ggfinances

Ալբրեխտ եղբայրներ և Aldi

Հոկտեմբեր 11, 2010 8:28 am 4 մեկնաբանություններ

Ալբրեխտ եղբայրներ

Հարուստ մարդկանց կյանքը միշտ էլ հեքիաթ է հիշեցնում` ով ով, բայց նրանք հաստատ կարող են իրականացնել իրենց բոլոր երազանքները: «Նրա բախտը ուղղակի բերել է» – գրում են թերթերը: «Երևի լավ կապեր ունի: Ես էլ ունենայի, ես էլ մեծ հաջողությունների կհասնեի», – մտածում են շատերը:

Բայց հիմնականում դրանք ուղղակի խոսքեր են, ինքնախաբեություն: Շատերի համար հեշտ է այդպես մտածել: Մարդը վախենում է կատարել առաջին քայլը և պլանավորել իր ապագան: Իմիջիայլոց, շատ իզուր: Դուք իսկապես կարող եք հասնել շատ մեծ հաջողությունների` չունենալով հսկայական միջոցներ և հեղինակավոր շրջապատ, և մտնել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի մեջ, ինչպես մի անգամ դա արեցին Ալբրեխտ եղբայրները:

Ալբրեխտների հաջողության պատմությունը սկսվում է 1948 թվականին, երբ երկու եղբայրները` Կառլը և Թեոն, Գերմանիայի փոքրիկ Ռուռխե քաղաքում բացում ենք Aldi (Albrechts Discount) անունը կրող փոքրիկ մթերային խանութը: Նրանք սննդամթերք էին վաճառում շատ ցածր գներով: Արդեն 3 տարի անց Կառլն ու Թեոն բացում են ևս 13 խանութներ, իսկ 1960-ին դրանց քանակը հասնում է 300-ի: Պատերազմից հետո այդպիսի փոքրիկ խանութները իսկական փրկություն էր երկրի ոչ հարուստ բնակչության համար:

Aldi ընկերությունը սկսում է զարգանալ և մեծ ճանաչում է ձեռք բերում Գերմանիայում: Ցածր գներն ու բարձր որակը չէին կարող անտարբեր թողել հաճախորդներին: Ալբրեխտ եղբայրները չէին զբաղվում գովազդով, բայց նրանց խանութների մասին գիտեին բոլորը: Լցնելով ողջ Գերմանիան` Aldi խանութների ցանցը անցնում է այլ երկրներ և այսօր աշխարհի 18 երկրներում գոյություն ունեն Aldi-ի 9000 խանութներ, իսկ միայն ԱՄՆ-ում դրանց քանակը հասնում է 600-ի: 1961 թվականին եղբայրները բաժանում են ընկերությունը 2 մասի: Հարավային խանութները` Süd Aldi, անցնում են Կառլին, իսկ հյուսիսայինները` Nord Aldi, Թեոին:

Այսօր Aldi-ն համարվում է աշխարհի ամենախոշոր և զարգացող ընկերություններից մեկը: Զարմանալի է, բայց ընկերությունում դուք դժվար թե գտնեք մարկետինգային, գովազդային կամ այլ “ավելորդ” բաժիններ: Գրեթե ամբողջ եկամուտը ծախսվում է բացառապես ցանցը ընդլայնելու վրա: Նույնիսկ խանութում աշխատում են 10-ից ոչ ավել մարդ: Ալբրեխտ եղբայրները միշտ էլ իրենց ողջ ուշադրությունը կենտրոնացրել են միջին խավի մարդկանց կարիքները հոգալու համար և չեն սխալվել: Ուտել ուզում են բոլորը, իսկ եթե դրա հետ միաժամանակ հնարավոր է նաև խնայել, ապա կյանքը իրոք որ ավելի հեշտ է դառնում:

Թեո և Կառլ Ալբրեխտները հասարակական մարդիկ չեն: Նրանք չեն սիրում հայտնվել մարդկանց մեջ, մասնակցել աշխարհիկ միջոցառումների: Նույնիսկ լրատվական միջոցներին է շատ քիչ բան հայտնի նրանց կենսագրության մասին: Դրանում մեծ դեր խաղաց Թեոի առևանգումը 1971 թվականին: Այդ ժամանակ Կառլը ստիպված էր 7 միլլիոն մարկ վճարել եղբոր ազատության համար: Չնայած դրան, նրանց ճանաչող մարդիկ պնդում են, որ եղբայրրները ապրում են երջանիկ կյանքով: Համաձայնվեք, պարտադիր չէ լինել բոլորի տեսադաշտում, որպեսզի վայելել սեփական կայսրության տված պտուղները:

Թեո Ալբրեխտը մահանում է 2010 թվականի հուլիսին: Նույն թվականին նրա եղբայր Կառլը հայտնվում է աշխարհի ամենահարուստ մարդկանց տասնյակի մեջ: Կառլ Ալբրեխտի տարեկան եկամուտը կազմում է 23,5 միլլիարդ դոլլար: Եվ չնայած նրան, որ Կառլը արդեն 90 տարեկան է, նա առաջվա պես մասնակցում է Aldi Süd-ի զարգացմանն ու ընդլայմանը:

Պարզվում է, դառնալ հարուստ և հասնել մեծ հաջողությունների այդքան էլ անհասանելի երազանք չէ: Ձգտեք դրան, մի նստեք տեղում և դուք անպայման կհասնեք ձեր երազանքներին:

3 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար

Մուտքագրեք Ձեր E-mail-ը


RSS բաժանորդագրություն

4 մեկնաբանություններ

  • Այս հոդվածը գրելիս` մի փոքրիկ դեպք հիշեցի: Մի օր հրավիրված էի ընկերոջս տուն, որտեղ ներկա էին նրա բոլոր բարեկամները և ինչ-որ առիթ էինք նշում: Սեղանի շուրջ նստած տարբեր թեմաներից էինք խոսում: Ընկերս գրասենյակային աշխատող է և բավականին լավ է վարձատրվում: Սակայն նրա երազանքը միշտ էլ եղել է սեփական գործը սկսելը, ինչ-որ բան ստեղծելը, զարգացնելը և մեծ հաջողությունների հասնելը: Եվ նա լավ էր հասկանում, որ միշտ “ուրիշի մոտ” աշխատելով` մեծ արդյունքների չես հասնի: Խոսակցության ընթացքում երևի առաջին անգամ իր ընտանիքի ներկայությամբ նա խոսեց իր պլանների մասին: Ասեց որ հիմա ամեն ինչ անում է, որպեսզի թողնի գործը և սեփական բիզնեսը սկսի: Ասեց որ այն, ինչին ինքը մինչև այժմ հասել է, իրեն բավարար չէ և նա պլանավորում է ժամանակի ընթացքում, երբ որ զգա, որ կարող է ինքնուրույն ինչ-որ բանով զբաղվել, գործից դուրս գալ: Եվ հիմա ամեն ինչ անում է դրա համար: Հիշում եմ այդ ժամանակ նրա պապիկի խոսքերը: Նա ասաց, որ “բոլոր նրանք, ովքեր բիզնես ունեն կամ այլ մեծ հաջողությունների են հասել, բոլորն էլ “մեջք” ու կապեր ունեն: Դու չես կարող”: Այդ ժամանակ ընկերոջս դեմքի վրա ես նկատեցի այն վիրավորանքն ու ճնշվածությունը, որը պատճառեցին նրան այդ խոսքերը: Երևի մոտ 5 րոպե հետո վիրավորվածությունը փոխվեց վստահության: Ավելացավ ևս մեկ պատճառ իր նպատակներին հասնելու համար:

    Այս պատմությունը իմ մեջ լավ տպավորվել է: Եվ ես ուզում եմ ասել բոլորին: Եթե ինչ-որ բան եք պլանավորել, կլինեն շատ մարդիկ, նույնիսկ ձեր ընտանիքից, հարազատներից, մարդկանցից, որոնց դուք սիրում եք, որոնք կասեն որ դա հիմարություն է, որ դուք չեք կարող: Նրանք ասում են դա, որովհետև ձեզ սիրում են: Նաև ասում են դա, որովհետև այդքան էլ վստահ չեն սեփական ուժերի վրա և չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է հասնել նրան, ինչին դուք ձգտում եք: Սակայն մի լսեք ոչ ոքի: Անհնար բան չկա: Եթե վստահ եք ձեր ուժերի վրա և ամեն ինչի մասին խորը մտածել եք, ապա վստահ շարժվեք առաջ: Թող ձեզ չկանգնեցնեն այն մարդկանց կարծիքները, որոնք ասում են, որ դա հնարավոր չէ: Դա ձեզ պետք է միայն ավելի շատ ուժ տա: Նրանք շատ բաների մասին կարող են չիմանալ, շատ բաներ կարող են չհասկանալ: Պետք չէ ափսոսալ չարածների համար միայն ծեր տարիքում: Ժամանակն անցնում է` շարժվեք առաջ!!!

  • Պետք է նպատակ ունենալ ու պայքարել, որ քո երազանքը իրականանա: Եթե նպատակ չունենանք էլ ինչի համար ենք ապրում:)))

  • Aldi supermarketneri cance Amerikajum bavakan tank apranqa nerkajacnum, u chgitem inchqanova inqe stexcvac mijin xavi hamar. U ira tracman masin lurern el mi kich sut en- hamematac nujn HyVee u Wal Mart, Aldin voch mi tex chi erevum.

    Iranq hima hup en talis “Trader Joe” kochvox supermarketneri cancin, vore bacarapes tank apranqa vacharum, mi tesak “elitar” supermarketa.,

    Ughaki mi harc- heghi nake qani tarekan e?:)

    • 27,
      Aldi-ի գներից տեղյակ չեմ Ռուբո ջան, ուղղակի փաստ այն է, որ Aldi-ն աշխարհի ամենահաջողակ ընկերություններից է, իսկ նրա ստեղծման պատմությունը իրական հաջողության պատմություն է:

Թողնել մեկնաբանություն