Get Adobe Flash player
Get Adobe Flash player

Աֆորիզմներ

Ամենամեծ հայտնագործություններից մեկը, որն անում է մարդն իր համար, ամենամեծ անակնկալներից մեկն այն է, որ նա բացահայտում է, որ իվիճակի է անել այն, ինչի մասին վախով մտածում էր, որ դա գերազանցում է իր ուժերը (Հենրի Ֆորդ):

Եթե դուք ինչ-որ մեկից պահանջում եք, որ նա իր ողջ ժամանակն ու էներգիան դնի գործի մեջ, ապա արեք այնպես, որ նա ֆինանսական խնդիրներ չունենա (Հենրի Ֆորդ):

Գոյություն ունեն երկու տեսակի մարդիկ: Նրանք, ովքեր իրենց հետևից տանում են աշխարհը և նրանք, ովքեր վազում են կողքից և բղավում: «Այս ո՞ւր է աշխարհը գնում»:

Խուսափեք նրանցից, ովքեր փորձում են թուլացնել ձեր հավատը ՍԵՓԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՀԱՆԴԵՊ: Այդ գիծը բնորոշ է փոքր մարդկանց: Հանճարեղ մարդիկ, հակառակը, ոգեշնչում են ձեզ, որ դուք նույնպես ԿԱՐՈՂ ԵՔ ԴԱՌՆԱԼ ՀԱՆՃԱՐԵՂ (Մարկ Տվեն):

Կյանքը կարելի է համարել հաջողված միայն այն դեպքում, եթե հաջողվի ապրել այն ՏԱՐԲԵՐ (Կրիստոֆեր Մոռլի):

Եթե ցանկանում եք ավելի շատ հաջողությունների հասնել, կրկնապատկեք ձեր անհաջողությունների քանակը (Թոմաս Ուոթսոն, IBM հիմնադիր):

ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ Է: Հանձնվելով` դուք դարձնում եք այն մշտական (Մերիլին Սավանտ):

Բանն այն է, որ ռիսկի չդիմելով, դուք ռիսկի եք դիմում հարյուր անգամ ավելի (Յոնգ):

Ամենամեծ փառքին արժանանում է ոչ թե նա, ով երբեք չի ընկնում, այլ նա, ով կարողանում է բարձրանալ իր ամեն մի անկումից հետո (Նելսոն Մանդելա):

Կատարելությունը կառուցվում է մանրուքներից (Միքելանջելո):

Հիմնական բանաձևը հաջողության հասնելու համար, իմանալ, թե ինչպես շփվել մարդկանց հետ (Թ. Ռուզվելտ):

Ամենամեծ սխալը կյանքում, որ կարող եք թույլ տալ, դա սխալվելու հանդեպ մշտական վախի մեջ գտնվելն է (Էլբերտ Խաբբարտ):

Յուրաքանչյուր բան կարելի է անել ավելի լավ, քան արվել է նախկինում (Հենրի Ֆորդ)

Նրան, ով չի ղեկավարում օրվա 2/3-ը իր հայեցողությամբ, կարելի է անվանել ստրուկ (Ֆրիդրիխ Նիցշե):

Շատերը, որոնք կյանքում անհաջողության են մատնվել, դրանք մարդիկ են, որոնք այդպես էլ չհասկացան, թե ինչքան մոտ էին գտնվում հաջողությանը այն պահին, երբ հանձնվեցին (Թոմաս Էդիսոն):

Աշխարհը պատկանում է լավատեսներին: Վատատեսները ընդամենը հանդիսատես են (Ֆրանսուա Գիզո):

Եթե դու ունես երևակայություն, ապա կարող ես հասնել այն ամենին, ինչ ցանկանաս (Հենրի Ֆորդ):

Արեք այն, ինչ կարող եք, նրանով, ինչ ունեք, այնտեղ, որտեղ գտնվում եք (Թ. Ռուզվելտ):

Կյանքը` դա փորձություն է: Եվ որքան ավելի շատ բան դուք փորձեք, այնքան ավելի լավ (Ռալֆ Ուոլդո Էմերսոն):

Մի վախեցեք աճել դանդաղ, վախեցեք մնալ անփոփոխ (չինական ասացվածք):

Ամեն ինչ կյանքում, ինչ ինձ չի սպանում, ինձ ավելի ուժեղ է դարձնում (Ֆրիդրիխ Նիցշե):

Երբ հոսող ջուրը իր ճանապարհին արգելքի է հանդիպում, այն կանգնում է, ավելացնում է ծավալն ու ուժը և հետո հոսում է նրա վրայով: Հետևեք ջրի օրինակին: Կանգնեք և ավելացրեք ձեր ՈՒԺՆ այնքան ժամանակ, քանի դեռ խոչընդոտը հաղթահարված չէ (Ի-Ցզին):

Մեծ գործերը պետք է անել, այլ ոչ թե անընդհատ մտածել (Հուլիոս Կեսար):

Եթե դժգոհ եք այն տեղից, որը զբաղեցնում եք, փոխեք այն: ԴՈՒՔ ՀՈ՞ ԾԱՌ ՉԵՔ (Ջեյմս Ռոն):

Ճակատագիրը` դա պատահականություն չէ: Դա այն չէ, ինչին պետք է սպասել: Դա այն է` ԻՆՉԻՆ ՊԵՏՔ Է ՀԱՍՆԵԼ (Ուիլլիամ Բրայան):

Հնարավորի սահմանները որոշելու միակ ճանապարհն է` ԴՈՒՐՍ ԳԱԼ այդ սահմաններից (Արթուր Կլարկ):

Նույնիսկ, եթե դուք ճիշտ ճանապարհի վրա եք, ձեզ կճզմեն, եթե դուք ուղղակի նստեք ճանապարհին (Ուիլ Ռոդջերս):

ԵՐԲԵՔ ՄԻ ԱՐԴԱՐԱՑԵՔ: Ձեր ընկերներին դա պետք չէ, իսկ թշնամիները միևնույն է չեն հավատա (Էլբերտ Խաբբարտ):

Մարդիկ հազվադեպ են հասնում հաջողության, եթե զբաղված են նրանով, ինչը իրենց հաճույք չի պատճառում (Դեյլ Քարնեգի):

Ձեր բարեկեցությունը կախված է ձեր որոշումներից (Ջոն Ռոկֆելեր):

Մարդկանց մեծ մասը երջանիկ են այնքանով, որքանով իրենք են որոշում երջանիկ լինել (Աբրահամ Լինքոլն):

Կարդացեք նաև

Քննարկումներ21 մեկնաբանություններ

  1. Tsolak:

    hajoxutyan hasnum e na vo @ntrelov lav voroshumner@ timin tanum e depi haxtanak

  2. Enigma....:

    Если хочешь иметь то, что никогда не имел – делай то, что никогда не делал.

  3. Nareh:

    If you think you can do something or if you think you can’t… in both cases you’re right.
    Henry Ford

  4. Սարգիս:

    Եթե չզբաղվես ֆինանսներով,
    ֆինանսները կզբաղվեն քեզնով:

    Հարություն Մեսրոպյան

  5. Անահիտ:

    Հարվարդի համալսարնը 72 տարվա ուսումնասիրման արդյունքում տվել է երջանկության սահմանումը,

  6. Անահիտ:

    Երջանիկ են նրանք, ովքեր սիրում են իրենց գործը և բավարարվում են իրենց ունեցածով

  7. Jenerosa:

    լավ աֆորիզմներ են

  8. zaraavi:

    Յուրաքանչյուր մարդ յուրօրինակ կերպար է ստեղծագործողի համար և դրանով իսկ նա հանճար է

  9. zaraavi:

    Es qnnadatutyunneric chem vaxenum, indz sarsapecnum en kexc govestner@

  10. zaraavi:

    Axqatneri hamar pox@ chariq e, harustneri hamar` gorc@nker ev miayn jlatneri hamar ayn npatak e

  11. zaraavi:

    Весь секрет бизнеса в том, чтобы знать что-то такое, чего не знает больше никто.

  12. zaraavi:

    Человек начинает жить лишь тогда, когда ему удается превзойти самого себя.

  13. zaraavi:

    Когда вы почувствуете себя одиноко, попробуйте поразмышлять — и найдете собеседника.

  14. WolfStreet:

    Bayc che vor misht chi vor amen voroshum hasnuma ira npatakin. Et qarkocman erevuytnel haraberakana

  15. Ashot:

    Mi vaxecir vochmi banic ete qo ararqnern dem che astco 10 patviranneric. Я так думаю.

  16. Ashot:

    Մի մոռացիր, որ դու կարող էիր լինեիր նրա փոխարեն:

  17. Дело не в том, чтобы быстро бегать, а в том, чтобы выбежать пораньше.
    Ֆրանսուա Րաբլե

Ավելացնել