« »

The Secret

Secret

2006 թվականին լույս է տեսնում համանուն գրքի հիման վրա նկարահանված “The Secret” վավերագրական ֆիլմը: Առաջին 6 ամսվա ընթացքում վաճառվում են ֆիլմի մի քանի միլիոն օրինակներ: Amazon.com ինտերնետային խանութում ամենաշատ վաճառվող DVD-ների ցուցակում այն զբաղեցնում է 3-րդ տեղը: Իսկ 2006 թվականի նոյեմբերին լույս տեսած համանուն գիրքը արդեն մարտ ամսին աշխարհի լավագույն վաճառվող գրքերի ցուցակում անցնում է “Հարրի Փոթերի” 7-րդ մասից:

ֆիլմում ճանաչված գործարարները, գրողները, փիլիսոփաներն ու կյանքում հաջողությունների հասած այլ մարդիկ, պատմում են այն մասին, թե ինչպես է յուրաքանչյուր մարդ իրեն ձգում այն ամենը, ինչի մասին մտածում է: Ինչ-որ բանի մասին անընդհատ մտածելով, դուք ազդանշաներ եք ուղարկում տիեզերք և այն արձագանքում է ձեզ` ձեր մտքերին համապատասխան:

Բայց կա մեկ խնդիր: Մարդկանց մեծ մասը մտածում է այն մասին, ինչ ՉԻ ՈՒԶՈՒՄ: Եվ հետո նրանք զարմանում են, ինչու՞ է դա տեղի ունենում իրենց հետ կրկին և կրկին: Անկախ նրանից ուզում եք դուք դա, թե ոչ, լավ է դա ձեզ համար, թե վատ, դուք միշտ ստանում եք այն, ինչի մասին մտածում եք: Եվ կարևոր չէ հավատում եք դուք դրան, թե ոչ, դա միևնույն է գործում է: Մի՛շտ: Բոլորի՛ համար:

Պետք չէ զարմանալ, որ աշխարհի 1% մարդկանց ձեռքում գտնվում է բոլոր հարստությունների 96%-ը: Ձեր կարծիքով դա պատահականությու՞ն է: Իհարկե` ոչ: Ուղղակի նրանք գիտեն գաղտնիքը և օգտագործում են այն սեփական նպատակների համար: Սակայն այսօր դրա մասին գիտեք նաև դուք: Ուղղակի պետք է հավատաք դրան և կիրառեք այն ձեր կյանքում:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


14 մեկնաբանություն

  1. barev dzez, es shat kcankanayi imanal te inchpes kareli gtnel ev ditel The Secret film@. shnorhakalutyun

  2. Marianna ջան, եթե ուզեք, կարող եմ կայքում հղում տեղադրել, որպեսզի կարողանաք ներբեռնել ֆիլմը: Իսկ եթե դիսկով եք ուզում, ապա բոլոր մի քիչ խոշոր դիսկերի խանութներում կարծում եմ կլինի, կոնկրետ կարող եմ ասել որ Աբովյան փողոցի “Դիսկերի աշխարհում” և Մաշտոցի 16-ում գտնվող Hi-Fi դիսկերի խանութում ես հանդիպել եմ:

  3. Ես դիտել եմ, ու շատ է դուրս եկել, այս ֆիլմից հետո հայացքներդ կյանքի, ու մարդկանց հանդեպ լրիվ փոխվում են: Դու քեզ զգում ես ամենակարող, ով կարող է փոխել ամեն ինչ:

  4. я думаю что этот блог многим поможет в жизни,,,,,
    спасибо создателю или создателям,,,,

  5. Isk film@ inch lezvov e, Ruseren lezvov ka?

  6. Pingback: Բեկում կամ կյանքին նոր աչքերով | Հաջողության Բլոգ

  7. հետաքրքիր ֆիլմ էր մնում է իմանալ և փորձել արդյոք դա ճիշտ է

    • Geneross ջան անձամբ ես իմ վրա դա զգացել եմ: Ուղղակի դրան չպետք է վերաբերվել որպես բանաձևի, այլ դա ընդամենը ուղղություն է ցույց տալիս:

  8. շատ լավ

  9. Լուկա ջան կարող ես հղումը տեղադրել,որ ֆիլմը ներբեռնեմ?

  10. Շատ,շատ շնորհակալ եմ

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»