Առաքելյան Հ.

Առաքելյան Հ.

Հոգեբան լինելը այն քիչ պիտակներից մեկն է, որը հպարտությամբ եմ կրում: Ուսումնառության և գիտական աշխատանքի ընթացքում խորապես ուսումնասիրել եմ հոգեախտորոշման մեթոդիկաները: Այժմ տարված եմ մեր ժամանակի մեծագույն հոգեբաններից մեկի՝ Բերթ Հելլինգերի տեսությամբ և Յոգաի փիլիսոփայությամբ:

Սիրում եմ թարմ հնձած խոտի հոտը, չեմ սիրում դադար և անգործություն: Ունեմ երջանկության բանաձև՝ յուրաքանչյուր օր որևէ նոր բան փորձել /լինի դա նոր գիտելիք, նոր համ թե նոր ծանոթություն/: Ոգեշնչման աղբյուրս իմ մեկամյա դուստրն է: Առաջիկա տարում ծրագրում եմ ստեղծել հասարակական ճաշարան և ինքս կերակուր պատրաստել կարիքավորների համար:


Վերջին հոդվածը

«SONY»-ի հիմնադիրը երեխաների զարգացման մասին

Ճիշտ է, «հաջողության բլոգը» ընթերցում են առավելապես երիտասարդները, սակայն ամենայն հավանականությամբ մոտ կամ հեռու ապագայում նրանք ևս ծնողներ կդառնան: Վստահ եմ, որ նրանց կարևորագույն նպատակը կլինի այն, որ իրենց երեխաները իրենցից էլ մեծ հաջողություն ունենան կյանքում: Հենց այս նպատակը կանգնեց իմ առջև մոտ մեկ տարի առաջ, երբ ծնվեց իմ դուստրը: Ես սկսեցի ուսումնասիրել երեխաների զարգացման հիմնախնդրին նվիրված գրականությունը և հանդիպեցի շատ հետաքրքիր և օգտակար մեթոդների և տեխնիկաների: Եվ ես չեմ չափազանցի, եթե գրեմ, որ երջանիկ եմ, որ ուսումնասիրման ընթացքում ինձ հանդիպեց մի շատ յուրահատուկ գիրք: Այն շրջեց իմ ողջ պատկերացումը երեխայիս դաստիարակության վերաբերյալ:

Կարդալ ամբողջը

Բոլոր հոդվածները

Մտածիր «Հանճարի» պես
«SONY»-ի հիմնադիրը երեխաների զարգացման մասին


6 մեկնաբանություններ

  1. qadjik

    Teach Your Child How to Think – Edward de Bono. Երեխաների մտածողությունը զարգացնող շատ լավ գիրքա։ Կարա օգտակար լինի մանկական հոգեբանության մեջ /կարծում եմ կիմանաս ։Ճ/։ Իսկ հոդվածը լավն էր, թարմության հոտ էր գալիս։ Սենց նյութերի պակաս կա / like this: The Seven Habits of Highly Effective People by Stephen R. Covey/ ինքնազարգացման ու մտածողության փոփոխության տեսանկյունից։

  2. Առաքելյան

    Այո, հոդվածում չէի շոշափել Դե Բոնոի երեխաներին մտածել սովորեցնելու տեխնիկաները, մինչդեռ դրանք ևս շատ հայտնի են, և կան դպրոցներ /օրինակ Ավստրալիայում/, որտեղ մտածողությունը դասսավանդվում է որպես առանձին առարկա: Հետաքրքիր է, որ նշեցիք հենց երեխաների զարգացման խնդիրը, քանի որ հենց հիմա աշխատում եմ այդ թեմայով նոր հոդվածի վրա, բայց մեկ այլ հեղինակի տեսանկյունից: Հուսով եմ, այն էլ Ձեզ հետաքրքիր կլինի:

    Շնորհակալություն մեկնաբանության և ուղղորդելու համար:

    Ստիպված եմ խնդրել, որ հոդվածին վերաբերող մեկնաբանությունները թողեք հենց հոդվածի էջում: Շնորհակալություն:

    • Արտուր 555

      Եթե կարող եք կխնդրեմ օգնեք, ինչը կամ ինչով կարողեմ միտքս ավելի ճկուն դարձնել: Ինչպիսի մեթոդներով կարող եմ միթքս վարժեցնել: Շնորհակալություն:

      • Առաքելյան

        Արդեն փորձել եք “Մտածիր հանճարի պես” հոդվածում բնութագրված մեթոդները? Եթե ուզում եք իմանալ ավելին մտածողության զարգացման մեթոդիկաների մասին խորհուրդ կտամ կարդալ Էդուարդ Դե Բոնոի գրքերը, որոնք կարելի է ներբեռնել հետևյալ հղումը սեղմելով: http://www.koob.ru/edwdebono/

  3. qadjik

    Կսպասեմ 2րդ նյութին։
    Մեկնաբանություններն էլ այսուհետ նյութի տակ կանեմ։

  4. Pingback: Առաքելյան Հ. | Հոգեբանի անկյուն | Հաջողության Բլոգ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

*

Մեկնաբանություններում կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>