«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության պատմություններ

Չինացի աղջկա հաջողությունը

2009 թվականին Չժենցզյանի ԲՈՒՀ-երից մեկի ուսանողուհի Սուն Յադանի հաջողության պատմությունը դարձավ ամենաքննարկվողներից մեկը Չինաստանում: Ընդամենը մեկ տարվա ընթացքում 22-ամյա աղջկան հաջողվում է ավելացնել իր ֆինանսական կարողությունը 10 000 անգամ և դառնալ միլիոնատեր: Սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ սեփական գործի հանդեպ կիրքն ու աշխատասիրությունը կարող են դառնալ հաջողության գրավական: Շատերն այսօր անգամ վախենում են սեփական բիզնեսը սկսելու մասին մտածել: Հուսով ենք, որ այս պատմությունը կոգևորի ձեզ և կստիպի մտածել և քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Հիշեք, որ հաջողությունը գալիս է այն ժամանակ, երբ փնտրում ես այն:

Սուն Յադանը ծնվել է 1987 թվականին, Չինաստանում: Հայրն աշխատում էր պողպատի և ցեմենտի ոլորտում, իսկ մայրը` տնային տնտեսուհի էր: 2005 թվականին Սունը ընդունվում է Չժենցզյանի քոլեջներից մեկը` կահույքի դիզայնի բաժին: Սովորելու երրորդ տարում նա սկսում է հետաքրքրվել հագուստի նորաձևությամբ: Դասերից հետո նա սկսում է պարբերաբար հաճախել քոլեջի մոտակայքում գտնվող կարուձևի սրահ, որտեղ սովորում է կարել: Իսկ երբ մի քանի ամիս անց քոլեջում կազմակերպվում է տոնավաճառ, Սունը այնտեղ ներկայացնում է իր կարած զգեստներից մի քանիսը: Զգեստները դասընկերներին այնքան են դուր գալիս, որ դրանք բոլորը վաճառվում են մի քանի ժամվա ընթացքում: Նրա խոսքերով, հենց այդ ժամանակ էլ առաջանում է սեփական խանութը բացելու մասին գաղափարը:

Նա կարում է վեց զգեստներ և 2008 թվականի ապրիլի 28-ին բացում է սեփական օնլայն-խանութը Taobao-ում` մանրածախ առևտրի համար նախատեսված հայտնի չինական կայքում: Իր ունեցած ողջ գումարը` 300 յուան (մոտ 50 դոլլար), Սունը ներդնում է զգեստների համար գործվածք, մկրատներ և կարի մեքենա ձեռք բերելու համար: Կայքում նա տեղադրում է զգեստների մոդելների նկարները, որոնցում նշում է դրանց գինը` յուրաքանչյուրը 100 յուան: Սունի առաջին գնորդները դառնում են նրա դասընկերները, ապա նրանց ընկերներն ու ծանոթները: Ինտերնետում այցելուները ընտրում էին իրենց դուր եկած մոդելը, էլեկտրոնային փոստով ուղարկում էին իրենց չափսերը և զգեստը կարվում էր ճիշտ նրանց չափսերով: Զգեստները կարվում էին Սունի կողմից վարձակալված բնակարանում, որտեղ էլ ապրում էր օնլայն-խանութի հիմնադիրը: Նա ինքն էր մտածում իր մոդելները և ինքն էլ կարում էր դրանք` դասերը վերջացնելուց հետո: Արդեն առաջին ամսվա վերջին պատվերների քանակը անցնում է հարյուրից և Սունը ստիպված է լինում օգնության վերցնել երկու դասընկերուհիների, որոնցից յուրաքանչյուրին նշանակում է աշխատավարձ` 2000 յուան: Առաջին ամսվա ընթացքում եկամուտը կազմում է 10 000 յուան, իսկ ևս երկու ամիս անց` 50 000:

Ամռանը պատվերները այնքան են շատանում, որ անհրաժեշտ է լինում վարձել լրացուցիչ աշխատողներ: Տեղավորվել Սունի բնակարանում այդքան մարդ այլևս չէր կարող: Նա վարձում է 200 ք.մ. տարածք, գնում է կարի մեքենաներ և բացում է արդեն իսկական կարի արտադրամաս, որտեղ էլ սկսվում է սեփական մոդելների հիման վրա կարված զգեստների արտադրությունը: Սկզբում Սունի մոտ աշխատում էին 10 մարդ, հետագայում դրանց թիվը հասնում է 50-ի` 2 օգնական, հաճախորդների հետ աշխատանքի 10 մենեջեր, 4 փաթեթավորող, վարորդ, սեփական լուսանկարիչ, մոդել, իսկ մնացածը դերձակներ: 2009 թվականի փետրվարին երիտասարդ աղջնակի հաշվեհամարին արդեն նստած էր 3 000 000 յուան` մոտ կես միլիոն դոլլար: Այսօր Սուն Յադանի օնլայն-խանութը ստանում է օրեկան ավելի քան 400 պատվեր, որոնցից ամենաթանկը 285 յուան է, ամենաէժանը` 45: Օրեկան եկամուտը կազմում է 10 000 – 20 000 յուան: Ընդ որում Սուն Յադանը, որն այս տարի է ավարտել համալսարանը, մտադիր է իրեն ամբողջությամբ նվիրել աշխատանքին: Նա պլանավորում է բացել կարի երկրորդ արտադրամասը և համոզված է, որ կարող է տասնապատիկ անգամ մեծացնել իր շրջանառությունը: Պատվերով կարված հագուստի պահանջարկը, որի գինը չի անցնում 300 յուանը, աճում է օրեցօր:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

5 մեկնաբանություն

  • Շնորհակալություն հետաքրքիր ու ոգևորիչ հոդվածի համար: Երանի թե այն միջավայրում, որտեղ ապրում ենք, խանգարողները քիչ լինեին, իսկ օգնողներն ու ոգևորողները` շատ: Մյուս կոզմից էլ` չպիտի մոռանանք, որ արևմուտքից արևելք հոգևոր մշակույթի բոլոր խոշոր աղբյուրներում որևէ կերպ նշվում է, որ պետք է շնորհակալ լինել նաև դժվարությունների համար, քանի որ դրանք են ստիպում մարդուն մտածել: Այնպես որ “Smile in the face of difficulties”…

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»