«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Մտորումներ

Բուսակերություն. Պյութագորասից մինչև Էնշտեյն

Ընդամենը երեկ այս հոդվածը, որը դեռ հրապարակված չէր, անվանելու էի «Ինչու ես դարձա բուսակեր»: Եվ ինքս դեռ երեկ լիովին համոզված էի, որ ուզում եմ դառնալ բուսակեր: Բայց, չգիտեմ ինչու, այս գիշեր ընդհանրապես չկարողացա քնել. անընդհատ մտածում էի դրա մասին: Հիմա էլ, երբ գրում եմ այս տողերը, գիշերվա ժամը 4-ն է: Եվ երկար մտածելուց հետո, ամեն ինչ ամփոփելով, եկա այն եզրակացության, որ տվյալ պահին պատրաստ չեմ բուսակեր դառնալու համար: Սակայն կիսում եմ բուսակեր մարդկանց բոլոր համոզմունքները և համոզված եմ, որ աստիճանաբար ես էլ կդառնամ նրանցից մեկը: Անկախ ամեն ինչից, հոդվածի մնացած մասը թողնում եմ նախնական տեսքով:

Ալբերտ Էնշտեյնն ասել է. «Ոչինչ այնքան օգտակար չի կարող լինել մարդու առողջության և Երկրի վրա կյանքի հետագա զարգացման համար, ինչպես բուսակերության տարածումը:»

Բուսակերության հետ կապված մտածմունքներս սկսեցին մի քանի ամիս առաջ: Մի օր, երբ մտածում էի, արդյո՞ք դաժանություն չէ այն, որ մենք ուտում ենք ինտելեկտի մակարդակով մեզանից ավելի ցածր, բայց մեզ պես շնչող կենդանի էակների, մի իրավիճակ պատկերացրեցի: Իբր, մի քանի տարի անց երկրի վրա են հայտնվում այլ մոլորակից եկած ավելի զարգացած էակներ, որոնք նույնպես մսակեր են: Եվ նրանցից մի քանիսը իմ մոտ ուտում են ընտանիքիս անդամներից մեկին: Այն ինչ զգացի, սարսափեցնում էր: Բայց փաստորեն մենք նույն բանն ենք անում: Մեր քաղցը հագեցնելու, համեղ ուտելու կամ գեղեցիկ մորթիներով շորեր հագնելու համար մենք ոչնչացնում ենք միլիարդավոր անմեղ կենդանիների: Բայց չէ որ մեր երկրի բնական բարիքները` մրգերն ու բանջարեղենը, հատիկավոր բույսերն ու հատապտուղներն այնքան շատ են ու բազմազան, որ մենք հանգիստ կարող ենք ապրել առանց միս ուտելու: Եթե դա այդպես է, ինչու՞ ենք մենք ոչնչացնում անմեղ կենդանիներին, որոնք ապրելու նույն իրավունքը ունեն, ինչ-որ մենք:

Միանգամից պատասխանեմ այն հարցին, եթե ինչ-որ մեկը հարցնի «ինչու՞ մենք պետք է միս չուտենք, եթե մորթողը մենք չենք, միևնույն է կենդանին այլևս չկա»: Իսկ դուք կուտեի՞ք մարդու միս, եթե նրան սպաներ ուրիշը: Կարծում եմ՝ ոչ: Նաև մի մոռացեք, որ եթե չկա պահանջարկ, չկա նաև առաջարկ:

Հայտնի է, որ Աֆրիկայի որոշ հատվածներում դեռևս ապրում են մարդակեր ցեղեր, որոնք սնվում են իրար ուտելով: Հայտնի հնդիկ մտածող, փիլիսոփա Օշոն իր հարցազրույցներից մեկում պատմում է այն մասին (տեսանյութը կարող եք դիտել հոդվածի վերջում), որ մի անգամ բավականին հարուստ մի գործարար, Աֆրիկայում ճանապարհորդելիս, գերի է ընկնում նման վայրի ցեղերից մեկի մոտ: Բայց որպեսզի իրեն չուտեն, նա հսկայական գումարներ է առաջարկում ցեղի առաջնորդներին: Չդիմանալով գայթակղությանը՝ մարդակերները համաձայնում են նրան չուտել, բայց մի պայմանով. իրենց մարդը պետք է գնա փողի հետևից և միայն այն ստանալու դեպքում նրան բաց կթողնեն: Եվ գործարարը ստիպված 3 օր անցկացնում է մարդակերների ճամբարում: Բայց քանի որ նրանք այնտեղ միայն միս էին ուտում, նա նույնպես ստիպված է լինում մարդու միս ուտել: Այն հարցին, թե «ինչու՞ եք դուք մարդկանց ուտում», մարդակերներից մեկը պատասխանում է. «իսկ դուք կարո՞ղ եք առաջարկել ավելի համեղ ինչ-որ բան»: Ազատությունից հետո գործարարը, ով շատ անգամներ ճանապարհորդել էր ողջ աշխարհով, համտեսել գրեթե բոլոր ուտեստները, խոստովանում է, որ իրոք կյանքում երբեք չէր փորձել ավելի համեղ բան, քան մարդու միսը: Փաստորեն, ինչ-որ առումով մարդակերներին կարելի է հասկանալ` «տվեք մեզ ավելի համեղ բան և մենք մարդ չենք ուտի»: Իսկ ինչո՞վ ենք մենք տարբերվում նրանցից: Միայն նրանով, որ ընդամենը չենք ուտում մարդկանց, սակայն ուտում և սպանում ենք միլիարդավոր հավեր, ոչխարներ, կովեր, ձկներ, նապաստակներ, բադեր և այլն: Միթե՞ մենք իվիճակի չենք պայքարելու սեփական ագահության և կենդանային բնազդի դեմ` ուրիշներին կյանքից չզրկելու համար: Մենք երևի շանն էլ չենք սպանում, որովհետև նա հավատարիմ ծառայում է մարդուն, չնայած դա էլ ենք արդեն անում: Ինչու՞, երբ շնաձուկը կամ առյուծը հարձակվում են մարդու վրա, դա դիտվում է որպես դաժանություն, իսկ երբ նույն բանը անում ենք մենք, դա սովորական է: Խեղճ կենդանիներ, ափսոս, որ դուք չեք ստեղծվել ավելի խելացի, որպեսզի թույլ չտայիք մեզ ոչնչացնել ձեզ: Այս ամենը հեշտ չէ հասկանալ միանգամից և հոդվածի իմաստը մսակերներին հեղափոխելը չէ: Դեռևս 3 օր առաջ ես նույնպես միս էի ուտում, իմ բոլոր ծանոթներն ու հարազատները նույնպես միս են ուտում: Սա անհատական որոշում է, որն ամեն մեկը պետք է կայացնի իր համար: Բուսակերությունը չունի կրոնական ոչ մի ուղղվածություն: Դա ընդամենը ուրիշներին չվնասելու, մաքուր և թեթև ապրելու փիլիսոփայությունն է:

Կա նաև բուսակերության ոչ փիլիսոփայական կողմը, զուտ առողջական տեսանկյունից: Կարդացի բազմաթիվ հոդվածներ, որոնցում նշված էր, որ մարդու մարսողական համակարգը և բերանի կառուցվածքը այնպիսին են, ինչպես խոտակեր կենդանիների մոտ: Այսինքն, ըստ սահմանման մենք կարող ենք միս չուտել: Իհարկե, դա դժվար է, ինչպես դժվար է ամեն մի նոր բան, բայց դրան սովորելը միայն ժամանակի հարց է: Երկու օր է ուտում եմ բանջարեղեն, մրգեր, հատիկավոր բույսեր, ու առայժմ շատ ավելի թեթև եմ ինձ զգում:

Նաև հաճելիորեն զարմացա, երբ բուսակերության թեման ուսումնասիրելիս, պարզեցի, որ բոլոր ժամանակների խոշորագույն հանճարներից շատերը նույնպես բուսակերներ են եղել: Եվ դա միայն ավելի շատ մտածելու տեղիք է տալիս, քանի որ խոսքը գնում է մարդկության ողջ պատմության ընթացքում ամենավառ դեմքերից շատերի մասին: Նրանք են` Դալայ Լամա, Պյութագորաս, Պլատոն, Արիստոտել, Սենեկա, Ալբերտ Էնշտեյն, Լեոնարդո Դա Վինչի, Իսահակ Նյուտոն, Չարլզ Դարվին, Ժան-Ժակ Ռուսո, Վոլտեր, Ադամ Սմիթ, Բայրոն, Ջորջ Բեռնարդ Շոու, Լև Տոլստոյ, Բենջամին Ֆրանկլին, Մահաթմա Գանդի, Թոմաս Էդիսոն, Ռալֆ Ուալդո Էմերսոն, Աբրահամ Լինքոլն, Հենրի Ֆորդ և մի շարք ուրիշներ: Դերասաններ, սպորտսմեններ` Կիմ Բեսինջեր, Ռիչարդ Գիր, Առնոլդ Շվարցենեգեր, Ալեքս Բոլդուին, Դասթին Հոֆման, Բրեդ Փիթ, Թոմ Կրուզ, Նիկոլ Քիդման, Բրիդջիտ Բարդո, Պամելա Անդերսոն, Սինդի Կրոուֆորդ, Կլաուդիա Շիֆֆեր, Ումա Տուրման, Գվինեթ Փելթրոու, Սթինգ, Մադոննա, Ջոն Լենոն, Ջորջ Հարիսոն, Օզզի Օսբորն, Ջասթին Թիմբերլեյք, Մելանի Սի (Spice Girls), «Duran Duran», «Mobi», Բոբ Դիլան և հարյուրավոր այլ հայտնի մարդիկ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

19 մեկնաբանություն

  • Շնորհակալություն հետաքրքիր հոդվածի համար: Ողջունում եմ այդ ազնիվ և խիզախ քայլը: Եթե հետագայում դժվարություններ առաջանան, կարող ես նոր շրջանի բուսակերներին հետևել` նրանք սնունդի մեջ օգտագործում են նաև կաթնամթերք և ծովամթերք: Դե հաջողություն այս բարդ ճանապարհին!!! 🙂

  • Ok Անի ջան, մերսի, կշարունակեմ քո խորհուրդներին հետևել 🙂
    Էս ժպտալու smile-ները ինչ-վախենալու դեմք ունեն :)))

  • KECCES!!!
    Chishtn asac ahagin azdveci…nuynisk skseci mtacel mis chutelu masin…indz hamar da iroq shat djvar e…(es shaaaaaat em sirum mis),bayc gitakcum em vor petk e hrajarvem msic,tekuz astichanabar(miangamic da hnaravor che,petq e nax hogepes patrastvel)

  • Ան, միտքը քո դուրն էլ էնքան եկավ, ինչքան իմը ու քո միտքն էլ շեղվեց? ես ոնց որ թե ուզում եմ միանալ ձեզ, ապա-ապա: Շատ լավ գործ ես անում, հեղինակ, ապրես, գնահատում ենք

  • Շատ ազդեցիկ էր…ես արդեն 3 տարի է ինչ բուսակեր եմ, ու մինչ այժմ չէի տեսել նման հոդված…բոլորը խոսում են մսի մեջ շատ կարևոր սպիտակուցների մասին….բայց ոչ ոք չի ասում, որ հենց նույն ընկույզը, իր մեջ ներառում է 5 կիլոգրամ մսի սպիտակուցների քանակը….և բացի այդ…բուսակեր լինել, նշանակում է ուտել ոչ կենդանական ծագման կերակուրներ….այսինքն չուտել ձկան, հավի, տավարի, խոզի և այլ շնչավոր էակների միս…բայց սա դեռ առաջին մակարդակն է…բուսակերության մասին շատ կայքեր կան….մանավանդ ռուսալեզու!!!!!! Այս ճանապարհին կանգնելու ցանկություն ունեցող մարդկանց մաղթում եմ հաջողություն…բայց ամեն դեպքում, մի մոռացեք, որ ուտելիքը ընդամենը գոյատևման միջոց է և ոչ ավելին!!!!

  • Բավականին հաճելի էր հաջողության բլոգում բուսակերության մասին հոդված կարդալ, հատկապես <> վերնագրով ))):
    Ես էլ արդեն մեկ տարուց ավել է, ինչ բուսակեր եմ, ավելի ճիշտ լոկտոբուսակեր: Մենակ մի հարց կա , որ մի քիչ մտահոգում ա, որ չլինի էնպես, որ սիրելի մարդկանց համար հետագայում պատրաստելու խնդիր լինի, որովհետև էդ դեպքում ամեն ինչ իմաստազրկվում է:

  • Luka ջան բուսակերներին կարելի է բաժանել մի քանի խմբի: Առաջին խմբի ներկայացուցիչները «վեգաններն» են, որոնք իրենց սննդակարգում խիստ սահմանափակումներ են մտցնում։ Վերջիններս իրենց սննդից իսպառ բացառում են կենդանական ծագման մթերքը` օգտագործելով միայն բանջարեղեն, միրգ, հատիկավոր և այլ բույսեր և բուսական սննդամթերքն ուտում են միայն բնական ձևով, առանց որևէ մշակման: Վեգաններին նաև նատուրիս են ասում կամ հումակերներ:
    Երկրորդ խմբի ներկայացուցիչներն այսպես կոչված լակտոբուսակերներն են, որոնք իրենց սննդակարգում բուսական ծագման սննդից զատ ներառում են նաև կաթն ու կաթնային հիմք ունեցող մթերք։ Գոյություն ունի նաև լակտոբուսակերների մեկ այլ խումբ, որը չի բացառում նաև ձու ուտելը։ Վերջիններիս անվանում են լակտոօվոբուսակերներ։

    • Ok Vanuhi ջան, հասկացա: Այսինքն, օրինակ կաթ, թթվասեր կամ մածուն լակտոբուսակերները կարող են ուտել, իսկ ձու, օրինակ, ոչ: Լսել էի նաև, որ բուսակերներ կան, որոնք ձուկ էլ են ուտում:
      Մի հարց էլ 🙂
      Իսկ բուսակերության անցնելուց հետո քեզ լավ ես զգում ավելի? նկատի ունեմ ֆիզիկապես:

  • Նրանց, ովքեր ձուկ էլ են ուտում, բուսակերները իրենց բանակից չեն համարում 🙂 Իսկ կաթի ու կաթնամթերքի նաև ձվի դեպքում խիստ բուսակերները` վեգանները կարծում են , որ որոշ դեպքերում դա էլ կենդանիների չարաշահման հետևանք ա, դրա համար չեն օգտագործում:
    Luka ջան անկեղծ ասած ես ոչ մի փոփոխություն չեմ զգում, շարունակում եմ ինձ լավ զգալ ֆիզիկապես, դրան գումարվում ա նաև ինչպես դու ես ասւմ ուրիշին չվնասելու, մաքուր և թեթև ապրելու փլիսիսոփայությունը և դառնում ա ներդաշնակ կենսակերպ, ավելի լավ լինել չի կարող: Մարդիկ հաճախ բուսակերության անցնելը կապում են մեծ կամքի ուժ ունենալու հետ, իմ դեպքում դա էդքան էլ էդպես չի, որովհետև ես ուտել չեմ սիրում և եթե ուզուոմ եք ձեզ ֆիզիկապես լավ զգալ մի մոռացեք(էս ավելի շատ ինքս ինձ եմ դիմում էլի 🙂 ) բանջարեղենի և մրգերի մասին:
    Luka ջան իսկ դու անցել ես բուսակերության?

  • Հրաշալի հոդված էր,,աստիճանաբար կարդալիս ժպիտ էր առաջանում մոտս,շնորհակալություն հեղինակին: Անկեղծ ասած ինձ նույնիսկ Եհովայի վկա են անվանել,երբ իմացել են,որ բուսակեր եմ:ՃՃ չեմ վիրավորվել,միգուցե մի քանի տարի առաջ ես էլ նման կերպ արտահայտվեի,չիմացության չարիքն է:ՃՃ միակ դժվարությունը,որ հիմա ունեմ դա այն է որ շրջապատումս չկա ոչ մի բուսակեր,կամ գոնե մեկը,որ գաղափարապես հակված լինի,բայց կամքը չների ու ես ուղղակի տառապում եմ անընդհատ ինձ ուղվող անիմաստ հարցերի ձեռքը:ՃՃՃ…կաթնամթերք ուտում եմ դեռ,բայց շուտով դա էլ չեմ ուտի,արդեն 6 ամիս է,ու ես ուղղակի երջանիկ եմ ,որ կարողացել եմ կայացնել այդ որոշումն ինձ համար,երբեք խորհուրդ չեմ տալիս ոչ ոքի անցնել բուսակերության,որովհետև ապարդյուն աշխատանք եմ համարում դա:ՃՃՃ

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»