Հաջողության գաղտնիքներ

72 ժամվա կանոնը

Ձեզ հետ արդեն պատահե՞լ է այնպիսի բան, որ դուք ինչ-որ բան եք պլանավորել, սակայն իրագործել դա չեք կարողացել: Եթե այո, ապա բարի գալուստ մեր շարքերը, քանի որ դա պատահում է բոլորի հետ: Երևի այդ դեպքում դուք փորձել եք բացատրել անհաջողությունը ինքներդ ձեզ հետևյալ կերպ. “Պատճառն այն է, որ ես կարգապահ չեմ, չեմ կարողանում ինձ կառավարել: Ես այդքան տաղանդավոր չեմ և ընդհանրապես, ես դրա կարիքը չունեմ”:

Սակայն հիմնականում դա չէ պատճառը: Պատճառն այն է, որ դուք չեք հետևել “72 ժամվա կանոնին”: Իսկ այն ասում է, որ եթե դուք ինչ-որ նպատակ եք ձեր առջև դրել կամ որևէ գործ եք պլանավորել, ապա պետք է որոշումը ընդունելու պահից սկսած 72 ժամվա ընթացքում այդ ուղղությամբ որևէ կոնկրետ քայլ ձեռնարկեք: Եթե չեք անում դա, ապա ձեզ միայն 1 հնարավորություն է մնում 100-ից, որ դուք երբևէ կանեք դա:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»