Դարձեք հեղինակ
Գոյություն ունի Հաջողության բլոգում հեղինակ դառնալու երկու տարբերակ:
1. Գրանցվեք կայքում
Հեղինակ դառնալու համար անհրաժեշտ է գրանցվել կայքում: Գրանցվելուց հետո Ձեր էլեկտրոնային հասցեին ուղարկված էլեկտրոնային նամակի միջոցով Դուք կստանաք Ձեր ծածկանունն ու ծածկագիրը, որից հետո կարող եք մուտք գործել Ձեր ղեկավարման վահանակ:
Վահանակի ձախ կողմում անհրաժեշտ է ընտրել Հոդվածներ->Ավելացնել նորը:

որից հետո կբացվի ներքևում պատկերված էջը, որտեղ էլ պետք է մուտքագրեք հոդվածը: (1) դաշտում անհրաժեշտ է մտցնել հոդվածի վերնագիրը, իսկ (2)-ում՝ հոդվածի տեքստը: Որպեսզի Ձեր ընթացիկ փոփոխությունները պահպանվեն, անհրաժեշտ է սեղմել (3) կոճակը, իսկ հոդվածի վերջնական տեքստը կարող եք տեսնել սեղմելով (4) կոճակը: Քանի դեռ դուք չեք սեղմել (5) կոճակը՝ «Ներկայացնել հաստատման», հոդվածը գտնվում է սևագիր վիճակում, այսինքն Դուք կարող եք աշխատել դրա վրա այնքան, որքան ցանկանաք: Եվ միայն այն բանից հետո, երբ հոդվածը վերջնական պատրաստ է հրապարակման, սեղմեք (5) կոճակը: Դրանից հետո մենք կդիտարկենք հոդվածը և եթե այն համապատասխանում է մեր չափանիշներին, ապա այն կհայտնվի կայքում:

Ղեկավարման վահանակում Դուք կարող եք փոխել նաև Ձեր անձնական տվյալները՝ այցելելով «Ձեր անձնագիրը» բաժինը: Այդ բաժնում անպայման լրացրեք «Իմ մասին» դաշտը: Այդ ինֆորմացիան երևալու է Ձեր բոլոր հոդվածներից հետո:
2. Ուղարկեք էլեկտրոնային նամակ
Հեղինակ դառնալու համար կա նաև երկրորդ տարբերակը: Դուք ուղարկում եք էլեկտրոնային նամակ admin@success.am հասցեին՝ թեմայում նշելով post բառը, իսկ տեքստում՝ հոդվածը և Ձեր անձնական տվյալները (որոնք երևալու են հոդվածից հետո): Հետագայում, հոդվածում փոփոխություններ կատարելու համար Դուք գրում եք մեզ նույն էլեկտրոնային հասցեից և մենք այդ փոփոխությունները կատարում ենք:
