Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ (Ռոբերտ Կիյոսակի)
Ամերիկյան գործարար և միլիոնատեր Ռոբերտ Կիյոսակիի և Շերոն Լեկտերի համատեղ գիրքն է: Ըստ Կիյոսակիի, դպրոցում երեխաները չեն ստանում այն գիտելիքները, որոնք անհրաժեշտ են նրանց կյանքի ընթացքում: Նրանք չեն ստանում բավարար գիտելիքներ ֆինանսների մասին և հետագայում ողջ կյանքն աշխատում են հանուն փողի` փոխարենը ստիպեն, որ փողն աշխատի իրենց վրա: Կիյոսակիի առաջին ու ամենաճանաչված գիրքն է:
Եկամուտի բազմաթիվ աղբյուրներ (Ռոբերտ Ալլեն)
Իր գրքերի և սեմինարների միջոցով Ռոբերտ Ալլենը սովորեցնում է տասնյակ հազարավոր մարդկանց ողջ աշխարհում` ինչպես դառնալ ֆինանսապես անկախ: Գրքում նա պատմում է փող վաստակելու 10 եղանակների մասին, պնդելով, որ թեկուզ մեկ, բայց լավ գործարքը, կարող է ապահովել ձեզ մինչև ձեր կյանքի վերջ: Ֆինանսների թեմայով լավագույն գրքերից մեկն է:
Պատրաստված է ճապոնիայում (Ակիո Մորիտա)
Ակիո Մորիտան Sony ընկերության հիմնադիրներից է: Գրքում նա պատմում է ընկերության ստեղծման և հաջողության պատմությունը: Մանրամասն ներկայացված են ճապոնական բիզնեսի և ղեկավարման առանձնահատկությունները:
Կորցնելով անմեղությունը (Ռիչարդ Բրենսոն)
Գիրքը Մեծ Բրիտանիայի և աշխարհի ամենաճանաչված, հարուստ և հաջողակ մարդկանցից մեկի ինքնակենսագրականն է: Ռիչարդ Բրենսոնը Virgin Group անվան տակ միավորված մոտ 200 տարբեր ընկերությունների հիմնադիրն ու ոգեշնչողն է: Բոլորին խորհուրդ ենք տալիս կարդալ այս գիրքը: Այն կսովորեցնի ձեզ, թե ինչպես կարելի է մտածել, ապրել և վայելել կյանքը:
Կյանքի համաշխարհային օրենքները (Ջոն Տեմպելտոն)
Հեղինակը` անգլիացի գործարար Ջոն Տեմպլտոնը, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է: Գրքում նա պատմում է ճիշտ մտածելու իր համակարգի մասին, բացահայտում կանոններ, որոնք կարող են հարստացնել բոլոր այն մարդկանց, ովքեր պատրաստ են սովորելու: Հաջողակ, երջանիկ և օգտակար մարդ լինելու համար շատ կարևոր է իմանալ կյանքի այս օրենքները:
Ձեր առաջխաղացման 37 գաղտնիքները (Ռենդի Գեյդջ)
Մարդու զարգացման և առաջխաղացման հարցերով առաջատար մասնագետներից մեկն իր գրքում բացահայտում է հաջողության հասնելու 37 կանոններ: Դրանք այնքան պարզ են շարադրված, որ դուք կարող եք կիրառել դրանք միանգամից:
Փողային հոսքի քառանկյունը (Ռոբերտ Կիյոսակի)
Գրքում հեղինակը բացատրում է, թե ինչու են որոշ մարդիկ ավելի քիչ աշխատում, ավելի շատ վաստակում և ֆինանսապես իրենց ավելի ազատ են զգում: Գիրքը պարունակում է ֆինանսական կարևոր գիտելիքներ և ցույց է տալիս, թե ինչպես դառնալ ֆինանսապես անկախ: Դուք կիմանաք «գաղտնիքներ», որոնք հնարավորություն կտան ձեզ կարգավորել ձեր ֆինանսական կյանքը:
Նոր կյանքիդ առաջին 7 օրերը (Անի Հարությունյան)
Անի Հարությունյանը մեկն է այն մարդկանցից, որոնք կյանքի ինչ-որ պահի հասկանում են, որ ցանկանում են ապրել միայն այնպես, ինչպես երազում են: Ավելի քան 3 տարի ուսումնասիրելով հաջողության թեման, կարդալով բազմաթիվ գրքեր, ուսումնասիրելով հաջողակ մարդկանց, հասկանալով նրանց գաղտնիքները, գրքում հեղինակը կիսվում է իր փորձով, տալիս պրակտիկ խորհուրդներ բոլոր այն մարդկանց, ովքեր չեն ապրում այնպես, ինչպես ուզում են, բայց ոչինչ չեն էլ անում դա փոխելու համար: Գիրքն իրենից ներկայացնում է դրական էներգիայի մեծ պաշար, ոգեշնչում է ընթերցողին և այն գրքերից է, որոնք կարդացվում են մեկ շնչով: Նախատեսված է բոլոր տարիքի ընթերցողների համար:
Ինչպե՞ս է մարդը մտածում (Ջեյմս Ալլեն)
Ոչ մեծ, բայց իմաստային առումով շատ ուժեղ գիրք է: Գրքի իմաստը հետևյալն է` դու այն ես, ինչի մասին մտածում ես: Հեղինակը պնդում է, որ յուրաքանչյուր մարդ իվիճակի է ստեղծել իրեն և իր երջանկությունը:
Money կամ փողերի այբուբեն (Բոդո Շեֆեր)
Հիանալի գիրք է ֆինանսական օրենքներն ուսումնասիրելու համար: Նախատեսված է բոլոր տարիքի ընթերցողների համար: Պարզ գրելաձևն ու հետաքրքիր բովանդակությունը արդարացնում են գրքի անվանումը` «Փողերի այբուբեն»: Գրքում նկարագրված է ամեն մի քայլ` ֆինանսական անկախության հասնելու համար:
Ճանապարհ դեպի ֆինանսական ազատություն (Բոդո Շեֆեր)
Գերմանացի միլիոնատեր, գործարար, ֆինանսների գծով խորհրդատու Բոդո Շեֆերի այս գիրքը լավագույններից մեկն է աշխարհում: Գրքում հեղինակը տալիս է պրակտիկ խորհուրդներ այն մասին, թե ինչպես հասնել ֆինանսական հաջողության: Նա ինքն իր մասին ասում է` «Նոտաները գոյություն են ունեցել նաև մինչև Մոցարտը, բայց կարևորն այն է, թե ինչ է նա ստեղծել դրանցից մարդկության համար»: Եվ Շեֆերին այսօր Գերմանիայում անվանում են «ֆինանսական Մոցարտ»:
Մտածիր և հարստացիր (Նապոլեոն Հիլլ)
Գիրքը համարվում է բոլոր ժամանակների լավագույն գրքերից մեկը հաջողության թեմայում: Նապոլեոն Հիլլն իր ողջ կյանքի ընթացքում ուսումնասիրել է աշխարհի ամենահաջողակ մարդկանց կյանքն ու գործունեությունը: Արդյունքները ներկայացված են այս գրքում: Կայքի հեղինակն անձամբ խորհուրդ է տալիս անպայման կարդալ այս գիրքը: Այն ընդունակ է փոխել ձեր կյանքը:
Իմ կյանքը, իմ գործունեությունը (Հենրի Ֆորդ)
Գիրքը Հենրի Ֆորդի ինքնակենսագրականն է: Այն հրատարակվել է 100-ից ավելի անգամ, անցել է գրեթե բոլոր երկրներով և թարգմանվել է մի շարք լեզուներով: Իհարկե, այդպես էլ պետք է լիներ, քանի որ գրքի հեղինակը բոլոր ժամանակների ամենահանճարեղ մարդկանցից մեկն է` հասարակ տղա, ինժեներ, որին հաջողվեց իր աշխատասիրության ու երազանքի շնորհիվ դառնալ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը և մարդկությանը պարգևել ավտոմեքենան: Կարդալով այս գիրքը` դուք շատ բան կարող եք սովորել:
Բարձր արդյունավետությամբ մարդկանց 7 սովորույթները (Սթիվեն Քովի)
Սթիվեն Քովին իր գրքում նկարագրում է հաջողակ մարդկանց այն 7 սովորույթները, որոնցով նրանք տարբերվում են մնացածից: Թեմայում լավագույն գրքերից մեկն է:
Amazon.com` աշխարհի ամենահաջողակ վեբ-բիզնեսի գաղտնիքները
Amazon.com ինտերնետային կայքին մասին գիտեն շատերը: Այն փոխեց բոլոր պատկերացումներն ինտերնետ առևտրի մասին: Այսօր դրանից օգտվում են միլիոնավոր մարդիկ: Գրքում նկարագրված է Amazon ընկերության ստեղծման հետաքրքրաշարժ պատմությունը:
Հաջողության բոլոր գաղտնիքներից ամենագլխավորը (Դեն Քենեդի)
Հայտնի է, որ հաջողակ մարդիկ տարբերվում են մնացածից իրենց սովորություններով, բնավորության գծերով, մտածելակերպով: Գրքում հեղինակը փորձում է բացահայտել այդ գաղտնիքներից ամենագլխավորը, որը հասկանալով և ընդունելով` դուք նույնպես հնարավորություն կունենաք հասնելու մեծ հաջողությունների:
Մտածիր որպես միլիարդատեր (Դոնալդ Տրամպ)
Իսկապես հարուստ մարդ դառնալու համար անհրաժեշտ է մտածել որպես միլիարդատեր: Միլիարդատեր և հաջողակ գործարար Դոնալդ Տրամպը պատմում է այն մասին, թե ինչպես պետք է վերաբերվել փողին, աշխատանքին, տարբեր մտահաղացումներին և կյանքին ընդհանրապես:
Ամեն ինչ գրողի ծոցը: Սկսի՛ր և արա՛ (Ռիչարդ Բրենսոն)
Անգլիացի միլիարդատեր և աշխարհահռչակ գործարար Ռիչարդ Բրենսոնի ստեղծած Virgin ապրանքանիշն իր մեջ միավորում է տասնյակ ընկերություններ աշխարհի տարբեր ծայրերում: Գրքում նա խորհուրդ է տալիս վերցնել կյանքից ամեն ինչ: Դա նշանակում է` չվախենալ նրանից, ինչ ուզում ես: Եվ ընդհանրապես, կարևոր չի` ունես դու համապատասխան գիտելիքներ, փորձ կամ կրթություն:
Ինչպե՞ս գնել բաժնետոմսեր
Ամերիկյան յուրաքանչյուր ներդրող այս գիրքը համարում է իր սեղանի անհրաժեշտ պարագաներից մեկը: Գրքում կգտնեք ձեր բոլոր հարցերի լիարժեք և մատչելի ներկայացված պատասխանները` ի՞նչ է բաժնետոմսը, ի՞նչ է ներդրումը, ինչպե՞ս ներդնել: Այդ ամենը բացատրվում է օրինակներով:
Ինչպես ձեռք բերել ընկերներ և ազդել մարդկանց վրա (Դեյլ Քարնեգի)
Դեյլ Քարնեգիի ամենահայտնի գիրքն է, որը հրատարակվել է 1936 թվականին և միայն հեղինակի կենդանության օրոք ԱՄՆ-ում վաճառվել է դրա 5մլն օրինակ: Գրքում Դեյլ Քարնեգին տալիս է պրակտիկ խորհուրդներ այն մասին, թե ինչպես է պետք շփվել մարդկանց հետ, ինչպես է պետք վերաբերվել տարբեր իրավիճակներին և ընդհանրապես` ինչպես է պետք ապրել: Կայքում գտնվող լավագույն գրքերից մեկն է:





SHAT SHNORHAKAL ENQ KAYQI NAXADSERNOXNERIN EV HODVATSNERI HEXINAKNERIN, EV GRQERY TEXADROXNERIN
Ամեն անգամ էս բաժին մտնելուց մոտս ցանկությունա առաջանում բոլոր գրքերը բեռնել, չուտել, չքնել, ուրիշ ոչ մի բան չանել ու բոլորը միանգամից կարդալ
Շնորհակալություն էսքան լավ գրքեր դնելու համար 
Քեզ էլ շնորհակալություն Նունե ջան
Shat shnorhakal em, iroq shat lav bloga u ete mi dzevov karox enq ogtakar linel, patrast enq, shnorhakalutjun himnadirnerin
Մերսի Վահագ ջան!
Բոլոր օգտակար գրքերը հավաքել եք մի տեղում
Բոլորը ներբեռնեցի մի doc-ում, անունը` success.am
Էնպես որ հիմա ոչ միայն համացանցում եք, այլև իմ լափթոփի մեջ
Շնորհակալ եմ
Շատ զգացված ենք Բլանշ ջան, մերսի! Հույսով եմ՝ օգուտ կտան:
lav grqer en,uxaki kuzenay hayeren linein,isk hnaravor chi?
Սրանցից երևի 1 կամ 2 հատ հայերեն լինեն Գագիկ ջան, այն էլ ոչ էլեկտրոնային տարբերակները:
isk voronq en,,,,mek el es gradarannerum harcrel em Robert Kiyosakii,Napolion Hilli grqeric bayc chem gtel
Նապոլեոն Հիլլի գիրքը գիտեմ Գագիկ ջան ու խորհուրդ կտամ հենց առաջինը դա էլ կարդաս, շատ լավ գիրքա: Դրա մասին տեղեկություններ կան այստեղ:
insk vortexic karox em gnel ayd girqe?????es Vanadzorum em aprum hnaravora aystex lini?
Thank for the awsome books!!! very nice website in general.
es ruserenic aydqan el lav chem ev xndrum em indz xorhurd tveq te inchpes es usumnasirem ays grqere,masnavorapes Ինչպե՞ս գնել բաժնետոմսեր girqe
Գագիկ ջան էս տիպի գրքերից հայերեն թարգմանված չեմ հանդիպել ես, բայց սկզբի համար կարող ես կարդալ սրանք, էլի լավ ուղեցույցներ են
http://nasdaqomx.am/am/titles.htm
shat shnorhakal em dzezanic.
shat lav kayqa grqer@ iroq vor shat hetaqrqir en
NAX UZUM EM IM XORIN ERAXTAGITYTIYN@ HAITNEM CHEZ CHAT OGTAKAR XORHYRDNER EQ TALIS Y MI HARC YNEM HNARAVOR CHI AIS GRQERI KAREVOR HATVACNER@ TARGMANEQ Y TEXADREQ AIS KAIQYM
Հոդվածներում գրքերից մեջբերումներ անընդհատ լինում են Հակոբ ջան, իսկ ընթացքում միգուցե նաև թարգմանենք առանձին հատվածներ և հոդվածի տեսքով ներկայացնենք:
CHNORAKALEM LUKA JAN
shat lavn en grqer@ shnorhakal enq Dzezanic
Luka jan HAPPY NEW YEAR. inchqan lav ban kar asel en es el em mianum bolorin apreq miak kayqna vor jamerov mtnum chem hognum.
Լուկա ջան Դեյլ Քարնեգիի գրքի հայերեն տարբերակը կա ընդհանրապես???
Ես չեմ հանդիպել Աննա ջան: Եթե լինի, Նոյան տապանում ինձ թվումա կլինի:
mersi bolor nranc ovqer zbaxvum en es drakan gorcuneutyamb)))
eeeeeh ruserenaaaa………
Հա Դավիթ ջան, ռուսերեն են գրքերը..