Հաջողության գաղտնիքներ

Մարդիկ չեն սիրում փոփոխություններ

Մարդի՛կ, մի՛ վախեցեք փոփոխություններից: Եթե ուզում եք կյանքում մեծ հաջողությունների հասնել, ապրել այնպես, ինչպես «ոչ բոլորը» և ինչ-որ հետք թողնել այս աշխարհում, ապա պետք է ԱՆԸՆԴՀԱՏ փոփոխությունների ձգտեք և պատրաստ լինեք ընդունել դրանք:

Փոփոխություններին պետք չէ բացասական վերաբերվել: Ցանկացած փոփոխություն կարելի է օգտագործել նոր գիտելիքներ ձեռք բերելու և աճելու համար: Ավելին, շատ դժվար է կյանքում մեծ հաջողությունների հասնել, եթե դուք պատրաստ չեք փոխվելու: Ինչպե՞ս կարող եք կյանքում ձեր իրական տեղը գտնել, եթե տարբեր իրավիճակներում չեք հայտնվել ու տարբեր բաներ չեք փորձել: Միգուցե ձեզ վիճակված է հայտնի գործարար, հանրահայտ երգիչ կամ նկարիչ դառնալ: Բայց ինչպե՞ս դուք կարող եք իմանալ դա, եթե չեք փորձել սեփական գործ սկսել, երգել կամ նկարել:

Մի խուսափեք փոփոխություններից: Եթե զբաղվում եք մի բանով և զգում եք, որ դա ձերը չէ, ապա մի վախեցեք թողնել դա և նոր բան սկսել: Եթե ձեր մասնագիտությունը ձեզ դուր չի գալիս, մի վախեցեք նոր մասնագիտություն ձեռք բերել: Երբեք ուշ չէ: Եթե ապրում եք ձեր տանը և ձեզ հարմարավետ չեք զգում, ապա սկսեք նոր տուն փնտրել: Եթե շրջապատում փոփոխություններ են տեղի ունենում, որոնց վրա դուք չեք կարողանում ազդել, ապա դրանցում բացասականը միանգամից մի նկատեք: Մտածեք, թե ինչպես կարող եք դա օգտագործել ձեզ համար: Մեր օրերում աշխարհը փոխվում է շատ մեծ տեմպերով: Դուք նույնպես պետք է պատրաստ լինեք այդ փոփոխություններին և պետք է կարողանաք փոխվել ինքներդ: Այնպես որ, եթե ուզում եք անընդհատ առաջ շարժվել, ձգտեք փոփոխությունների:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

3 մեկնաբանություն

  • Առանց փոփոխությունների այդ մոլուցքի որտե՞ղ կլինեին հիմա բոլոր այդ Ցուկերբերգները, Ջոբսերը, Գեյթսերը: Հերիք չէ, որ նրանք փոխել ու փոխում են իրենց կյանքը, փոխել են նաև աշխարհը, մեր կյանքը:
    “Եթե ուզում եք անընդհատ առաջ շարժվել, ձգտեք փոփոխությունների” – շատ ճիշտ է նկատված…

    • շատ հավանեցի հոդվածը…
      առանց փոփոխությունների այս կյանքում շատ անհետաքրքիր կլիներ….խոսքս իհարկե լավ փոփոխությունների մասին է….
      կարևորը ցանկանալն է, եթե մի բան սրտանց ուզում ես, ապա կարող ես հասնել դրան ներքնապես փոխելով քեզ դեպի լավը……

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»