպարզեք, թե ինչպես են դրանք ձևավորվում, և ամենակարևորը` ինչպես պետք է դրանք ղեկավարել:

Բիզնես զրոյից: Lean startup-ի մեթոդը (Էրիկ Ռիս)

Հիանալի գիրք բոլոր նրանց համար, ովքեր ուզում են ստարտափ սկսել: «Ստարտափն անորոշություն է», – գրում է հեղինակը, – «այստեղ չի կարելի կիրառել բիզնեսի ավանդական մեթոդները»: Եվ նա բերում է բազմաթիվ օրինակներ: Լավագույն գրքերից մեկն է Lean startup-ի թեմայով:

Ինչպես օգնել ձեր ամուսնուն առաջ գնալ (Դորոթի Քարնեգի)

Ցանկացած կին ուզում է, որ իր ամուսնությունը լինի երջանիկ, իսկ ամուսինն իր գործերում մեծ հաջողությունների հասնի: Որպես ամուսնու առաջին գործընկեր, օգնական և ղեկավար, շատ մեծ է կնոջ դերն այդ հարցում: Նմանատիպ կարող էր լինել մեկ այլ գիրք՝ ամուսինների համար՝ ինչպես օգնել կնոջը լինել երջանիկ: Բայց Դորոթի Քարնեգիի այս հիանալի գիրքը նվիրված է կանանց: Անպայման խորհուրդ է տրվում կարդալ:

Նոր կյանքիդ առաջին 7 օրերը (Անի Հարությունյան)

Անի Հարությունյանը մեկն է այն մարդկանցից, ովքեր կյանքի ինչ-որ պահին հասկանում են, որ ցանկանում են ապրել միայն այնպես, ինչպես երազում են: Ավելի քան 3 տարի ուսումնասիրելով հաջողության թեման, կարդալով բազմաթիվ գրքեր, ուսումնասիրելով հաջողակ մարդկանց, հասկանալով նրանց գաղտնիքները, գրքում հեղինակը կիսվում է իր փորձով, տալիս պրակտիկ խորհուրդներ բոլոր այն մարդկանց, ովքեր չեն ապրում այնպես, ինչպես ուզում են, բայց ոչինչ չեն էլ անում դա փոխելու համար: Գիրքն իրենից ներկայացնում է դրական էներգիայի մեծ պաշար, ոգեշնչում է ընթերցողին և այն գրքերից է, որոնք կարդացվում են մեկ շնչով: Նախատեսված է բոլոր տարիքի ընթերցողների համար:

Ինչպես դադարել անհանգստանալ և սկսել ապրել (Դեյլ Քարնեգի)

Գրքում Դեյլ Քարնեգին իրեն բնորոշ պարզ ու հասկանալի ոճով պատմում է, թե ինչն է անհանգստացնում մեզ կյանքում, ինչի վրա ենք մենք սովորաբար կենտրոնացնում մեր ուշադրությունը և ինչ պետք է անենք այդ անհանգստությունից ազատվելու համար: Հեղինակի լավագույն գրքերից մեկն է:

Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ (Ռոբերտ Կիյոսակի)

Ամերիկյան գործարար և միլիոնատեր Ռոբերտ Կիյոսակիի և Շերոն Լեկտերի համատեղ գիրքն է: Ըստ Կիյոսակիի, դպրոցում երեխաները չեն ստանում այն գիտելիքները, որոնք անհրաժեշտ են նրանց կյանքի ընթացքում: Նրանք չեն ստանում բավարար գիտելիքներ ֆինանսների մասին և հետագայում ողջ կյանքն աշխատում են հանուն փողի` փոխարենը ստիպեն, որ փողն աշխատի իրենց վրա: Կիյոսակիի առաջին ու ամենաճանաչված գիրքն է:

Եկամտի բազմաթիվ աղբյուրներ (Ռոբերտ Ալլեն)

Իր գրքերի և սեմինարների միջոցով Ռոբերտ Ալլենը սովորեցնում է տասնյակ հազարավոր մարդկանց ողջ աշխարհում` ինչպես դառնալ ֆինանսապես անկախ: Գրքում նա պատմում է փող վաստակելու 10 եղանակների մասին, պնդելով, որ թեկուզ մեկ, բայց լավ գործարքը, կարող է ապահովել ձեզ մինչև ձեր կյանքի վերջ: Ֆինանսների թեմայով լավագույն գրքերից մեկն է:

Պատրաստված է ճապոնիայում (Ակիո Մորիտա)

Ակիո Մորիտան Sony ընկերության հիմնադիրներից է: Գրքում նա պատմում է ընկերության ստեղծման և հաջողության պատմությունը: Մանրամասն ներկայացված են ճապոնական բիզնեսի և ղեկավարման առանձնահատկությունները:

Կորցնելով անմեղությունը (Ռիչարդ Բրենսոն)

Գիրքը Մեծ Բրիտանիայի և աշխարհի ամենաճանաչված, հարուստ և հաջողակ մարդկանցից մեկի ինքնակենսագրականն է: Ռիչարդ Բրենսոնը Virgin Group անվան տակ միավորված մոտ 200 տարբեր ընկերությունների հիմնադիրն ու ոգեշնչողն է: Բոլորին խորհուրդ ենք տալիս կարդալ այս գիրքը: Այն կսովորեցնի ձեզ, թե ինչպես կարելի է մտածել, ապրել և վայելել կյանքը:

Կյանքի համաշխարհային օրենքները (Ջոն Տեմպելտոն)

Հեղինակը` անգլիացի գործարար Ջոն Տեմպլտոնը, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է: Գրքում նա պատմում է ճիշտ մտածելու իր համակարգի մասին, բացահայտում կանոններ, որոնք կարող են հարստացնել բոլոր այն մարդկանց, ովքեր պատրաստ են սովորելու: Հաջողակ, երջանիկ և օգտակար մարդ լինելու համար շատ կարևոր է իմանալ կյանքի այս օրենքները:

Ձեր առաջխաղացման 37 գաղտնիքները (Ռենդի Գեյդջ)

Մարդու զարգացման և առաջխաղացման հարցերով առաջատար մասնագետներից մեկն իր գրքում բացահայտում է հաջողության հասնելու 37 կանոններ: Դրանք այնքան պարզ են շարադրված, որ դուք կարող եք կիրառել դրանք միանգամից:

Փողային հոսքի քառանկյունը (Ռոբերտ Կիյոսակի)

Գրքում հեղինակը բացատրում է, թե ինչու են որոշ մարդիկ ավելի քիչ աշխատում, ավելի շատ վաստակում և ֆինանսապես իրենց ավելի ազատ են զգում: Գիրքը պարունակում է ֆինանսական կարևոր գիտելիքներ և ցույց է տալիս, թե ինչպես դառնալ ֆինանսապես անկախ: Դուք կիմանաք «գաղտնիքներ», որոնք հնարավորություն կտան ձեզ կարգավորել ձեր ֆինանսական կյանքը:

Ինչպե՞ս է մարդը մտածում (Ջեյմս Ալլեն)

Ոչ մեծ, բայց իմաստային առումով շատ ուժեղ գիրք է: Գրքի իմաստը հետևյալն է` դու այն ես, ինչի մասին մտածում ես: Հեղինակը պնդում է, որ յուրաքանչյուր մարդ իվիճակի է ստեղծել իրեն և իր երջանկությունը:

Money կամ փողերի այբուբեն (Բոդո Շեֆեր)

Հիանալի գիրք է ֆինանսական օրենքներն ուսումնասիրելու համար: Նախատեսված է բոլոր տարիքի ընթերցողների համար: Պարզ գրելաձևն ու հետաքրքիր բովանդակությունը արդարացնում են գրքի անվանումը` «Փողերի այբուբեն»: Գրքում նկարագրված է ամեն մի քայլ` ֆինանսական անկախության հասնելու համար:

Ճանապարհ դեպի ֆինանսական ազատություն (Բոդո Շեֆեր)

Գերմանացի միլիոնատեր, գործարար, ֆինանսների գծով խորհրդատու Բոդո Շեֆերի այս գիրքը լավագույններից մեկն է աշխարհում: Գրքում հեղինակը տալիս է պրակտիկ խորհուրդներ այն մասին, թե ինչպես հասնել ֆինանսական հաջողության: Նա ինքն իր մասին ասում է` «Նոտաները գոյություն են ունեցել նաև մինչև Մոցարտը, բայց կարևորն այն է, թե ինչ է նա ստեղծել դրանցից մարդկության համար»: Եվ Շեֆերին այսօր Գերմանիայում անվանում են «ֆինանսական Մոցարտ»:

Մտածիր և հարստացիր (Նապոլեոն Հիլլ)

Գիրքը համարվում է բոլոր ժամանակների լավագույն գրքերից մեկը հաջողության թեմայում: Նապոլեոն Հիլլն իր ողջ կյանքի ընթացքում ուսումնասիրել է աշխարհի ամենահաջողակ մարդկանց կյանքն ու գործունեությունը: Արդյունքները ներկայացված են այս գրքում: Կայքի հեղինակն անձամբ խորհուրդ է տալիս անպայման կարդալ այս գիրքը: Այն ընդունակ է փոխել ձեր կյանքը:

Իմ կյանքը, իմ գործունեությունը (Հենրի Ֆորդ)

Գիրքը Հենրի Ֆորդի ինքնակենսագրականն է: Այն հրատարակվել է 100-ից ավելի անգամ, անցել է գրեթե բոլոր երկրներով և թարգմանվել է մի շարք լեզուներով: Իհարկե, այդպես էլ պետք է լիներ, քանի որ գրքի հեղինակը բոլոր ժամանակների ամենահանճարեղ մարդկանցից մեկն է` հասարակ տղա, ինժեներ, որին հաջողվեց իր աշխատասիրության ու երազանքի շնորհիվ դառնալ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը և մարդկությանը պարգևել ավտոմեքենան: Կարդալով այս գիրքը` դուք շատ բան կարող եք սովորել:

Բարձր արդյունավետությամբ մարդկանց 7 սովորույթները (Սթիվեն Քովի)

Սթիվեն Քովին իր գրքում նկարագրում է հաջողակ մարդկանց այն 7 սովորույթները, որոնցով նրանք տարբերվում են մնացածից: Թեմայում լավագույն գրքերից մեկն է:

Amazon.com` աշխարհի ամենահաջողակ վեբ-բիզնեսի գաղտնիքները

Amazon.com ինտերնետային կայքին մասին գիտեն շատերը: Այն փոխեց բոլոր պատկերացումներն ինտերնետ առևտրի մասին: Այսօր դրանից օգտվում են միլիոնավոր մարդիկ: Գրքում նկարագրված է Amazon ընկերության ստեղծման հետաքրքրաշարժ պատմությունը:

Հաջողության բոլոր գաղտնիքներից ամենագլխավորը (Դեն Քենեդի)

Հայտնի է, որ հաջողակ մարդիկ տարբերվում են մնացածից իրենց սովորություններով, բնավորության գծերով, մտածելակերպով: Գրքում հեղինակը փորձում է բացահայտել այդ գաղտնիքներից ամենագլխավորը, որը հասկանալով և ընդունելով` դուք նույնպես հնարավորություն կունենաք հասնելու մեծ հաջողությունների:

Մտածիր որպես միլիարդատեր (Դոնալդ Տրամպ)

Իսկապես հարուստ մարդ դառնալու համար անհրաժեշտ է մտածել որպես միլիարդատեր: Միլիարդատեր և հաջողակ գործարար Դոնալդ Տրամպը պատմում է այն մասին, թե ինչպես պետք է վերաբերվել փողին, աշխատանքին, տարբեր մտահաղացումներին և կյանքին ընդհանրապես:

Ամեն ինչ գրողի ծոցը: Սկսի՛ր և արա՛ (Ռիչարդ Բրենսոն)

Անգլիացի միլիարդատեր և աշխարհահռչակ գործարար Ռիչարդ Բրենսոնի ստեղծած Virgin ապրանքանիշն իր մեջ միավորում է տասնյակ ընկերություններ աշխարհի տարբեր ծայրերում: Գրքում նա խորհուրդ է տալիս վերցնել կյանքից ամեն ինչ: Դա նշանակում է` չվախենալ նրանից, ինչ ուզում ես: Եվ ընդհանրապես, կարևոր չի` ունես դու համապատասխան գիտելիքներ, փորձ կամ կրթություն:

Ինչպե՞ս գնել բաժնետոմսեր

Ամերիկյան յուրաքանչյուր ներդրող այս գիրքը համարում է իր սեղանի անհրաժեշտ պարագաներից մեկը: Գրքում կգտնեք ձեր բոլոր հարցերի լիարժեք և մատչելի ներկայացված պատասխանները` ի՞նչ է բաժնետոմսը, ի՞նչ է ներդրումը, ինչպե՞ս ներդնել: Այդ ամենը բացատրվում է օրինակներով:

Ինչպես ձեռք բերել ընկերներ և ազդեցություն ունենալ մարդկանց վրա (Դեյլ Քարնեգի)

Դեյլ Քարնեգիի ամենահայտնի գիրքն է, որը հրատարակվել է 1936 թվականին և միայն հեղինակի կենդանության օրոք ԱՄՆ-ում վաճառվել է դրա 5մլն օրինակ: Գրքում Դեյլ Քարնեգին տալիս է պրակտիկ խորհուրդներ այն մասին, թե ինչպես է պետք շփվել մարդկանց հետ, ինչպես է պետք վերաբերվել տարբեր իրավիճակներին և ընդհանրապես` ինչպես է պետք ապրել: Կայքում գտնվող լավագույն գրքերից մեկն է:

136 մեկնաբանություն

  1. SHAT SHNORHAKAL ENQ KAYQI NAXADSERNOXNERIN EV HODVATSNERI HEXINAKNERIN, EV GRQERY TEXADROXNERIN

  2. Ամեն անգամ էս բաժին մտնելուց մոտս ցանկությունա առաջանում բոլոր գրքերը բեռնել, չուտել, չքնել, ուրիշ ոչ մի բան չանել ու բոլորը միանգամից կարդալ 😀 Շնորհակալություն էսքան լավ գրքեր դնելու համար 🙂

  3. Shat shnorhakal em, iroq shat lav bloga u ete mi dzevov karox enq ogtakar linel, patrast enq, shnorhakalutjun himnadirnerin

  4. Բոլոր օգտակար գրքերը հավաքել եք մի տեղում 🙂 Բոլորը ներբեռնեցի մի doc-ում, անունը` success.am 🙂 Էնպես որ հիմա ոչ միայն համացանցում եք, այլև իմ լափթոփի մեջ 🙂 Շնորհակալ եմ

  5. Շատ զգացված ենք Բլանշ ջան, մերսի! Հույսով եմ՝ օգուտ կտան:

  6. lav grqer en,uxaki kuzenay hayeren linein,isk hnaravor chi?

    • Սրանցից երևի 1 կամ 2 հատ հայերեն լինեն Գագիկ ջան, այն էլ ոչ էլեկտրոնային տարբերակները:

  7. isk voronq en,,,,mek el es gradarannerum harcrel em Robert Kiyosakii,Napolion Hilli grqeric bayc chem gtel

    • Նապոլեոն Հիլլի գիրքը գիտեմ Գագիկ ջան ու խորհուրդ կտամ հենց առաջինը դա էլ կարդաս, շատ լավ գիրքա: Դրա մասին տեղեկություններ կան այստեղ:

  8. insk vortexic karox em gnel ayd girqe?????es Vanadzorum em aprum hnaravora aystex lini?

  9. Thank for the awsome books!!! very nice website in general.

  10. es ruserenic aydqan el lav chem ev xndrum em indz xorhurd tveq te inchpes es usumnasirem ays grqere,masnavorapes Ինչպե՞ս գնել բաժնետոմսեր girqe

  11. shat shnorhakal em dzezanic.

  12. shat lav kayqa grqer@ iroq vor shat hetaqrqir en

  13. NAX UZUM EM IM XORIN ERAXTAGITYTIYN@ HAITNEM CHEZ CHAT OGTAKAR XORHYRDNER EQ TALIS Y MI HARC YNEM HNARAVOR CHI AIS GRQERI KAREVOR HATVACNER@ TARGMANEQ Y TEXADREQ AIS KAIQYM

    • Հոդվածներում գրքերից մեջբերումներ անընդհատ լինում են Հակոբ ջան, իսկ ընթացքում միգուցե նաև թարգմանենք առանձին հատվածներ և հոդվածի տեսքով ներկայացնենք:

  14. shat lavn en grqer@ shnorhakal enq Dzezanic

  15. Luka jan HAPPY NEW YEAR. inchqan lav ban kar asel en es el em mianum bolorin apreq miak kayqna vor jamerov mtnum chem hognum.

  16. Լուկա ջան Դեյլ Քարնեգիի գրքի հայերեն տարբերակը կա ընդհանրապես???

  17. mersi bolor nranc ovqer zbaxvum en es drakan gorcuneutyamb)))

  18. eeeeeh ruserenaaaa………

  19. Շատ շնորհակալություն կայքի նախաձեռնողներին: ԱՊՐԵՔ

  20. Luka jan grqer@ qahum em bayc chi bacum im mot e nshanov e tali inch anem?

  21. ha winRar unem bayc eli e ov a gali

  22. hima bacec bayc ankap tarer en grac fontern el dzeci bayc eli nuynn e

  23. Mxo ջան իսկ որ գիրքն ա?

  24. sax tenc en mi qani hat qashel em bolor@ nuynn en

    • Mxo ջան աջ click արա ֆայլի վրա ու Extract here սեղմի: Եթե չեղավ, պետք ա փորձես winzip install անես, նոր բացես: Եթե ըտենց էլ չեղավ, ասա որ գրքերն ես ուզում, կուղարկեմ մեյլիդ:

  25. Xorurd ktai shat ushadir kardal

    Самый богатый человек в Вавилоне
    Клейсон Джордж

    U kirarel, shat hzor girqa

  26. isk stei sax grqern en ruseren hayeren chka?

  27. Ուզում եմ անչափ եւ խորին շնորհակալությունս հայտնեմ այս կայքի հեղինակներին եւ ադմինիստրացիային, քանի որ ինքս շատ լավ գիտեմ, թե ինչ քրտնաջան աշխատանք է պահանջվում կայք էջ ստեղծելիս: Իսկ այս կայքի մասին խոսքերն ավելորդ են: Շատ անհրաժեշտ, զարգացնող, ինքնակատարելագործման լավագույն միջոցն եմ համարում այսպիսի կայքերը: Ձեզ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ եմ մաղթում ու թող որ միշտ նոր նյութերով լեցուն լինի կայքը:

  28. Dzer grqey uxxaki hrashq en ,shnorhakal em shat…

  29. shnorhakalutyun nman proekti kazmakerpichnerin, kardacoxnerin xorhurd ktam kardal nayev Xarv Eker, Dumay Kak Milioner……

  30. Shnorhakalutyun ayn mardkanc ovqer mtacum en ays grqeri hexinakneri pes u payqarum en finansakan ankaxacman u irenc erazanqnerin hasnelu hamar….naev tvyal kayqi himnadirnerin…HASIR NRAN INCH SIRUM ES<AYLAPES KSIRES AYN INCH QEZ KHASNI….Harganqnerov David Kyureghyan.

  31. Luka jan , mi xndranq Trumpi girq@ mailis kuxxarkeq? arden tpelu entaka, te che voch mi kerp comps chi chanachum fil@,

    Naxapes shnorakalutyun,

  32. Luka jan chem stacel(((

    • Դավիթ ջան արդեն “Գրքեր” բաժնում եմ տեղադրել գիրքը .pdf Ֆորմատով: Եթե հիմա download անես, նորմալ կբացի:

  33. Mersi shat)

  34. Նապոլեոն Հիլլ չկարդալ չի կարելի : Այս գրքերի հայերեն թարգմանությամբ կա Նապոլեոն Հիլլի <> , Դեյլ քարնեգիի ինչպես <> , ինչպես նաև նույն հեղինակի <>(բռոշյուրը) օրինակները : Կայքի հեղինակը շատ ճիշտ գործ է արել :

  35. կավելացնեի նաև Բրայան Տրեյսի , Ստիվեն Լիկոկ

    • Համաձայն եմ Դավիթ ջան, օրինակ Բրայան Տրեյսին նման թեմայով հետաքրքրվող մարդկանց շրջանում կարծում եմ բավական հայտնի է:

  36. ներողություն ոչ թե Ստիվեն Լիկոկ , այլ Իգոր Վագին : ՈՒղղակի այդ պահին Լիկոկ էի կարդում :ՃՃ

  37. mi ban harcnem <> girqy graxnutnerum hayeren targmanvac ka?

  38. harust hayrik axqat hayrik

  39. Hargeli Hrach

    Grkeri Hayeren Darberaknere kareli e gdnel kaykoom?

    Shnorhakal
    Johnson

    • Սոնա ջան ներբեռնման հետ խնդիր կար, բայց հիմա արդեն ուղղված է, ուղղակի սեղմեք հղման վրա:

  40. barev dzez es 5 rd dasaran em poxvum em 6 inch xorurd ktaq im tariqi hamar inch kardam

  41. Կարդացեք Անի Հարությունյանի “Նոր կյանքիդ առաջին 7 օրերը” Սիլվի ջան, դրանից հետո Դեյլ Քարնեգիի “Ինչպես ձեռք բերել ընկերներ և ազդեցություն ունենալ մարդկանց վրա” գիրքը:

  42. shat shnorakalutyun es dranq ampayman kntercem

  43. isk Անի Հարությունյանի “Նոր կյանքիդ առաջին 7 օրերը ev Dեյլ Քարնեգիի “Ինչպես ձեռք բերել ընկերներ և ազդեցություն ունենալ մարդկանց վրա” գիրքը: elektronayin tarberakov inchpes gtnel ev kardal

  44. es 8 rd dasaran em inch xorurd ktaq inch kardam

  45. es mta bays dranq chkaroxaca kardaal ayn skachac er linum

    • Հենց այդպես էլ պետք է լինի Սիլվի ջան, դրանք ոչ թե անմիջապես կայքից պետք է կարդաք, այլ ներբեռնվելուց հետո ֆայլերը պետք է բացեք:

  46. lav shat shnorakal em

  47. Es chem karoxanum nerbernel (((

  48. es grqer@ vacharum en hayastanum ?

  49. Շատ քչերը Արմեն ջան, մի քանիսը, հիմնականում՝ Դեյլ Քարնեգի

  50. Barev dzez ov karoxe asel pordzumem girq qashel qashumem. Sxmumem vor baci chi bacym. Inch karoxem anel?

  51. Sxmumem grqi vra,cuyce talis vor qashele sxmumem qashaci vra gryme chi bacvum girq u pordzymem papka bacem eli chi linym.inchic karoxe linel Hrach jan?

  52. Yes heraxosi mejem qashym chi bacum

  53. heraxosov inch cragir qashem vor baci girq@ ?

  54. Никогда не ешьте в одиночку (Кейт Феррацци), Հիանալի գիրք է և կսազի ձեր հավաքածուին , գրքում ծանոթություներ հաստատելու , ու դրանց օգտավետության մասին է խոսվում , Իսկ ձեր գրադարնի մասին խոսքեր չկան , որոշները կարդացել եմ, ու նոր գրքեր բացահայտեցի որոնք անկասկած կարդալու եմ , շնորհակալաություն

  55. barev dzez,,xndrum em nerdrumneri finansavorman metodneri masin hamarot bnutagir ktaq?

  56. Lilit Mejlumyan says:

    xndrum em karox eq patasxanel im harcin?

    • Լիլիթ ջան, ճիշտն ասած հարցը լավ չհասկացա, մի փոքր կմանրամասնե՞ք Ձեզ ինչն է հետաքրքրում

  57. barev dzez mi khndranq unem, grqer bajnum ka shat ogtakar nyuter kapvac aroghjutyan kam biznesi het , indz petka hayeren tarberaky hnaravora te che?

  58. BAREV DZES ES POXVUM EM 8RD DASARAN INCH GIRQ XOHURD KTAQ KARDAM U ELEKTRONAYIN MIJOCOV SHAT SHNORHAKAL KLINEM

  59. Նոր կյանքիդ առաջին 7 օրերը (Անի Հարությունյան)vor xndrem kaseq es girq@ vonc karox em carel kardam online ka?

  60. Shat ban haskaca ays xorhurdneruc mersi shat

  61. Mite sa irakanutyune es haselem hajoxutyan shnorrhakalem boloric

  62. Isk kan grqer senc hetaqrqir uxaki xndrum em hayeren

  63. Shat lav sayta,vonc havaneci,ba grqery,im pntracneric shatery gta,akamayic haytnveci dzer saytum u inch petq er gta 🙂
    Miayn vor xndrem ” Самый богатый человек в Вавилоне” girqn el texadreq, ham temayi meja,ham lav girqa,ham el erevi shatery pntrum en(im nman 😉 )

  64. Ժողովուրդ մի բան կարող եմ ասել, ամեն ինչ սկսվում է միայն ցանկությունից: Եթե մարդու աչքերում չկա կրակ, ինչ ուզում եք արեք, թեկուզ եթե նրա կողքը լինեն Կիոսակիներ, Ջոբսեր թե Բաֆետներ: Բայց եթե մարդու աչքերում կա կրակ հավատացեք փոքր կայծն էլ կբավարարի աշխարհը փոխելու համար: Կարծում եմ այս կայքը վերոհիշյալ փոքր կրակը կարող է հանդիսանալ նման մարդկանց համար: Եթե անկեղծ լինեմ, շատ հաճախ չեմ լինում կայքում, բայց երբ լինում եմ, միշտ շատ լավ ժամանակ եմ անցկացնում ինչ որ նոր բան ինձ համար հայտնաբերելով: Ասեմ, որ կայքի հիմնադիրներից ոչ մեկին չեմ ճանաչում, բայց հպարտանալու բան ունենք բոլորս, որ կա նման օգտակար կայք: Ընդհանրապես ահավոր է Հայաստան բառը կապել ինտերնետի հետ, իմ անձնական կարծիքն է, բայց վստահ եմ, որ 21-րդ դարի գլխավոր զենքը դա ինտերնետն է, ոչ մի ինֆորմացիա չկա հայերենով, ինչ էլ կա ուղղակի հայավարի ասած գլխառադ են արել, գալչկի համար: Վստահ եմ, որ մենք ունենք շատ լավ մասնագետներ, ովքեր կարող են մեծ հեղափոխություն անեն հենց հայերեն կարդացողի համար, տեսնենք: Կոնկրետ տվյալ կայքը վստահեցնում եմ ամենահաջողված կայքը կարելի է համարել: Վստահ եմ բոլորն էլ տեսել էն կայքերում ինֆոն գրված է տառասխալներով և այլն, ուղղակի ամոթա, մեզ չի սազում, տվյալ կայքում ուրախ եմ, որ չեմ հանդիպել նման դեպքերի ու շատ կուզենամ, որպեսզի երբեք չտեսնենք այդիպիսի խայտառակություն:

  65. Barev dzez knereq mi ban harcnem inchvor meke texyaka es grqere hayastanum vajarvuma hayeren tarqmanutyamp???

  66. Barev dzez xndrumem ogneq gtnem IM MAHVANIC 50 OR ARAJ vernagrov girq@

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով: