«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Անձնային աճ

Ո՞ր գիտելիքներն են կարևոր

Ես դպրոցում լավ եմ սովորել, նույնիսկ մի տարի մարզի լավագույն աշակերտն եմ եղել, բայց հիմա չեմ հիշում, թե երբ է եղել Տիգրանակերտի ճակատամարտը, երբ է եղել Հայաստանի առաջին բաժանումը, չեմ հիշում արքիմեդյան ուժի բանաձևը, չեմ կարող թվարկել մեր բոլոր մայրաքաղաքները և չեմ կարող ասել, թե ով է եղել հայ առաջին կաթողիկոսը: Ինչո՞ւ: Որովհետև այդ գիտելիքներն ինձ այլևս պետք չեն: Ես չեմ կարող դրանք պրակտիկ կիրառել իմ կյանքում: Ես չեմ կարող դրանց օգնությամբ բարելավել իմ կամ ուրիշների կյանքը: Շատերն ասում են, որ հայրենիքի պատմությունը պետք է լավ իմանալ: Բայց ես չեմ ուզում հայրենիքի պատմությունը լավ իմացող գործազուրկ լինել:

Երեխաներն այսօր դպրոցում անցնում են պատմություն, աշխարհագրություն, ֆիզիկա, կենսաբանություն և այլն: Բայց նրանք չեն ստանում այն պրակտիկ գիտելիքները, որոնք իրականում պետք են գալու նրանց կյանքում: Այսօր ավելի կարևոր ձեռք բերել գիտելիքներ, որոնք կօգնեն երեխային հասկանալ, թե ինչի է պետք ձգտել կյանքում, ինչի կարելի է հասնել, ինչպես վերաբերվել անհաջողություններին, ինչպես ղեկավարել ժամանակը և ինչպես շփվել մարդկանց հետ: Անհրաժեշտ է ձեռք բերել տարրական ֆինանսական գիտելիքներ: Անհրաժեշտ է զարգացնել երեխայի ստեղծագործ մտածելակերպը, ազատություն տալ նրա երևակայությանը: Կարևոր է, որ արդեն փոքր տարիքից երեխան վստահ լինի սեփական ուժերի վրա և մեծ ձգտումներ ունենա: Ոչ ոք չի ասել դա ինձ դպրոցում, որի համար շատ եմ ափսոսում: Բայց դուք ունեք այդ հնարավորությունը: Խրախուսեք ձեր երեխաներին հաջողության մասին գրքեր կարդալ, հոգեբանություն ուսումնասիրել և ֆինանսական գիտելիքներ ձեռք բերել: Համոզված եմ, որ հետագայում նրանք ձեզ շնորհակալ կլինեն:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

21 մեկնաբանություն

  • Ապրեք, շատ ճիշտ էր ասված, կան շատ ու շատ “ավելորդ առարկաներ”, իհարկե չի կարելի այդպես ասել, բայց դա այդպես է:Ու ես ինքս շատ կցանկանայի եթե մենք անցնենք հոգեբանություն, փիլիսոփայություն…Ափսոս , որ դա անհնարին է…

  • Մի բան ասեմ , մոտս այնպիսի տպավորություն է , որ մտքերս կարդում եք, ամեն անգամ ,երբ մի խնդրի առջև եմ կանգնած լինում, չգիտեմ թե ինչ անեմ, զայրացած միացնում եմ համակարգիչը ,մտնում եմ այս կայքը , ու միշտ այդ օրվա նյութը իմ մտացածի մասին է լինում , արդեն ,երբ ինչ -որ մի բան ինձ տանջում է , գիտեմ պատասխանը այստեղ եմ գտելու:

  • Համաձայն եմ, կարծում եմ` երեխաներին կյանքում շաատ անհրաժեշտ են հոգեբանական գիտելիքները, ու հոգեբանի բացակայությունը դպրոցում ուղղակի անթույլատրելի է…:

  • դպրոցում հոգեբաններ կան, բայց նրանք աշխատավարձ են ստանում միայն սուրճ խմելու ու սրա-նրա մասին փսփսանքներ տարածելու համար…


  • Տիգրանակերտի ճակատամարտը, ֆրանսիական մեծ հեղափոխություն, չինական կայսրույթունների պատմությունը, Թերմոդինամիկայի օրենքներն ու Վալենտականության տեսությունը իրականում շատ կարևոր են, քեզ անպետք գիտելիք չեն տվել: Քեզ հնարավորություն են տվել ընդլայնել քո աշխարհահայցքը, դուրս գալ չորս պատերից, լինել բազմակողմանի զարգացած: Ու ոչ մեկ չի ասում որ դու պետքա Նյոտոնի օրենքները կիրառես կյանքումդ, կամ կրկնես Գարգամելայի ճակատամարտը, չէ, բայց եթե էսօր էգուց կհայտնվես հաջողակ մարդկանց հետ նույն սեղանի շուրջ, խոսալու թեմա կունենաս հետները՝ հավատա ամենաքիչը ինչ իրանց հետաքրքիրա, էտ ուրիշի հաջողության պատմություններն են ու ֆինանսական վիճակագրությունը: Մտածի գլոբալ, փորձի մտածել անալոգներվ՝ օգտագործի ֆիզիկայի օրենքները բիզնեսում, տես ինչերի կհասնես: Ու շատ կարդա, շատ, կարդա ամեն ինչ՝ արվեստի, երաժշտության, գիտության, պատմության մասին, էտ քեզ ավելի շատ բան կտա, քան ուրիշի հաջողությունների երկար բարակ պատմությունները: Եթե չզբաղվես ինքնազարգացմամբ, ամբողջ կյանքդ կմնաս աջ ձեռքի բութ մատի մասնագետ, էլի վատ գործ չի :Ճ

    • Hab jan,et tariqum animasta erexayi uxex@ carnabernel mi banov vor meka moranaluya,et amen inch@ du hetagayum erb mecanas inqt kusumnasires,AVELIN ASEM VOR HETAZOTURTYUNER@ CUC EN TVEL VOR MARDU KYNQI VORAKI,INTELEKTI U @NDHANRAPES ASHXARAHAYACQI VRA DPROC@ AZDUMA @NDAMEN@ 10 TOKOSOV!

  • Հաբ ջան ասա դա այն մարդկանց, ովքեր շատ են կարդում արվեստի, երաժշտության, գիտության և պատմության մասին, բայց հացի փող չունեն:

    Եթե գաղտնիք չէ, դու մասնագիտությամբ ինչ ես, ինչով ես զբաղվում?

  • Պարզա Հաբ ջան,

    Իմիջիայլոց, բիզնեսի, տնտեսագիտության ու ֆինանսների հետ կապված շատ լավ փորձ ունես՝ ՞Կապիտալ՞, ՞BusinessClass՞, ՞Սովրանո՞, հիմա էլ MBA: Կրթությունդ էլ գերազանց է: Այ դրա մասին կարելի է խոսել 🙂

  • Ես միանգամայն համաձայն եմ Հաբ-ի տեսակետի հետ. ես էլ դպրոցում գերազանց եմ սովորել, իմ հասակակիցներից ավելի շատ էի կարդում և տարբեր ոլորտների վերաբերյալ` առասպելաբանությունից սկսած վերջացրած մինչև ձեր ասած աշխարհագրությունը անգիր գիտեր….իսկ հիմա երբ մոռացել եմ շատ բաներ, կյանքումս հենց միայն շատ եմ խեղճացել հենց միայն նրա համար որ շատ բաներ մոռացել եմ կենսաբանությունից, ֆիզիկայից և մյուս առարկաներից… թեմայից չշեղվելով կուզեմ ասել, որ ըստ իս ընդհանրապես կարիք չկա որ երեխան դպրոցից սկսած ֆինանսով, հաջողության հասնելու վերաբերյալ կամ նմանատիպ գրքերով մեծանա…ըստ իս դա էլ ավելի կբարդացնի երեխաների և մեծերի փոխհարաբերությունը, երեխաները կդառնան ավելի փողասեր, սառնասիրտ, հաջողության հասնելու համար իրենց գործողությունների մեջ ոչ մի խտրականություն չդնող….և վերջապես ամեն մարդ ինքն է կերտում իր ապագան իր հաջողություններով և անհաջողություններով հանդերձ….իսկ հաջողության հասնելու համար պետք է ոչ թե ուրիշների հաջողություններով հիանալ միայն, այլ սեփական ուշով դրան հասնել, իսկ առանց գիտելիքի, թեկուզև միլիոններ ունենաս, չես կարող հաջողության հասնել բառիս ամենալայն իմաստով….

  • I'm karciqov chkan avelord ararkaner.qanzi drancic yuraqanchyure mezanic yuraqanchyuri hamar mi entrutyan chanaparha…mekin dur kga fizikan ev na kntri fizikos darnalu uxin,, myusin…bayc ete cankacoxner kan..xndrem…es dzez arajarkum em kardal deyl qarnegi..uxxaki barer chkan…Luka jan ete cankanas es karoxem deylic konspektac kyanqi hamar shat anhrajesht nyuter tramadrem.

  • ed depqum ete hog che, es angleren tarerov grem..duq nayeq ete dur ga ayn poxarineq hayereni ev…..isk kan ardyoq temaner, voronc shurj cankanum eq xosel, sakayn jamanak@ chi bavakanacnum..miguce karoxanam ognel…arajarkvac temayi depqum nuynisk kariq chka I'm anune hraparakel, che vor mitqe ayd depqum dzer@ klini..es uxxaki kporcem ognel.

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»