
Մեզանից յուրաքանչյուրն օրվա ընթացքում կարող է բախվել է ինչ-որ խնդիրների, խոչընդոտների, նույնիսկ` ընդհարումների: Կան մարդիկ, ովքեր նմանատիպ իրավիճակներում արագ կողմնորոշվում են և անմիջապես ռազմավարություններ մշակում` ինչպես հաղթահարել դա: Այս մարդկանց ճկունությունը մյուսների կողմից կարող է որակվել «խորամանկ է», «հաջողակ է», «բախտը բերեց», «նա այդպիսին է» և նմանատիպ այլ արտահայություններով: Այնինչ, երբ հերթը հասնում է սեփական խնդիրներին, մենք «պարտաճանաչ» կերպով մեզանից հեռացնում ենք վերոնշյալ պիտակները, թե` «ի սկզբանե մեզ վիճակված չէ այդպիսին լինել», «ես անկարող եմ լուծել այս խնդիրը», «թող իրավիճակը փոխվի»` նույնքան բարեհաջող կերպով խուսափելով պատասխանատվությունից:
Խնդրի լուծման գործընթացում ամենաարդյունավետ սկիզբն այն է, երբ մարդն ի սկզբանե վերցնում է սեփական խնդրի լուծման պատասխանատվությունն իր վրա, և ոչ` ուրիշների վրա բարդում: Իրատեսական գտնվելու համար նշեմ, որ արտաքին իրադրությունները ևս, իհարկե կարող են ունենալ իրենց ազդեցությունը, սակայն դրանք գերագնահատելը էֆեկտիվ չէ: Մարդն ազատ է իր ընտրության մեջ, հետևաբար ազատ է նաև խնդրի լուծման կամ խոչընդոտի հաղթահարման համար առավել արդյունավետ ուղիների ընտրության մեջ` տվյալ իրավիճակին համապատասխան: Իսկ ահա յուրաքանչուր հոգեկան հատկություն, հմտություն, վարքի արդյունավետ ձև, եթե կարիքը կա, անձը կարող է ձևավորել սեփական Ես-ի մեջ:
Երկու տարբեր մարդիկ նույն խնդրին լրիվ տարբեր հակազդումներ կարող են տալ, ինչպես նաև` խնդիրը դիտարկել տարբեր տեսանկյուններից: Տեսանկյուն – օրվա ընթացքում քանի՞ անգամ ենք մտովի կանգ առնում և ինքներս մեզ հարց տալիս, թե ո՞ր ՏԵՍանկյունից ենք նայում մեր խնդրին: Գուցե անհրաժեշտ է փոխել այն, դիտարկել մի քանի տեսանկյուններ, թեկուզ ժամանակավոր: Հոգ չէ, հետո նորից կարող եք վերադառնալ սկզբնականին, բայց համոզած եղեք, որ կվերադառնաք արդեն ինչ-որ մի բան փոխած և փոխված, մի շարք նոր մտքերի հետ միասին և գուցե` լուծման ուղիները նշմարած:
Հեղինակ՝ Արևիկ Ավագյանց


Hianali nyut er, amen inch shat lav nerkayacrel eiq!
Շնորհակալ եմ, հուսով եմ օգտակար եղա: