« »

Առաջին միլիոնը 16 տարեկանում

Քրիստիան Օու

16-ամյա դպրոցականը Մեծ Բրիտանիայից հայտարարել է, որ չի հանգստանա, քանի դեռ 100 միլիոն ֆունտ ստեռլինգ չի աշխատել: Իր առաջին միլիոնը Կրիստիան Օուն արդեն աշխատել է` գործարկելով երկու ինտերնետային նախագծեր` Mac Box Bundle կայքը 2008 թվականին և Branchr գովազդային ծառայությունը դրանից 1 տարի անց:

Առաջին նախագիծը, որը նա սկսեց 14 տարեկան հասակում, 2 տարվա ընթացքում 700,000 ֆունտ ստեռլինգի եկամուտ բերեց Կրիստիանին: Դրա վրա երիտասարդ գործարարը ծախսում էր ողջ ազատ ժամանակը` այդքան շատ էր զբաղմունքը նրան դուր գալիս:

Կրիստիան Օուն սկսում է հետաքրքրվել համակարգիչներով 7 տարեկան հասակից: 10 տարեկանում նա արդեն ուսումնասիրում էր վեբ-դիզայն: Նույն թվականին նրան նվիրում են Mac համակարգիչ: Սեփական բիզնես ստեղծելուն պատանուն ոգեշնչում է Apple ընկերության ղեկավար Սթիվ Ջոբսը: Կրիսիտանն իր առջև նպատակ է դնում ևս դառնալ ճանաչված մարդ ինտերնետի աշխարհում:

“Ես ուզում էի ստեղծել հեղափոխական, բայց միաժամանակ նաև պարզ ինչ-որ բան: Այնպիսի բան, որը կփոխեր բոլոր պատկերացումներն այն մասին, թե ինչպես է աշխատում գովազդը”, – ասում է Կրիստիան Օուն: Եվ նա ստեղծում է Branchr-ը` կայքերի և ընկերությունների համար գովազդի առք ու վաճառքի միջավայր: Դրա միջոցով հնարավոր է դառնում գովազդ վաճառել ոչ միայն կայքերում, այլ նաև iPhone, BlackBerry, Android և WAP միջավայրերում:

Գործարկումից արդեն 1 տարի անց` Branchr-ը երիտասարդ ձեռներեցին բերում է 500,000 ֆունտ ստեռլինգ և ճանաչված հաճախորդ` William Hill բուքմեքերական գրասենյակին:

Այսօր գովազդային ծառայությունը, որը ստեղծվել է 16-ամյա պատանու կողմից, ամսեկան վաճառում է ավելի քան 250,000 գովազդային հայտարարություններ 11,000 կայքերում: Երիտասարդ գործարարի մոտ աշխատում են 8 հասուն աշխատակիցներ, որոնք զբաղվում են տեխնիկական սպասարկմամբ և վաճառքներով: Իսկ եկամտաբեր բիզնեսի հեղինակը արդեն մտածում է իր երրորդ նախագիծը սկսելու մասին` Atomplan, որը կդառնա ընկերություններին ծրագրային ապահովում վաճառելու միջավայր: Հաջորդ տարի նա պլանավորում է բացել երկու գրասենյակներ:

16-ամյա Կրիստիան Օուն հմուտ է վարում իր բիզնեսը: Եկամուտի մեծ մասը նա ներդնում է իր նախագծերում: Չնայած դրան` երիտասարդ գործարարը հավաստիացնում է, որ բիզնեսը ոչ մի կերպ չի խանգարում իր անձնական կյանքին: Կրիստիանը առաջվա պես ժամանակ է գտնում նկարներով զբաղվելու և գիթառ նվագելու համար: Չի խանգարում բիզնեսը նաև իր հասակակիցների հետ շփմանը: Միլիոնները, որն աշխատում է պատանին, արգելք չեն հանդիսանում ընկերական շփումների համար:

Իսկ ընդհանուր առմամբ, երիտասարդ գործարարը երկարաժամկետ պլաններ չունի: Նա չգիտի, թե ինչով է զբաղվելու 10 տարի անց, բայց մի բան գիտի հաստատ` քանի դեռ չի աշխատել 100 միլիոն, իր բիզնեսը նա չի թողնի: Պատանու կարծիքով յուրաքանչյուր բիզնեսում հաջողության հասնելու բանաձևը մեկն է և այն շատ պարզ է` քրտնաջան աշխատանք, ձգտում փառահեղին և վճռականություն:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»