Get Adobe Flash player
Get Adobe Flash player

Արևիկ Ավագյանց

Արևիկ Ավագյանց

Բարև հարգելի ընթերցող…մեծ սիրով շատ կպատմեի իմ մասին, բայց կարճ լինելու համար նշեմ մի քանի բան. մասնագիտությամբ հոգեբան եմ: Ավարտել եմ Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանը: Մասնագիտական դաշտում ինձ առավել հետաքրքրող ոլորտներն են` հոգեթերապիան, սոցիալական հոգեբանությունը, տարիքային հոգեբանությունը: Բոլորին հաճելի ընթերցում եմ մաղթում:


«խնդիրները և Ես»

Մեզանից յուրաքանչյուրն օրվա ընթացքում կարող է բախվել է ինչ-որ խնդիրների, խոչընդոտների, նույնիսկ` ընդհարումների: Կան մարդիկ, ովքեր նմանատիպ իրավիճակներում արագ կողմնորոշվում են և անմիջապես ռազմավարություններ մշակում` ինչպես հաղթահարել դա: Այս մարդկանց ճկունությունը մյուսների կողմից կարող է որակվել «խորամանկ է», «հաջողակ է», «բախտը բերեց», «նա այդպիսին է» և նմանատիպ այլ արտահայություններով: Այնինչ, երբ հերթը հասնում է սեփական խնդիրներին, մենք «պարտաճանաչ» կերպով մեզանից հեռացնում ենք վերոնշյալ պիտակները, թե` «ի սկզբանե մեզ վիճակված չէ այդպիսին լինել», «ես անկարող եմ լուծել այս խնդիրը», «թող իրավիճակը փոխվի»` նույնքան բարեհաջող կերպով խուսափելով պատասխանատվությունից:

Խնդրի լուծման գործընթացում ամենաարդյունավետ սկիզբն այն է, երբ մարդն ի սկզբանե վերցնում է սեփական խնդրի լուծման պատասխանատվությունն իր վրա, և ոչ` ուրիշների վրա բարդում: Իրատեսական գտնվելու համար նշեմ, որ արտաքին իրադրությունները ևս, իհարկե կարող են ունենալ իրենց ազդեցությունը, սակայն դրանք գերագնահատելը էֆեկտիվ չէ: Մարդն ազատ է իր ընտրության մեջ, հետևաբար ազատ է նաև խնդրի լուծման կամ խոչընդոտի հաղթահարման համար առավել արդյունավետ ուղիների ընտրության մեջ` տվյալ իրավիճակին համապատասխան: Իսկ ահա յուրաքանչուր հոգեկան հատկություն, հմտություն, վարքի արդյունավետ ձև, եթե կարիքը կա, անձը կարող է ձևավորել սեփական Ես-ի մեջ:

Կարդալ ամբողջը


Սիրված աֆորիզմներ

Հենց այնտեղ, որտեղ մենք անօգնական ենք ու հուսալքված, ի վիճակի չլինելով փոխել իրադրությունը, ահա այստեղ է, որ մենք անհրաժեշտություն ենք զգում, կոչված ենք փոխվելու ինքներս (Վիկտոր Ֆրանկլ):

Կյանքը պետք է ապրել հենց հիմա. այն չի կարելի անվերջ հետաձգել (Իրվին Յալոմ):

Հոգեթերապիայի նպատակը հոգու առողջացումն է, իսկ ահա կրոնի նպատակը` հոգու փրկությունը (Վիկտոր Ֆրանկլ):

Քննարկումներ1 մեկնաբանություն

  1. Մեր մտքերը փոխելով, մեզ ենք փոխում: Հոգեբանական շատ դժվար խնդիրներ կարող ենք լուծել, եթե հոգեբանի մոտ վազելու փոխարեեն, փորձենք անկեղծորեն կիսվել մեր հետ, փորձենք օգնել մեզ: Ախր մեզ տրված երկու ձեռքերից մեկը մեզ օգնելու համար է տրված… Հոգեբանը օգնում է մեզ՝ մտերմանալու մեր հետ, ինչը մենք չենք անում… Լինենք մեր ընկերը, կարեկցողը, օգնողը: Դա նշանակում է լինել մեր հոգեբանը:

Ավելացնել