Ես սկսում եմ հասկանալ…

Ես սկսում եմ հասկանալ, որ ես եմ մեղավոր, որ իմ կյանքում հաճախ է լինում հիասթափություն: Որ միշտ ստիպված եմ տեսնել իմ շուրջն անարդարություններ ու լռել: Որ միշտ քեզ ընդունում են նայելով ոչ թե «դեմքիդ», այլ գրպանիդ (կապ չունի, որ «դեմքդ» այլանդակ է): Որ միշտ աղքատներին պատասխանը «ՈՉ»-ն է, իսկ հարուստներին` «ԱՅՈ»-ն: Որ անտեսվում են հոգևոր արժանիքները, կարևորելով` մարմնականը: Որ մարդկանց հաճելի է, երբ իրենց խաբում են: Նրանց ավելի հարմար է ապրել իրականությունից հեռու, իրեց իսկ ստեղծած ստի «դղյակում», քան մի քիչ դաժան, բայց իրական «խրճիթում»: Որ հասնել նպատակներին ավելի հեշտ է զենքի միջոցով, քան մտքի: Որ միշտ մահվան շեմին ես գիտակցում` ինչ ունես ու ինչ ես կորցնում: Որ խոսում ես մարդկանց հետ ու հասկանում, որ «գեղեցիկը կփրկի աշխարհը» իրականությանը չի համապատասխանում: Գեղեցիկը մեր շուրջն է, մինչդեռ փող աշխատելու ՀԻՎԱՆԴԱԳԻՆ ձգտումը դարձել է նպատակ, որը մեզ շա~տ է հեռվացրել իրական գեղեցկությունից: Ինչո՞ւ կեղծես, եթե կա ճշմարիտը: Ինչո՞ւ հասնես երազանքներիդ փողի կամ զենքի ուժով, այլ ոչ թե քո աշխատասիրությամբ: Ինչո՞ւ ունենաս առատ գրպան, բայց հոգուդ մեջ լինի անհույս դատարկություն… Սրանք հարցեր են, որոնք անընդհատ պտտվում են իմ մտքում: Փորձում եմ գտնել դրանց պատասխանները: Չեմ գտնում կամ էլ արդեն գտել եմ կամ էլ վախենում եմ… ՉԳԻՏԵՄ… և դրա համար էլ մեղադրում եմ միմիայն ինձ:
Հեղինակ՝ Աղաջանյան Ռոզի


CAVOQ….guce erbeq el chkaroxanaq gtnel ayd harceri patasxanner@(((
Cavoq , iharke u @st erevuyti menq enq mexavor , vor nmanatip erevuytner@ shat en mer kayanqum :Isk inch veraberum e patasxanner@ gtnelun, apa kapitalistakan erkrum, dranq haverjakan harcer en ( im karciqov ) :/ …. u djvar el patasxan stanan !
Es hamozvac em patasxanner@ anpayman kgtnven……………
es miayn uraaax klinem !!!
qani der mardiq mtacu en miayn iranc masin da misht el linelu a,,,, cavoq es darum mecamasnutyun” gnum a shahi hetevic ev henc dra hamar el korum a gexecik”,korum a ashxatanq”,korum a arves”, korum a…………………….
HAvelem…mtacum en irenc SHAHI masin
Giteq mardkayin kyanq@ haverjakan pntrtuq e, ayd gorcntacum karevor e ayn, te inchqanov enq menq karoxanum gtnel inqners mez, chanachel u haskanal inqnerz mez, mer dzgtum ner@, cankutyunner@. Shat cavali e, vor shater@ ush en haskanum kam el @ndhanrapes chen haskanum ajd amen@. Karcum em kyanqi yuraqanchyur pulum petq e irakanacnel sepakan andzi hangamanalic verlucutyun` gnahatelu u arjevorelu mer stexcac lavaguyn ardyunqner@ ev haskanalu texi vati patcharner@. Isk inch verabervum e shrjapatox ashxarhum arka vat erevuytnerin, inchqan el cankananq chenq karox poxel ayd amen@, che vor mardik tarber en. Gnahateq inqnerd dzez.