«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

ՄՏԱԾԵՔ ԴՐԱԿԱՆ

Շատերը չեն պատկերացնում, թե ինչ կարևոր է կյանքում մտածել դրական և ինչ ազդեցություն կարող է ունենալ դա իրենց կյանքի վրա: Ես շատ կուզեմ, որ իմ ընթերցողներն երկար մտածեն այս ուղղությամբ, քանի որ սա հաջողության հիմնաքարերից մեկն է և մի շարք հոդվածներ են արդեն նվիրված այս թեմային: Ընդամենը մեկ բան պետք է հիշել: Մարդու մտքերը ֆիզիկական ազդեցություն են ունենում նրա կյանքի վրա: Մարդիկ, ովքեր դրական են մտածում, շատ ավելի թեթև են ապրում կյանքում: Խնդիրների հանդիպելիս նրանք կենտրոնանում են ոչ դե դրանց, այլ դրանց լուծումների վրա: Բացասական մտքերով իրենց «տանջելու» փոխարեն նրանք պայծառ ապագայի մասին են մտածում: Խոչընդոտներ տեսնելու փոխարեն նրանք հնարավորություններ են տեսնում:

Ինչպես իր` «Ինչպե՞ս ձեռք բերել ընկերներ և ազդել մարդկանց վրա» գրքում պատմում է ամերիկյան հայտնի հոգեբան Դեյլ Քարնեգին, հաջողակ գործարարներից մեկն իր գրասենյակում կախում է մի ցուցանակ հետևյալ բովանդակությամբ. «Այստեղ մենք մտածում և խոսում ենք միայն դրական բաների մասին: Եթե դուք պատրաստվում եք պատմել մեզ ձեր դժբախտության մասին, ապա խնդրում ենք պահել այն ձեր մեջ: Մեզ դա պետք չէ»:

Հազարավոր տներում խոսակցության հիմնական թեման կարիքն ու աղքատությունն է: Եվ հենց դա էլ ստանում են այդ տների բնակիչները: Նրանք մտածում են աղքատության մասին, նրանք խոսում են աղքատության մասին, նրանք ընդունում են աղքատ ապրելակերպը` որպես իրենց կյանքի ապրելակերպ: Եվ արդյունքում նրանք ստանում են այն, ինչի մասին մտածում են:

Եթե ուզում եք ձեր կյանքում ինչ-որ բան փոխել, սկսեք ձեր ՄՏՔԵՐԻՑ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

8 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»