«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Forbes: 2009թ-ի երկրագնդի ամենահարուստ մարդիկ

Ըստ Forbes ամսագրի` միլիարդատերերի ակումբը վերջին մեկ տարվա ընթացքում համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով կորցրել է իր կարողության մոտ կեսը: Forbes-ի ցուցակում գտնվող միլիարդատերերի ընդհանուր կարողությունը 4,4 տրիլիոն դոլարից կրճատվել է մոտ 2,4 տրիլիոն դոլարի: Գրեթե մեկ երրորդով կրճատվել է նաև աշխարհում միլիարդատերերի քանակը` 1125-ից իջնելով 793-ի: 2009 թվականին Մոսկվան «հարուստների մայրաքաղաք» տիտղոսը զիջել է Նյու Յորքին (1-ին տեղ) և Լոնդոնին (2-րդ տեղ): 2008 թվականին միլիարդատերերի մայրաքաղաք անվանում էին Ռուսաստանի մայրաքաղաքը, որտեղ ապրում էին աշխարհի ամենահարուստ մարդկանցից 74-ը: 2009 թվականին Մոսկվայում ապրող միլիարդատերերի քանակը կրճատվել է մինչև 27-ի:


Forbes-ի լավագույն տասնյակը հետևյալն է`

1-ին տեղում է 53-ամյա Բիլլ Գեյթսը, որի կարողությունը գնահատվում է 40 միլիարդ դոլար:

78-ամյա ֆինանսիստ Ուորեն Բաֆֆետը, մեկ տարվա ընթացքում կորցնելով 25 միլիարդ դոլար, 37 միլիարդ դոլարով գտնվում է 2-րդ տեղում :

3-րդ տեղում է 69-ամյա մեքսիկացի Կառլոս Սլիմ Հելուն: Գործունեության ոլորտը` հեռահաղորդակցություններ:

22,5 միլիարդ դոլարով 4-րդ տեղում է Oracle ընկերության սեփականատեր Լոուրենս Էլլիսոնը:

83-ամյա շվեդ միլիարդատեր Ինգվար Կամպրադը 22 միլիարդ դոլարով գտնվում է 5-րդ տեղում:

6-րդ տեղում է Գերմանիայի ամենահարուստ մարդը` Կառլ Ալբրեխտը: Նրա կարողությունը գնահատվում է 21,5 միլիարդ դոլար:

7-րդ տեղում է 51-ամյա հնդիկ Մուկեշ Ամբիանին: Նրա կարողությունը գնահատվում է 19,5 միլիարդ դոլար:

58-ամյա հնդիկ էմիգրանտ Լակշմի Միտտալը 19,3 միլիարդ դոլարով գտնվում է 8-րդ տեղում :

9-րդ տեղում է գտնվում Գերմանիայի ամենահարուստ մարդու կրտսեր եղբայրը` Տեո Ալբրեխտը: Նրա կարողությունը գնահատվում է 18,8 միլիարդ դոլար:

10-րդ տեղում է գտնվում իսպանացի Ամանսիո Օռտեգան, որի կարողությունը գնահատվում է 18,3 միլիարդ դոլար:

Աղբյուրը

Հեղինակի մասին

Ընթերցողի հոդված

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»