«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողակ մարդիկ

Ֆինանսական հանճարը. Ջորջ Սորոս

Կարևոր չէ՝ ճիշտ ես դու, թե սխալ: Կարևորն այն է, թե որքան գումար ես դու աշխատում, երբ ճիշտ ես, և որքան ես կորցնում, երբ սխալ ես:

Աշխարհում կան մարդիկ, որոնք իրոք փոխում են աշխարհը: Նրանցից մեկը հայտնի ֆինանսական գործիչ Ջորջ Սորոսն է: Սկսելով իր գործունեությունը 1950-ական թվականներին բեռներ տեղափոխելով, մատուցող և խնձոր հավաքող աշխատելով, նա ժամանակի ընթացքում մտնում է ֆինանսների աշխարհ, բացում է սեփական ներդրումային ֆոնդը, միջազգային ակտիվ ֆինանսական գործունեություն է ծավալում և դառնում է աշխարհի ամենահեղինակավոր ֆինանսիստներից մեկը: Նա հայտնի է որպես մարդ, ում հաջողվեց «կոտրել Անգլիայի բանկը»: 2010 թվականին նրա կարողությունը գնահատվում էր $10,5 մլրդ:

Պատմություն

Ջորջ Սորոսը ծնվել է Բուդապեշտում, 1930 թվականին: Լինելով ազգությամբ հրեա` նա ստիպված է լինում ընտանիքի հետ կեղծ փաստաթղթերով փախչել Անգլիա` գերմանական հետապնդումներից խուսափելու համար: Այնուհետև, ընկերոջ հոր հրավերով նա մեկնում է Միացյալ Նահանգներ, որտեղ էլ սկսում է իր ֆինանսական գործունեությունը: Սորոսի ֆինանսական կարիերայում եղել են և՛ վերելքներ և՛ վայրէջքներ: Այսպես, «խաղալով» Ֆորեքս շուկայում 1992 թվականի սեպտեմբերին ֆունտ/դոլար փոխարժեքի վրա, մի քանի օրվա ընթացքում նա աշխատում է $2 մլրդ: Մյուս կողմից, 2000 թվականի աշնանը, ՆԱՍԴԱՔ արժեթղթերի շուկայի «անկումից» հետո, նա կորցնում է մոտ $3 մլրդ:

Ֆինանսական գաղտնիքներ

Սորոսի ֆինանսական հաջողությունը համարվում է աննախադեպ, քանի որ նա առաջին մարդն էր աշխարհում, ում հաջողվեց 1 տարվա ընթացքում աշխատել $20 մլրդ: Իրեն անհրաժեշտ ողջ ինֆորմացիան նա վերցնում է սովորական թերթերից: Նա չի օգտվում տեխնիկական անալիզներից, չի վստահում վերլուծաբանների կարծիքներին և համարում է, որ ֆինանսների աշխարհում չկան հստակ օրենքներ: Ամեն ինչ որոշում է «ամբոխների» հոգեբանությունը: Ավելի հաճախ նա վստահում է իր կանխազգացմանը: Սորոսի տղան ասում է, որ «հայրը սկսում է գնել այն ժամանակ, երբ նրա մեջքը ցավում է և վաճառում է այն ժամանակ, երբ ցավն անցնում է»:

Բարերար

Մի բան կարելի է ասել հաստատ: Ջորջ Սորոսը հսկայական գումարներ է ծախսում բարեգործության վրա: Միայն 2001 թվականին նա բարեգործական նպատակներով ծախսում է ավելի քան $500 մլն: Նա օգնության հիմնադրամներ է ստեղծել աշխարհի ավելի քան 50 երկրներում, որոնց նպատակն է օգնել մարդկանց և աջակցել դեմոկրատիայի զարգացմանը այդ երկրներում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

  • KARDALOV AYS EJ@ ES SHAT -SHAT OGTAKAR BANER BACAHAYTECI INDZ HAMAR.SHNORHAKALUTYUNEM HAYTNUM NMANATIP MARDKANC,OVKER HASNELOV MEC PARKI ,CHEN MORANUM KARIKAVORNERI MASIN.
    IM KARCIKOV NMAN MARDIK IRENC KATARAC ASHXATANKOV MEC HAMBAV EN TOXNUM MARDKUTYAN@.
    DKTELU ARDYUNKUM KARELI E HASNEL AMEN INCHI.

  • Դժվար է նման մեծության մասին կարծիք հայտնել…Թե ինչպես հասավ հաջողության նա չի թաքցնում, և դա է իմ համար ամենակարևորը, որ մարդը հասնելով մեծ հաջողությունների չի դառնում <>, այլ օգնում է մնացածներին շարժվել առաջ, նույնիսկ կիսվելով իր հաջողության գաղտնիքներով:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»