Բիզնես և ֆինանսներ

Գործարարի օրագիր

Ուրախությամբ ուզում ենք տեղեկացնել, որ Հաջողության Բլոգի հիմնական հոդվածներին զուգահեռ սկսում ենք «Գործարարի օրագիր» հոդվածների շարքը: Ինչպես պատմել էինք մեր նախորդ հոդվածներից մեկում, մոտ երկու ամիս առաջ գրանցվեց Financial Success ընկերությունը: Դրա մասին պատմող հոդվածը կարող եք կարդալ այստեղ: Մինչ ընկերության ստեղծումը, շատ այլ սկսնակ գործարարների պես, մեզ մոտ էլ մի շարք բաներ պարզ չէին և մենք էլ ունեինք բազմաթիվ հարցեր: Բայց աշխատելուն զուգընթաց «մշուշը ցրվում է» և ամեն ինչ ընկնում է իր տեղը: Եվ մենք որոշեցինք` իսկ ինչո՞ւ ուրիշներն էլ չիմանան այդ մասին: Ինչո՞ւ չկիսենք մեր փորձն այն մարդկանց հետ, որոնք պատրաստվում են բիզնես սկսել, բայց չգիտեն ինչից սկսել: Կարծում եմ, որ սա շատ օգտակար կլինի նման մարդկանց համար և կօգնի նրանց ավելի հեշտ կողմնորոշվել «բիզնես» կոչվող երկար ճամփորդության սկզբնամասում:

Մեր օրինակով կփորձենք ցույց տալ, թե ինչպե՞ս են բիզնես սկսում Հայաստանում, ի՞նչ փուլեր պետք է անցնել, ի՞նչ դժվարություններ կարող են լինել և ինչպե՞ս պետք է դրանք հաղթահարել: Մենք նորաստեղծ ընկերություն ենք և ձեր աչքերի առջև շարժվելու ենք առաջ: Մենք կներկայացնենք ձեզ ամեն ինչ ամենայն մանրամասնություններով` սկզբից մինչև վերջ: Կարծում եմ, որ այս շարքի հոդվածներն իրոք կօգնեն բոլոր այն մարդկանց, որոնք չեն ուզում ուղղակի ապրել, այլ ուզում են ստեղծել և արարել:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»