« »

Աշխարհի ամենաերիտասարդ գործարարը. «Ես չեմ լսում նրանց, ովքեր ինձ չեն հավատում»

Ռայան Ռոսս

Իր առաջին բիզնեսը կանադացի 9-ամյա պատանի Ռայան Ռոսսը սկսում է 3 տարեկան հասակում: Իրենց տան ետնաբակում նա «կառուցում» է հավերի ֆերմա: Ֆերմայի 60 հավերը պարբերաբար ձու էին տալիս, որը «երիտասարդ գործարարը» վաճառում էր քաղաքի հասարակական վայրերում` եկեղեցու մոտակայքում և տեղի շուկայում: Ձվերը լավ էին վաճառվում` բերելով Ռայանին 15 դոլար օրեկան եկամուտ: Այսօր պատաևին ունի արդեն չորս ընկերություններ, իսկ նրա անձնական կարողությունը գնահատվում է 900 հազար դոլար: Եվ դա ժառանգություն չէ, որը թողել է նրան հարուստ պապիկը: Ամբողջ գումարը Ռայանը վաստակել է ինքնուրուն:

Ժամանակի ընթացքում «հավերի բիզնեսը» սկսում է չբավարարել նրան և Ռայանը փոխում է գործունեության ոլորտը` առաջարկելով սիզամարգերի (газон) խնամքի և բարեկարգման ծառայություններ: Ընդ որում, նրան չէր թույլատրվում ինքնուրույն օգտագործել խոտի հնձման սարքը (газонокосилка), քանի որ նա դեռ շատ փոքր էր: Սակայն լուծումը հեշտ էր` վարձել ավելի մեծ տարիքի երեխաների: Յուրաքանչյուր հնձված սիզամարգի համար Ռայանը հաճախորդից ստանում էր ժամում 20 դոլար, որից 15-ը վճարում էր գործը անմիջական անողներին, իսկ 5 դոլարը թողնում էր իրեն որպես միջնորդավճար, չէ՞ որ ինքն էր գտնում հաճախորդին:

Ռայան Ռոսսի առաջին բիզնեսը

«Այսպիսով, նա ստանում էր ժամում 5 դոլար եկամուտ, թեև ոչինչ չէր անում», – պատմում է Ռայանի մայրը` Սավաննա Ռոսսը, – «Դրանից հետո նա սկսում է զբաղվել սիզամարգերի ջրմամբ: Հաճախորդից Ռայանը վերցնում էր 200 դոլար, իսկ աշխատողին, որը նրա փոխարեն անում էր ողջ աշխատանքը, վճարում էր ընդամենը 100 դոլար: Եվ այդ բոլորը նրա մտքերն էին: Ես ու ամուսինս զարմանում էինք, ինչպե՞ս է նա ամեն ինչ փայլուն հասկանում` աշխատանքի ողջ գործընթացը»:
Իր վաստակած գումարները Ռայանը ներդնում է անշարժ գույքի մեջ: Այժմ նրան են պատկանում 6 շինություններ Օնտարիոյում և Բրիտանական Կոլումբիայում: Նա գնել է նաև բասկետբոլի և հոկեյի խաղահրապարակներ ընտանիքի համար, ինչպես նաև 4000 գիրք իր համար, բայց այդպես էլ չունի սեփական բջջային հեռախոս: Ծնողները թույլ չեն տալիս` նա դեռ փոքր է:

Ռայանի բիզնեսի հիմքում ընկած է «80 – 10 – 10» կանոնը` շահույթի 80 տոկոսը նա ներդնում է բիզնեսի զարգացման մեջ, 10 տոկոսը ծախսում է բարեգործության վրա, իսկ մյուս 10-ը` սեփական կարիքները հոգալու համար:

«Սեփական գործը սկսելու մեջ ոչ մի դժվար բան չկա», – պատմում է երիտասարդ գործարարը, – «չնայած շատերը չէին հավատում, որ երեխան կարող է բիզնեսով զբաղվել: Բայց ինձ միշտ աջակցում էին ծնողներս: Կարևորը հասկանալն է, որ եթե ուզում ես ինչ-որ աշխատանք կատարես, որը ծանր է քեզ համար, կարելի է վարձել ուրիշներին: Իսկ ամենադժվարը առաջին մի քանի շաբաթվա ընթացքում հաշվապահական հաշվառումը վարելն էր: Բայց հետո ամեն ինչ կարգավորվեց: Ես երբեք չեմ լսում այն մարդկանց, ովքեր ինձ չեն հավատում: Իրականում մարդիկ, ովքեր ասում են, որ քեզ մոտ ոչինչ չի ստացվի, իրենք էլ երբեք չեն փորձել բիզնեսով զբաղվել: Նաև շատ կարևոր է լավ ուսուցիչ գտնելը: Ինձ համար` դա մայրս էր»:

«Նրա դպրոցական ընկերները դեռ չեն հավատում, որ Ռայենը բիզնեսով է զբաղվում», – պատմում է Սավաննա Ռոսսը, – «նրանք կարծում են, որ նա ուղղակի պարծենում է»:

Իսկ երիտասարդ գործարարը հավակնում է ավելիին, քան ուղղակի անշարժ գույքն է: Որպես իսկական կանադացի, նա ցանկանում է գնել ՆՀԼ-ի հոկեյի երկու թիմ: Նրա ծնողները արդեն բանակցություններ են վարում թիմերի ղեկավարության հետ: Ռայանը ունի նաև իր անձնական կայքը, որտեղ պատմում է իր հաջողության մասին և խորհուրդներ է տալիս ուրիշներին, ինչպես սկսել սեփական գործը:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


2 մեկնաբանություն

  1. Ոնց սիրեցի ես էս ճստոյին :): Ապրի ինքը վունդեռկինդ

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»