«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Ինչպես հասնել հաջողության

Հեղինակ՝ AKAR

Յուրաքանչյուր մարդ ցանկանում է հասնել հաջողության, սակայն դա հաջողվում է ոչ բոլորին: Դա պայմանավորված է ոչ թե այդ մարդկանց մոտ տաղանդի և կամքի ուժի բացակայությամբ, այլ դրանց ոչ ճիշտ օգտագործմամբ: Շատ դեպքերում մարդիկ առաջնորդվում են ինտուիցիայով, առանց ձեռք բերված հաջողությունների և անհաջողությունների վերլուծության: Բավական բարդ և միաժամանակ շատ կարևոր է դառնալ հաջողակ մարդ, իսկ դրան հասնելու համար պետք է հստակ հասկանալ, ի՞նչ է դրա համար անհրաժեշտ:

Ի՞նչն է խանգարում հաջողության հասնելուն

  • Կասկած սեփական ունակությունների վրա և ինքնավստահության պակաս: Մարդկանց մեծամասնությունը նույնիսկ չեն ցանկանում փորձել փոխել իրենց կյանքը, իրականացնել իրենց երազանքները: Նրանք չեն հավատում, որ կարող են դա անել և արդարանում են, պնդելով, որ իրենք չունեն անհրաժեշտ տաղանդ, կապեր, գումար և այլն: Ոչինչ չանելու համար արդարանալ կարողանում են շատերը, բայց շատ քչերն են գիտակցում, որ գեղեցիկ արդարացումներ փնտրելու փոխարեն կարելի է զբաղվել գործով:

  • Անհաջողության հանդիպելուց հետո` հետագա փորձերի դադարեցում: Շատերը դադարեցնում են հաջողակ դառնալու փորձերը առաջին անհաջողությունից հետո, ոմանք դիմանում են ևս մի քանի անհաջողության: Ցանկացած դեպքում նրանք թողնում են հաջողության հասնելու ճանապարհը: Իսկ դա անել չի կարելի: Կարելի է ապրել ինչպես մնացածները, բայց այդ տարբերակը մեզ համար չէ: Մնում է միայն փորձել կրկին և կրկին, քանի դեռ չի հաջողվել հասնել նպատակին:

  • Աջակցության բացակայություն: Հաճախ մտերիմները չեն կարողանում հասկանալ ձեր ցանկությունը հասնել հաջողության, նրանք փորձում են ծաղրել Ձեզ, հաճախ փորձելով համոզել, որ Ձեր բոլոր ջանքերը անիմաստ են: Սա շատ հզոր գործոն է: Պայքարել այդ գործոնի դեմ բարդ է` պետք է փորձել անտեսել այն:

  • Սեփական ունակությունների և հնարավորությունների սխալ գնահատում:Անձը կարող է նաև հաջողության չհասնել, որովհետև զբաղվում է ոչ նրանով, ինչով պետք է զբաղվեր և շարժվում է սխալ ուղղությամբ: Օրինակ, եթե կա մարդկանց ղեկավարելու տաղանդ, ապա պետք է առաջին հնարավորության դեպքում բաժանել պարտականությունները, ոչ թե ամեն ինչ անել անձամբ:

Սրանք հաջողության հասնելու ճանապարհին հանդիպող հիմնական խոչընդոտներն են, իսկ այժմ նրա մասին, թե ինչպես կարելի է դառնալ հաջողակ:

Ինչպե՞ս լինել հաջողակ

  • Լինել անկախ: Պետք է լինել ինքնուրույն, մտածել ձեր ապագայի մասին: Պետք է մտածել նաև այլ մարդկանց մասին, բայց առաջնահերթ կենտրոնացեք ձեր նպատակների վրա: Ի վերջո սկզբում Դուք եք ցանկանում դառնալ հաջողակ, այլ ոչ թե շրջապատին դարձնել այդպիսին: Սա չի նշանակում, որ պետք է վերածվել եսասերի, սակայն նրանք, ովքեր մտածում են միայն ուրիշների մասին, հիմնականում ի վիճակի չեն լինում հոգալ իրենց մասին և կարեկցանքը միայն արդարացնում է նրանց անհաջողությունները:

  • Հավատալ սեփական ունակություններին: Պետք չէ վախենալ հանդուգն ծրագրերի մշակումից, որովհետև Ձեզ թվում է, որ չեք կարողանալու իրագործել դրանք: Բայց նաև պետք չէ միանգամից ձգտել գրավել աշխարհը, այլապես փորձերը անիմաստ կլինեն:

  • Վերլուծել և պլանավորել: Նախորդ կետից կարելի է հետևություն անել, որ Դուք ամենակարող չեք և պետք է զբաղվեք նրանով, որտեղ կարող եք գերազանցել մնացածներին: Պետք է վերլուծել ինչպես Ձեր ունակությունները և հնարավորությունները ճանապարհի սկզբում, այնպես էլ սխալները և հաջողությունները ընթացքում: Վերլուծել սովորելը բարդ է, սակայն դրան տիրապետելը կկրճատի հաջողության հասնելու ճանապարհը մի քանի անգամ:

  • Չհուսահատվել: Ծանր չտանել քննադատությունը: Չհանձնվել անհաջողությունների պատճառով:

  • Կենտրոնանալ հիմնական նպատակի վրա: Հասկանալի է, որ ընթացքում կառաջանան նաև տարբեր այլ նպատակներ, սակայն հիմնականը պետք է լինի մեկը: Պետք չէ միաժամանակ շատ նպատակներ հետապնդել, հակառակ դեպքում Դուք բոլորը կտապալեք: Կողմնակի մտքեր իհարկե կարելի է իրականացնել, բայց ոչ ի վնաս հիմնականի:

  • Լինել լավատես: Հավատալ, որ ամեն ինչ լավ կլինի և շարժվել առաջ: Եթե տրամադրվեք անհաջողությանը, ապա անհաջողությունը անխուսափելի կլինի:

  • Մտերիմների աջակցություն: Սա շատ կարևոր գործոն է: Ընտանիքում և մտերիմների շրջապատում մարդ ուժ է հավաքում, որը հետագայում կարող է օգտագործել աշխատանքի վրա: Միայնակ մարդիկ հազվադեպ են երջանիկ լինում և դա բացասականորեն է անդրադառնում աշխատանքի վրա:

  • Հանգստանալ: Պետք է հիշել, որ կյանքը տրված է ոչ միայն աշխատելու, այլ նաև զվարճանալու և հանգստանալու համար: Ինչպես նաև, լավ հանգիստը կարող է ակտիվություն և թարմ գաղափարնել ծնել, որոնք անհրաժեշտ են աշխատանքի համար:

Այժմ Դուք գիտեք, թե ինչպես կարելի է լինել հաջողակ, շարունակեք և շարժվեք դեպի Ձեր նպատակները: Եղեք հաջողակ:

Հեղինակի մասին

AKAR

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»