Psychological help

Ես` ես եմ: Ես այն մեծ տիեզերքի մի մասնիկն եմ, ինչպիսին և դու ես: Ես կյանք եմ կյանքի մեջ: Ես ընդամենը մեկ մարմին եմ և մեկ հոգի եմ, դա ես եմ իմ բազում Ես-երի մեջ: Ես կամ հետևաբար դա ինչ-որ բան է նշանակում, նշանակում է, որ ես կամ, որ լինեմ պիտանի: Ես կօգնեմ քեզ…
Սա իմ կողմից գրված ու ինձ բնութագրող նախադասություն է: Հետաքրքված եմ փիլիսոփայության պատմությունով և հոգեբանությունով, ապագայում նպատակ ունեմ ուսումս շարունակեմ հոգեբանության ոլորտում: Սիրում եմ երազանքերս նպատակ դարձնել, սիրում եմ օգնել մարդկանց, եթե նրանք ցանկանան ընդունել իմ օգնությունը ինձ էլ օգնած կլինեն: :
Ճանապարհ դեպի երջանկություն
Երջանկություն բառը տարբեր մարդկանց կողմից տարբեր կերպ է ընկալվում:
Որպես ընդհանուր սահմանում, որը կբացատրի, թե ինչ է երջանկությունը կարող ենք ասել, որ այն գոհունակ հոգեվիճակ է, մարդկային կյանք, որը լի է ուրախությամբ ու բավարարվածությամբ:
Յուրաքանչյուր մարդ ձգտում է երջանկության, իսկ հետաքրքիր է արդյո՞ք մենք մաղթում ենք երջանկություն միմյանց: Այո՛, կարելի է ասել, որ այն ամենատարածված բառն է, երբ միմյանց բարեմաղթանքներ ենք ասում տարբեր իրարձությունների ժամանակ: Դա մի ընդհանուր մաղթանք է մարդկանց կողմից հնչեցվող, սակայն յուրաքանչյուր մարդ ինքն է գտնում իր երջանկության բանաձևը: Շարունակ նա գտնվում է որոնումների մեջ: Ու իր համար կատարում է բացահայտումներ, թե ինչն է լավ կամ վատ իր համար: Մարդ արարածը որոնումների ընթացքում ունենում է հիասթափություններ, հուսալքություններ, տարբեր ուղիներ է փնտրում այդ վիճակներից դուրս գալու համար ու արդյունքը միևնույնն է մնում է այն, որ մարդը շարունակում է իր երջանկության որոնումը:
Մինչ մարդը շարունակում է իր փնտրտուքները, կյանքը շարունակում է ընթանալ իր բնականոն ճանապարհով: Իսկ երբ ետ է նայում հասկանում է, որ չի գնահատել բազում պահեր, որոնք արժանի են երջանիկ կոչվելու: Նշանակում է, որ երջանկության բանաձևը շատ ավելի պարզ է ու հասանելի, քան մենք կարող ենք ենթադրել:

Ինձ թվում է, հենց ձեր օգնության կարիքն էլ ես ունեմ….
Հարգելի Մարի շատ ուրախ եմ, որ կարող եմ լինել օգտակար: Անպայման դիմեք ինձ… մինչ բլոգը կսկսի նորմալ գործել ինձ կարող եք որոնել facebook-ում հետևյալ անունով` “Հոգեբանական օգնություն”: Կարող եք թողնել ձեր հարցը, որին ես անպայման կպատասխանեմ:
շատ կուզեի դզեզ Ֆեյբուքում գտնել, բյց չեմ կարողանում
գրեք Դուք ինչպես եք գրանցված ես կգտնեմ Ձեզ: