Բիզնես և ֆինանսներ

Ովքե՞ր են հասնում հաջողության բիզնեսում

Արդեն մի քանի շաբաթ է ուսումնասիրում եմ Օլեգ Տինկովի բիզնես պորտալը: Ովքեր ծանոթ չեն Օլեգ Տինկովին, մի քանի բառով ներկայացնեմ նրան: Նա Ռուսաստանի ամենահայտնի գործարարներից մեկն է, որի կարողությունը գնահատվում է մի քանի հարյուր միլիոն դոլար: Ամեն ինչի հասել է զրոյից: Սկսել է ուսանողական տարիներին տարբեր ապրանքներ վաճառելով: 1992 թվականին հիմնել է «ՏեխնոՇոկ» էլեկտրոտեխնիկայի և «ՄյուզիքՇոկ» երաժշտական խանութների ցանցը: Ստեղծել է «Դարյա» հայտնի ապրանքանիշը: Ձեռք բերելով գարեջրի մի քանի գործարան` սկսել է սեփական «Տինկոֆֆ» գարեջրի արտադրությունը: Սակայն բոլոր այդ բիզնեսները նա արդեն վաճառել է: 2006 թվականին հիմնել և ներկայումս զարգացնում է «Տինկոֆֆ Կրեդիտային Համակարգեր» բանկը:

Եթե ուզում եք հասկանալ, թե ովքեր են հաջողության հասնում բիզնեսում, անպայման դիտեք կայքում եղած տեսանյութերը: Դրանցում արդեն փորձառու և սկսնակ գործարարները պատմում են այն մասին, թե ինչպես է իրենց մոտ ամեն ինչ սկսվել, ինչ դժվարություններ են եղել, ինչպես են դրանք հաղթահարվել և այլն: Տեսանյութի վերջում գործարարները խորհուրդ են տալիս սկսնակ գործարարներին, որոնք դեռ նոր են պատրաստվում ինչ-որ բան սկսել, թե ինչպես հաջողության հասնել բիզնեսում: Ասեմ, որ այդ խորհուրդները շատ տեղին են, իսկ նյութն ընդհանուր առմամբ` շատ մոտիվացնող: Այնպես որ, եթե ցանկանում եք հաջողության հասնել բիզնեսում, նախ ուսումնասիրեք այն մարդկանց փորձը, որոնք արդեն հասել են դրան:

Իմիջիայլոց, նման նախագիծ շուտով պատրաստվում է իրականացնել նաև Financial Success ընկերությունը` հարցազրույցներ հայ սկսնակ և փորձառու գործարարների հետ, որտեղ նրանք կպատմեն այն մասին, թե ինչպես է իրենց մոտ ամեն ինչ սկսվել և ինչպես են նրանք հասել այն ամենին, ինչին հասել են: Հուսով եմ` դա ձեզ օգտակար կլինի:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

  • Կայքին ծանոթ չեմ, բայց անպայման կուսումնասիրեմ: Համոզված եմ, որ օգտակար և կիրառելի խորհուրդներ այնտեղ անպայման կգտնեմ:
    Գիտե՞ք ինչ եմ նկատել գրեթե բոլոր հաջողակ և մեծահարուստ բիզնեսմենների կենսագրականներում` նրանք սկսել են իրենց գործունեությունը վաճառքներից, իսկ արդեն հասուն տարիքում, նոր անցել են արտադրությանը:

  • Նիկոլայ Զայարնիյի հետ հարցազրույցի այս մասը շատ դուրս եկավ: Հաղորդավարը հարցնում է, թե ինչով պետք է զբաղվեն երիտասարդ գործարարները, որպեսզի հաջողության հասնեն: Հյուրի պատասխանը` “Делать всё что угодно, если это прёт.”

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»