« »

ArmenianPortal.com – հաջողության պատմություն

Հայկական Պորտալ

Այսօր ձեզ ենք ներկայացնում հայկական համացանցում ամենաշատ հաճախվող կայքերից մեկի՝ Հայկական Պորտալի ստեղծման, առաջխաղացման և հաջողության պատմությունը: Կայքի մասին պատմում է կայքի հեղինակը՝ Կարեն Թորոսյանը:

-Մենք բոլորս այցելում ենք սոցիալական ցանցեր, որտեղ մարդիկ մեծ տեղ են տալիս ստատուսներին: Ես ինքս շատ եմ սիրել և մինչև հիմա սիրում եմ կարդալ աֆորիզմներ, խելացի մտքեր, փիլիսոփայություններ: Ես հաճախ այցելում էի սոցիալական ցանցերում ստեղծված աֆորիզմների խմբեր և կարդում էի աֆորիզմները:

Պատահում էր այնպես, որ որոշ մտքեր ցանկանում էի պահել, որպեսզի դրանք չկորչեն: Դրա համար ես համակարգչումս ստեղծել էի տեքստային ֆայլ և այնտեղ գրում էի բոլոր ինձ դուր եկած աֆորիզմները: Բայց մի օր այնպես ստացվեց, որ ես պատահաբար ջնջեցի այդ տեքստային ֆայլը: Ես շարունակում էի ազատ ժամանակ աֆորիզմներ կարդալ և կրկին լինում էին աֆորիզմներ, որոնք ուզում էի պահել: Մի օր որոշեցի ստեղծել մի կայք, որտեղ ես կավելացնեմ ինձ դուր եկած բոլոր աֆորիզմները, որոնք երբեք չեմ կորցնի: Առաջին անգամ ես ստեղծեցի իմ կայքը status.do.am անվան տակ, որտեղ ավելացնում էի աֆորիզմներ: Հավաքելով աֆորիզմների բազա՝ խորհուրդ տվեցի ընկերներիցս մի քանիսին այցելել և կարդալ աֆորիզմները: Նրանք, այցելելով կայք, շատ հավանեցին այն և խորհուրդ տվեցին այլ մարդկանց: Հետո տեսնելով, որ շատերին է դուր գալիս նմանատիպ կայք, որտեղ կարելի է կարդալ խելացի, հումորային, փիլիսոփայական մտքեր և հաշվի առնելով, որ Հայաստանում նման ֆորմատի կայքեր չկան (կամ եթե կան էլ` շատ քիչ են աֆորիզմները), որոշեցի ստեղծել աֆորիզմների մեծ բազա ունեցող կայք: Այդպես ստեղծեցի նոր կայք, որն ամեն օր ստաբիլ թարմացնում էի և որը սկզբնական շրջանում այցելում էին 3-10 այցելու օրեկան:

Անցավ ժամանակ և կայքում տեղադրվեցին տարբեր թեմաներով ստատուսներ: Մարդիկ սկսում էին օր-օրի ավելի շատ այցելել: Դա նորմալ էի համարում: Մարդկանց դուր էր գալիս նոր ֆորմատի կայք, որտեղ կային շատ աֆորիզմներ և խելացի մտքեր: Կայքում օր-օրի սկսում էր ավելանալ այցելուների թիվը: Կայքը գնալով հաջողության էր հասնում: Օրեկան այցելուների թիվը արդեն հասել էր 150-ի: Կայքը թարմացվում էր ամեն օր: Դա աշխատանք էր դարձել: Ես չէի ցանկանում հուսախաբ անել այցելուներիս: Մի օր այցելելով կայք տեսա, որ այն բլոկ են արել, քանի որ այնտեղ վիրուս էին հայտնաբերել: Ես փոխեցի կայքի հասցեն մի քանի անգամ, քանի որ հաճախ էի հանդիպում նման խնդրի: Ահա այն կայքերի անունները, որոնք փոխվեցին այդ պատճառով` status.do.am, mystatus.do.am, beststatus.do.am, armstatus.ru: Ամենամեծ հաջողությանը հասել եմ beststatus.do.am կայքի ժամանակ: Կայքում կային աֆորիզմներ, ստատուսներ, երգեր, հետաքրքիր նյութեր, ծրագրեր: Կայքը օրեկան 1000 այցելու ուներ, բայց այն կրկին բլոկ արվեց: Համաձայնեք, որ այդքանից հետո ոչ բոլորը կրկին կբացեին նոր կայք, քանի որ դա տևում էր մոտ 3 օր և բացի այդ՝ պետք էր սկսել զրոյից:

Ես կարծում եմ, որ մարդիկ, որոնք անհաջողության են մատնվել, դրանք մարդիկ են, որոնք այդպես էլ չհասկացան, թե ինչքան մոտ էին գտնվում հաջողությանը այն պահին, երբ հանձնվեցին:

Բայց ես արեցի դա՝ գրանցելով նոր, ArmenianPortal.com կայքը, որտեղ կարելի էր մեծ հետաքրքրությունների շրջանակ բավարարել: Կարող եք ինքներդ այցելել կայք, որտեղ տարբեր բաժիններ կան, որոնք եկամուտ են բերում: Ներկայումս կայքը ունի ավելի քան 4.500 այցելուներ Հայաստանից: Այնուհետև ինձ սկսվեցին կրկնօրինակել: Ներկայումս, բոլորդ էլ գիտեք, թե ինչքան շատ են ստատուսների կայքերը և նման ֆորմատի կայքերը, որոնք սակայն կրկնօրինակում են ուրիշներին: Բայց ես շարունակում եմ աշխատել և գտնել այնպիսի ծառայություններ, որոնք ոչ ոք չի առաջարկում և իհարկե գիտեմ եմ, որ դա էլ կկրկնօրինակեն: Իմ կարծիքով ես հաջողության հասա այն ժամանակ, երբ ինձ սկսեցին կրկնօրինակել, քանի որ վատը չեն կրկնօրինակում:

Ահա այդպես ստեղծվեց Հայկական Պորտալը, որտեղ ամեն օր այցելում են մարդիկ՝ հետևելու թարմացումներին: Իմ պորտալն այսօր բոլորի պորտալն է և ես միայն ուրախ եմ դրա համար:

Ես հաջողության հասա մի քանի պատճառով:
    1. Ես զբաղվում էի ինձ համար հաճելի գործով:
    2. Եզակի գաղափար էր ստեղծել նման կայք:
    3. Ես երբեք ետ չկանգնեցի իմ նպատակից:

Հետագա՝ ավելի մեծ հաջողությունների հասնելու դեպքում, կկիսվեմ:

The following two tabs change content below.
Ուղարկեք Ձեր հաջողության պատմությունը info@success.am էլեկտրոնային հասցեին և այն կհայտնվի Հաջողության բլոգում:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


8 մեկնաբանություն

  1. ինձ հետաքրքիր է, որքան է վճարում վիվասելը առաջին էջում գտնվող գովազդի համար?

  2. Chishtn asac indzela shat hetaqrqir

  3. barevvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvv

  4. erexeq jan es kayqic ban 4joki vapsheeeeeeeeeeeeeeeeeeee

  5. Ինձ շատ է դուր գալիս Հայկական Պորտալը արդեն մոտ 6 ամիսա օգտվում եմ ու շատ գոհ եմ .ինձ շատա դուր գալիս .
    Շատ լավ օգտակար գաղափարներ են կյանքի կոչում .Ինձ կրեատիվ մտածելակերպնա դուր գալիս Պորտալի ղեկավարների .
    Ճիշտն ասած ես ընդեղից ծանոթացա Հաջողության բլոգին ու ասեմ որ ինձ այս բլոգն էլ դուր եկավ .

    • Մերսի Արշո ջան: Armenianportal-ը մեր լավ գործընկերն է ու նաև հենց նրա շնորհիվ սկսվեց Հաջողության բլոգի վերելքը:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»