« »

Ինչպե՞ս իմանալ Google-ի բաժնետոմսերի գինը

Google-ի բաժնետոմսերի գինը

Ցանկանո՞ւմ եք իմանալ, թե ինչ արժեն Google ընկերության բաժնետոմսերը: Եթե այո, ապա այս հոդվածը ձեզ համար է: Google-ի օրինակի վրա ցույց կտամ, թե ինչպես կարող եք իմանալ միջազգային շուկաներում վաճառվող ցանկացած ընկերության բաժնետոմսերի գինը և ոչ միայն: Ինչի՞ համար է դա ձեզ պետք: Նրա համար, որ եթե հավատում եք Google-ի հաջողությանը, հավատում եք, որ ընկերությունը շարունակելու է աճել և զարգանալ, ապա մի օր էլ, միգուցե ցանկանաք ձեռք բերել նրա բաժնետոմսերը, դառնալ Google-ի բաժնետեր և հաջողության դեպքում` ընկերության հետ միասին կիսել նրա հաջողությունները: Թե ինչպես կարող եք ձեռք բերել միջազգային ընկերությունների բաժնետոմսեր` կգրեմ հաջորդ հոդվածներում, իսկ այժմ կպատմեմ այն մասին, թե ինչպես կարող եք իմանալ դրանց գինը:

1. Այցելում եք finance.yahoo.com ինտերնետային էջը:

2. Նկարում պատկերված մասում հավաքում եք ձեր ուզած ընկերության անվանումը: Տվյալ դեպքում` Google: Համակարգը ձեզ կարող է առաջարկել տարբերակներ: Ընտրեք այն, որը ձեզ անհրաժեշտ է:

3. Եթե արդեն սեղմել եք ընկերության անվանման վրա, ապա կբացվի ներքևում պատկերված էջը: Դրանում կարող եք տեսնել ընկերության բաժնետոմսերի գինը տվյալ պահին և շատ այլ ուրիշ ինֆորմացիա: Դրանցից մի քանիսի նշանակությունը կբացատրեմ ներքևում, իսկ այլ հարցերի դեպքում` խնդրում եմ թողնել մեկնաբանություններ:

Նկարում երևում է, որ վերջին գործարքի ժամանակ Google-ի 1 բաժնետոմսի գինը եղել է 504.7 դոլար: Ահա և հարցի պատասխանը: Այսինքն, այսօր Google-ի բաժնետոմսերը վաճառվում են մոտ 500 դոլարով:

Նկարում նշված տերմինների բացատրությունը:

  1. Մեկ բաժնետոմսի գինը վերջին գործարքի ժամանակ:
  2. Բաժնետոմսերի միջին օրեկան շրջանառությունը վերջին 3 ամիսների ընթացքում (օրեկան գնված/վաճառված բաժնետոմսերի միջին քանակը): Այսինքն, այս թվի օգնությամբ եք դուք հասկանում, թե որքան մեծ է տվյալ բաժնետոմսի լիկվիդայնությունը, այսինքն` դրա նկատմամբ առաջարկն ու պահանջարկը: Եվ եթե այս թիվը մեծ է, ապա քիչ հավանական է, որ այս ընկերության բաժնետոմսերը ձեռք բերելու դեպքում` հետագայում դրանք չեք կարող վաճառել: Թարմացվում է շաբաթը մեկ անգամ:
  3. Ցույց է տալիս բաժնետոմսերի շրջանառությունը ընթացիկ ժամանակահատվածում: Այսինքն, շուկան բացվելու պահից մինչ այս պահը որքան բաժնետոմս է գնվել կամ վաճառվել: Թարմացվում է 15 րոպեն մեկ անգամ:
  4. Ընկերության բաժնետոմսերի գնային պատմությունն է: Այստեղ կարող եք տեսնել, թե որքան Է եղել ընկերության բաժնետոմսերի գինը նախորդ տարիներին:
  5. Ցույց է տալիս շուկայի կարգավիճակը տվյալ պահին: Այսինքն, շուկան բաց է, թե փակ: Ինչպես տեսնում եք նկարում, նշված պահին ԱՄՆ շուկաները փակ են և դրանք բացվելու են 2 ժամ, 22 րոպեից:
The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


86 մեկնաբանություն

  1. Pingback: Ինչպե՞ս գնել բաժնետոմսեր Հայաստանում | Հաջողության բլոգ

  2. Ինչ իմաստ ունի Գուգլի բաժնետոմսերի գներն իմանալ Յահուից, եթե ավելի հեշտ է այն իմանալ հենց Գուգլից 🙂

    http://www.google.com/finance

    Խնդրեմ

  3. Մերսի, դա էլ է լավ տարբերակ 🙂
    Ուղղակի, երբ նոր էի սկսում, ուսումնասիրելով կարծիքները և կարդալով ֆորումներում` մարդիկ ավելի շատ խորհուրդ էին տալիս Yahoo Finance-ը և դրա համար էլ հենց դրանից սկսեցի օգտվել: Բայց Google Finance-ն էլ կարծում եմ շատ հզոր գործիք է: Ժամանակի ընթացքում անպայման կուսումնասիրեմ այն ու Yahoo Finance-ի հետ տարբերությունների մասին կգրեմ:

  4. օրինակ, եթե ես գնում եմ բաժնետոմս, հետագայում կարող է ինչ որ գնել իմ բաժնետոմսը առանց իմ համաձայնության??

  5. Չէ Համլետ ջան, դա քոնն է արդեն: Պատկերացրա սովորական ապրանք է՝ կուզես կառնես, կուզես կվաճառես, քոնն է, ինչ ուզում ես արա, ուրիշ ոչ ոք ոչինչ չի կարող անել: Բաժնետոմսերից զրկվելու միակ դեպքն այն է, որ ընկերությունը սննկանա, բայց դե այդ դեպքում էլ սովորաբար փոխհատուցում ես ստանում ընկերության ակտիվներից՝ քո մասնեբաժի չափով:

  6. shat shnorhakal em informaciayi hamar Luka jan

  7. Pingback: Բաժնետոմսեր և պարտատոմսեր | Հաջողության բլոգ

  8. Pingback: Ի՞նչ է դիվիդենտը | Հաջողության Բլոգ

  9. Հարգելի Լուկա իսկ կարելի է մանրամասնել բոլոր ցուցանիշները (Bid, Ask, 1y Target Est, P/E(ttm) , EPS(ttm):
    Եվ հետո ինչպես իմանալ բաժնետոմսերի առքի կամ վաճառքի նվազագույն քանակները, թե այդպիսիք ոչ միշտ կան?

  10. Edgar ջան նվազագույն քանակ չկա, կարող ես նույնիսկ 1 բաժնետոմս պատվիրել:
    Իսկ տերմինները հետևյալն են՝
    Bid – թարգմանաբար նշանակում է հայտ, առաջարկ: Սա այն նվազագույն գինն է, որը դուք կստանաք, եթե ուզում եք ձեր բաժնետոմսը այդ պահին վաճառեք, այսինքն բաժնետոմսի առաջարկը դուք եք անում: Այսինքն եթե այդ գնով վաճառեք, գնորդ հաստատ կա:
    Ask – սա էլ այն գինն է, որը պետք է վճարեք, եթե ուզում եք բաժնետոմսը ձեռք բերեք:

    Ask-ը միշտ մեծ է Bid-ից, այսինքն եթե դուք վաճառում եք բաժնետոմս, ձեզանից ավելի էժան գնով են այն ուզում գնել, իսկ եթե դուք եք ուզում գնել, ձեզ արդեն թանկ են վաճառում: Նման է, օրինակ, դոլարի կամ այլ տարադրամի առք ու վաճառքին:

    1y Target Est-ը ընկերության բաժնետոմսերի կանխատեսվող միջին գինն է 1 տարի անց:

    P/E(ttm) գործակիցը ցույց է տալիս տվյալ պահին մեկ բաժնետոմսի գինը բաժանած տարվա կտրվածքով մեկ բաժնետոմսի բերած շահույթի վրա: Օրինակ, եթե հիմա բաժնետոմսի գինը 30$ է, իսկ 1 տարվա ընթացքում ընկերության շահույթը 1 բաժնետոմսի կտրվածքով կազմում է 3$, ուրեմն այդ գործակիցը հավասար է 10-ի: Կոպիտ ասած, այն կանխատեսում է, թե քանի տարվա ընթացքում կվերականգնեք բաժնետոմս գնելու համար վճարած ձեր գումարը:

  11. Shnorhakal em Luka jan.
    Isk inch e nshanakum Bid 504.02 x 100, Ask 508.67 x 100,
    Inkati unem x 100-y

  12. Այդ կողքի թվերը բաժնետոմսերի քանակն է, որոնք սպասվում է, որ այդ գնով կգնվեն կամ կվաճառվեն: Օրինակ, եթե գրած է՝ Bid: 36 x 500, դա նշանակում է, որ եթե դուք վաճառեք ձեր բաժնետոմսերը 36 դոլարով, ապա շուկայում այդ գնով ուզողներ հաստատ կլինեն, ընդ որում ուզում են 500 հատ: Ask-ի համար էլ հակառակը:

  13. Thanks a lot Luka

  14. Barev dzez es el chhaskaca te vonc stacvec vor kartum em dzer erxosutyun@ bayc indz shat hetaqrqrec, porceci haskanal bayc qani vor @ntanrapes patkeracum chunem etqanel chstacvec.kxntrem patasxanel vorosh harceris (ete hnaravo e).Haskaca te inchpes dzerq berem,te inch e Last Trade,te inch e bid, ask ec 1y target est-@ mnacats@ chem karox asel vor liarjeq haskaca.karevor@ chkaroxaca haskanal (orinak ete es arnum em dzer nshvats nkric elnelov mek bajnetoms 504.7 $-ov apa es vonc em haskanum im shahuyt@ vonc em hashvum orov,shabatov,amsov,tarov te es @ntanrapes sxal em patkeracum kazmel. naxapes shnohakalutyun.

    • Չէ Տիգրան ջան, ընդհանուր ճիշտ ես հասկացել: Տես, բաժնետոմսի առքն ու վաճառքը նման է մնացած ապրանքների առք ու վաճառքին, այսինքն շահույթը ստանում ես այսպես` էժան գնես, թանկ վաճառես: Այսինքն այս պահին բաժնետոմսի գինը 500$ է, դու այն գնում ես և դա դառնում է քո ապրանքը, երբ ուզում ես վաճառի, դա կարող ես անել ցանկացած պահի: Օրինակ, ընկերության գործերը լավացան, բաժնետոմսերի գինը դարձավ 570 և դու որոշում ես վաճառել: Այդ 70$-ն էլ կլինի քո շահույթը:

  15. shnorakal em. Luka jan arq u vacharq princip@ haskacel ei indz hetaqrqir er urish ban. kartaci parz er vor tarin mek kam erku anqam nayats kazmakerputyun, bayc indz amenashat hetaqrqrox harci patasxan@ chgta erevi kar bayc shat ein harcer@ u patasxanner@ xjjveci (orinak ete es unem 1 bajnetoms u chem patrastvum vacharel avelin uzum em arnel u arnel tvyal kazmakerputyun@ tramadrum a tarin mek anqam hima es vonc petqa imanam te inch skzbungov en amen inch anum orinak qani bajnetoms uni @ntanrapes u inchqan ekamut uni tvyal kazmakerputyun@ tarva ktrvatsqov u verchapes vonc en hashvum im tokosner@ aysinqn inchgan gumar uneca mek tarum) inchi hamar em harcnum et ka tex vortexic karox em hetevel et amen inchin vortex a u orinak qcenq kazmakerputyun@ tarum unecela 1000 $ ekamut es vonc petqa hamozvats linem vor chen xapum asum orinak 700$. nor mtqovs ancav karoxa sxal em haskacel aystex karox em menak bajnetom arnem u vacharem aysinqn bajnetoms arnelov es voch mi tokos el chunem? (shnorhakalutyun)

    • Հասկացա Տիգրան ջան:
      Նախ, կազմակերպությունը ամեն տարվա վերջ ներկայացնումա հաշվետվություն իր գործունեության մասին: Այնտեղ երևումա ամեն ինչ` ինքան շահույթա ունեցել, ինչքան ծախսերա արել, ինչ ունի չունի: Սովորաբար նման հաշվետվությունները տեղադրվում են կամ կազմակերպության սայթում կամ այն բորսայի սայթում, որտեղ կազմակերպությունը գրանցվել է և որտեղ նրա բաժնետոմսերը վաճառվում են (կա օրինակ Նյու Յորքյան բորսա, կամ Լոնդոնյան, կամ Նասդաք և այլն): Օրինակ հայկական ընկերությունները գրանցված են Նասդաքում և նրանց հաշվետվությունները կարող ես տեսնել Նասդաքի սայթում:

      Իսկ տոկոսների պահը կոչվում է դիվիդենտ: Բայց ոչ բոլոր կազմակերպություններն են վճարում դիվիդենտ, այսինքն շատ դեպքերում կարող ես աշխատել միայն բաժնետոմսերի գնի թանկացման վրա:

      Իսկ նրանք, որոնք վճարում են դիվիդենտներ, 1 բաժնետոմսի դիմաց տարեկան վճարում են ինչ-որ գումար կամ տոկոս: Օրինակ, եթե դու ունես Microsoft ընկերության 32$-անոց 10 բաժնետոմս, ապա քո յուրաքանչյուր բաժնետոմի դիմաց դու ամեն տարի ստանում ես 2,5% կամ 0.8$: Եթե Yahoo finance-ում փնտրես Microsoft, ներքևի աջ անկյունում կտեսնես Div & Yield: 0.80 (2.50%), դա էլ հենց 1 բաժնետոմսւ կտրվածքով %-ն է:

      Այն ընկերությունները, որոնք դիվիդենտներ չեն վճարում, նրանց համար այդ դաշտում երևում է N/A (Not available):

  16. Shat mersi Luka jan, naeci u chhaskaca ete hnaravor e bacatres te inch en nshanakum sranq – Borsa.docx (16 kb)
    – nmc 002 23.01.12.PDF (487 kb)
    – nmc rep.PDF (5 mb)
    – Note 2011 (2).pdf (5 mb)
    sa almasti hashvetvutyunne. mi harc el orinak Microsoft-@ inch hashvarknerov e voroshum 2.5% voch te orinak 17% u amenakarevor@(orinak ete es arel em 10 bajnetoms orinak 10.10.2010 amsatvov 32 $-ov u im arnelu pahin exela Div & Yield-@ 2.5% apa @nkerutyun@ indz 2010 tvakani verchum taluya im 8 $-@ te hashveluya te tvyal pahin aysinqn tarva verj inch %-ner en u inchqana tomsi arjeq@.
    shnrhakalutyun

    • Տիգրան ջան մի քիչ ուշ կպատասխանեմ..

      • Tigran ջան տերմինները ֆայլերի անուններ են ուղղակի, դրանք ոչ մի բան չեն նշանակում: Հաշվետվությունը հիմա շատ դժվար կլինի հասկանալ, դրա համար հաշվապահություն է պետք իմանալ, իմ կարծիքով հիմա չարժի հասկանալ: %-ները որոշում է ընկերությունը, այսինքն ինչքան ուզի, այնքան էլ կդնի, կախված ինչ վիճակում է այդ պահին գտնվում, ինչ պլաններ ունի, ինչքան շահույթ ունի և այլն: Ընդհանրապես, եթե տեսնում ես div 2,5%, ենթադրվում է, որ ողջ տարվա ընթացքում դա չպետք է փոխվի, այսինքն դա շուտ-շուտ չի փոխվում: Բայց եթե ինչ-ինչ պատճառներով փոխվեց, թե ոնց է հաշվարկը կատարվում, դա կրկին որոշում է ընկերությունը:

  17. Parz e. ete kareli e mi urish harc (mi qich) tarbervox es temaic. Inch u vonc e petq anel vor darnal inch vor mi kazmakerputyan kopit asats payater, aysinqn vortexic karox em stanal informacia. naxapes shnorhakalutyun.

    • Tigran ջան բաժնետիրական ընկերությունների դեպքում հենց բաժնետոմսեր ձեռք բերելով ես դառնում փայատեր, որքան % բաժնետոմս ունես, կազմակերպության այնքան մասի տերն ես, իսկ ՍՊԸ-ների դեպքում կամ արտասահմանում LLC, պետք է ընկերության հիմնադիրները ուզեն, որպեսզի դառնաս փայատեր: Այսինքն, ընկերությունը պատկանում է մի քանի մարդու, բայց նրանք հենց այնպես դրա մի մասը չեն տա 🙂

  18. bayc vonc karam imanam te inchqan bajnetomser uni inch vor mi bajnetirakan @nkerutyun

    • Տիգրան ջան հայկական ընկերություններինը nasdaqomx.am կայքում կա, իսկ արտասահմանյան ընկերությունների համար անկեղծ ասած երբեք պետք չի եկել, չեմ նայել, նայեմ կասեմ:

  19. Luka jan es hastat eka en hamozman vor petqa arnel u tsaxel uxaki kxntrem uxel indz ete sxal em u mi qani avel harcerin patasxanel orinak haskaca vor (Last Trade-504.70) nshanakum e vor vacharvel e 504.70-ov isk urish @nkerutyan depqum grats er (prev close-615.47) inch e sa?. hajort toxum (Trade Time Oct5) erevi nshanaku e te erp e sksvelu hajort vacharq@? isk urish depqum (Open-615.03) sa el erevi bacvel e arten u aracharkvox naxnakan gin@ 615.03 er? qo berats orinakov hajort toxum grats e (change-0.00(0.00%)) heto (Prev Close-504.70) heto (open-N/A) inch en sranq, de mnacats taki 3-@ arten gitem (Bit) (Ask) (1y Target Est)-er@

  20. Տիգրան ջան հիմա բացատրեմ
    Last Trade – նշանակումա, որ վերջին անգամ էտ ընկերության բաժնետոմսը գնվել/վաճառվել է նշված գնով:
    Prev Close – որպեսզի սա հասկանաս, նախ պետք է իմանաս, որ արժեթղթերի շուկան ամեն օր ինչ-որ ժամի բացվում է և ինչ-որ ժամի փակվում է: Օրինակ, ԱՄՆ-ում շուկաները բացվում են Հայաստանի ժամանակով 17:30 և փակվում են 24:00: Այսինքն, Prev Close-ը ցույց է տալիս, թե ինչքան է եղել արժեթղթերի շուկայական գինը նախորդ անգամ շուկան փակվելիս, օրինակ, եթե հիմա ապրլի 27-ը, ժամը 19:20 է, ապա այդ ցուցիչը ցույց է տալիս բաժնետոմսերի գինը ապրիլի 26-ին ժամը 24:00-ին, երբ շուկան փակվել է:
    Օpen-ն էլ ցույց է տալիս շուկան բացվելիս բաժնետոմսերի գինը ինչքան է եղել:
    Եթե Open-ը գրած է N/A, ուրեմն այդ պահին կամ շուկան փակ է, կամ էլ բաց է, բայց գինը անորոշ է, միգուցե բացումից հետո գործարք դեռ չի եղել:

    Իսկ Change-ն էլ ցույց է տալիս գնի փոփոխությունը նախորդ շուկան փակելու և տվյալ շուկան բացելու ժամանակ:

  21. Luka jan isk inch en nshanakum sranq (Beta-1) (next Earnings Date-N/A)
    (Days Range 600.50-606.18) (52wk Range-310.50-644.00) (Volume-14,527,500) (Avg Vol (3m)-24,060,500) (Market Cap-563.79B) (P/E(ttm)-14.69) (EPS(ttm)-41.04) (Div & Yield-N/A(N/A)) Luka jan gitem vor shat harcer em talis uxaki petqa sax haskanam vor tapov mtnem sra mech u hastat lavutyun takic durs kgam. Naxapes shnorhakalutyun

    • Տիգրան ջան լավության պահ չկա 🙂 բոլոր հարցերին էլ կպատասխանեմ: Բայց եթե ուզում ես դրա մեջ մտնես, խորհուրդ կտամ լավ ուսումնասիրես, չնայած ինչ-որ երկար նայելու բան չկա, ուղղակի ընդհանուր պատկերացրա: Իսկ հարցերին մի քիչ ժամանակ որ տաս, կպատասխանեմ..

  22. lavutyun pah@ tox es voroshem lav? ete ameninch lini im uzatsi kesi kesov hastat (kneres artahaytutyans hamar ches trni) meka anelu em. isk usumnasirel@ ashxatum em inchqan karam shat de bnakanabar harcer eli unem bayc et heto lav?

  23. Տիգրան ջան, պատասխանում եմ հարցերին:

    Նախ, եթե ուզում ես իմանալ, ընկերությունը քանի բաժնետոմս ունի, ընկերության էջի աջ կողմում մի քիչ ներքև կարող ես տեսնել Key Statistics: Դրա տակ սեղմում ես More Key Statistics և բացված էջում, աջ կողմում մեջտեղները գտնում Shares Outstanding: Դրա դիմաց կարող է գրված լինել օրինակ 8.40B: B-ն դա միլիարդն է, այսինքն բաժնետոմսերի քանակը 8.4 միլիարդ է:

    Մնացած տերմինները`

    Div & Yield – մեկ բաժնետոմսի դիմաց վճարվող դիվիդենտներն են: Եթե տեսնում եք օրինակ 8, նշանակում է ընկերությունը տարեկան 1 բաժնետոմսի դիմաց վճարում է 8$ դիվիդենտ: Եթե տեսնում եք N/A, նշանակում է ընկերությունը դիվիդենտ չի վճարում:

    Next Earnings Date – շահույթի հաշվարկման հաջորդ օրն է: Այսինքն, եթե օրինակ ընկերությունը դիվիդենտներ է վճարում, հաջորդ վճարումը տեղի է ունենալու այդ օրը:

    52wk Range – ցույց է տալիս վերջին 52 շաբաթվա ընթացքում ընկերության բաժնետոսմերի գինը ինչքան է տատանվել: Եթե տեսնում եք օրինակ 310.50 – 644.00, նշանակում է նվազագույն գինը 1 բաժնետոմսի եղել է 310.5$, իսկ առավելագույնը 644$:

    Day’s Range- նույն վերևինը, ուղղակի վերջին օրվա համար:

    Volume – տես հոդվածի մեջ 3-րդ կետ

    Avg Vol(3m) – տես հոդվածի մեջ 2-րդ կետ

    Market Cap – սա կարելի է ասել ընկերության գինն է: Հաշվարկվում է այսպես` Last Trade * Shares Outstanding, այսինքն 1 բաժնետոմսի վերջին գինը * ընկերության բաժնետոմսերի ընդհանուր քանակը:

    EPS (ttm) կամ Earnings Per Share – շահույթը ըստ մեկ բաժնետոմսի վերջին 12 ամիսների ընթացքում: Հաշվարկվում է 12 ամիսների ընթացքում ընկերության շահույթը բաժանած բաժնետոմսերի քանակին: Օրինակ, եթե EPS-ը 41 է, նշանակում է վերջին 12 ամիսների ընթացքում գնված ամեն մի բաժնետոմսը իր սեփականատիրոջը 41$ շահույթ է բերել: Եթե N/A է դիմացը գրված, ուրեմն վերջին 12 ամիսների համար ընկերության շահույթի հետ կապված տեղեկություններ չկան:

    P/E (ttm) – ցույց է տալիս բաժնետոմսի շուկայական գինը բաժանած տարվա կտրվածքով մեկ բաժնետոմսի բերած շահույթի վրա, այսինքն EPS (ttm)-ի (տես վերևում): Օրինակ, եթե հիմա բաժնետոմսի գինը 30$ է, իսկ 1 տարվա ընթացքում ընկերության շահույթը 1 բաժնետոմսի կտրվածքով կազմում է 3$, ուրեմն այդ գործակիցը հավասար է 10-ի: Կոպիտ ասած, այն կանխատեսում է, թե քանի տարվա ընթացքում կվերականգնեք բաժնետոմս գնելու համար վճարած ձեր գումարը:

    Beta – տվյալ բորսայի նկատմամբ բաժնետոմսի ռիսկի ցուցիչն է: Օրինակ, եթե ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են Nasdaq-ի բորսայում և Beta-ն 0,7 է, դա նշանակում է, որ բաժնետոմսի գինը տատանվում է ընդհանուր շուկայի տատանումից 30% պակաս, կամ եթե 1,3 է, ուրեմն շուկայի ընդհանուր տատանումից 30% ավել:

  24. Luka jan ameninch aveli qan parz es grel vori hamar shnorhakal em uxaki mi qani harc beta-ic orinak Nasdaq-i Betan vonc karam imanam inchqana erevi (dow) slaqov verev 0.18% u (nasdaq) slaqov verev 0.61% tver@ kanachov erevi sranov? u incha nshanakum (dow) u (slaqi imast@)

  25. kner es sxal harc tveci nor haskaca. aysinqn Beta-n ete linum e 0. u inch vor tiv apa pakas e ete 1. u inch vor tiv apa barcr aysiqn (1-@) mer glxavor tivna uxaki chhaskaca te tatanman informacian inchov indz koqni

    • Հա ճիշտ ես հասկացել Տիգրան ջան, իսկ Beta-ն քեզ ընդհանրապես պետք չի գալու, համենայն դեպս սկզբնական շրջանում, քանի դեռ շատ լուրջ չես մտել մեջը (միլիոններ) ու ամեն մի մանրուքին պետքա ուշադրություն դարձնես:

      Նայի, երևի լսած կլինես, որ ասում են բաժնետոմսերի շուկան աճումա կամ նվազումա: Դա ինչ-որ ձև համակարգելու համար սահմանել են ինդեքսներ: Օրինակ կա Nasdaq Composite Index: Վերցնում են Nasdaq-ում գրանցված մոտ 5000 ընկերություններ, դրանց բաժնետոմսերի հետ ինչ-որ թվային հաշվարկներ են անում ու ստանում են ինչ-որ index, որը ենթադրենք էս պահին 4550-ա: Էտ ինդեքսը աճում կամ նվազումա, ընկերությունների բաժնետոմսերի գնի տատանումից կախված: Օրինակ, եթե մի օրում 5000-ից 1910 ընկերությունների բաժնետոմսերի գինը աճումա, 30-ինը նվազում, ընդհանուր ինդեքսը աճումա, ասենք դառնումա 4570, քանի որ ինդեքսը հաշվարկվումա էտ 5000-ի հաշվարկով:

      Այսինքն, ինդեքսը ինչ-որ թիվա, որը կարելիա ասել ցույց ա տալիս տվյալ շուկայի ուղղությունը՝ վերև, թե ներքև: Դե աշխարհում հարյուրավոր բորսաներ կան՝ Dow Jones, Լոնդոնի, Նյու Յորքի և այլն ու ամեն մեկն էլ համապատասխանաբար իր ինդեքսները ունի: Բայց թե եթե դու առանձին ընկերության բաժնետոսմեր ես նայում, արդեն մեկա ընդհանուր շուկան աճումա, թե նվազում: Օրինակ, ճգնաժամերի ժամանակ ինդեքսները ընկնում են, այսինքն ընկերությունների մեծ մասի մոտ բաժնետոմսերի գինը ընկնումա:

      Ընդհանուր արժի երևի ինդեքսներն էլ հասկանալ, բայց դրա համար ընթացքում անընդհատ պետքա հետևես, որ հասկանաս ոնց են իրանց պահում:

  26. Open 39.19
    Prev Close 32.63
    High 43.00- es incha? arnelu gin@?
    Low 39.00-isk es el taxelu?
    52 Wk High 65.78
    52 Wk Low 27.28
    Volume 24,788,287
    Avg Vol 3,948,820
    Market Cap 5.39B
    P/E (ttm) 11.82
    EPS (ttm) 3.41
    Div & Yield 0.36 (0.90%

  27. Տիգրան ջան իսկ High-ն ու Low-ն որտեղ ես տեսել, մի հատ լիքն կուղարկես?

  28. Luka jan et xaxi mechica

    • Հա պարզա Տիգրան ջան, ընդհանրապես Low-ն նշանակումա ամենացածր, իսկ High-ը ամենաբարձր: Այսինքն, ինչ-որ ժամանակում բաժնետոմսի գինը տատանվելա Low-ից մինչև High.

  29. Luka jan dzer xosakcutyan mech kartaci vor hnaravorutyun ka tnic es inqs karoxanam gortsarqner anel vor xntrem kmanramasnes

    • Տիգրան ջան ներդրումային ընկերությունը քեզ ծրագիրա տալիս, գցում ես համակարգչի մեջ ու տանից կարող ես գործարքներ անել: Անհրաժեշտ է միայն ինտերնետ: Բայց սովորաբար այդ հարթակը քո տանը միացնելու համար ամսավճար են ուզում: Մի ժամանակ, օրինակ Ամերիաբանկում, կարծեմ 20000-30000 էր, հաստատ չեմ հիշում, բայց քիչ առաջ նայեցի, գները չգտա, եթե հետաքրքրի, պետք է իրանցից հարցնել: Իսկ այդ հարթակի հղումը Ամերիաբանկի կայքում թողում եմ:

  30. Luka jan isk et tsragir@ inch tsragira vortexic karam gtnem vor mi qich usumnasirem

  31. Luka jan incha nshanakum (futures)

    • Տիգրան ջան ֆյուչերսը արժեթուղթ է, որը հնարավորություն է տալիս այս պահին պայմանագիր կնքել ինչ-որ բան հետագայում ձեռք բերելու համար՝ այդ ժամանակվա գնով: Այսինքն, դու հիմա պայմանագիր ես կնքում, որ մյուս տարվա հունիսին 200 տոննա երկաթ ես ձեռք բերելու, բայց գինը որոշում ես հիմա: Այսինքն, երբ գա հունիսը, երկաթի գինը կամ կարող է շատ անգամ բարձր լինի նախապես որոշված գնից, կամ ցածր, բայց ամեն դեպքում գինը արդեն նախապես որոշված է: Եվ այդ պայմանագիրը հենց արժեթուղթ է: Եվ այդ արժեթուղթը հնարավոր է վաճառել ուրիշներին: Ֆյուչերսների մասին կարող ես կարդալ նաև այստեղ:

  32. Luka jan mi qani harc. Ameria Banki paymannernei nayum u chgitem inchqanov chisht haskaca orinak ete mek bajnetomsi arjeq@ nvazaguyn@ 8$ e u arnum em 15000-ic qich bajnetomser apa vcharum em mek bajnetomsi dimac 0.012$ mijnortavchar. vonc haskaca et (futures)-@ ena vor 10 paymanagric gich paymanagir em knqum yuraqanchuri dimac vcharum em 6$ uxaki chhaskaca inch nkati unen paymanagir |(orinak ete 7 tarber kazmakerputyan bajnetomser em arnum da hamarvum e 7 paymanagir?) inch en sran

    (MARKET DATA)

    NASDAQ Level I USD 20.00
    NASDAQ Options Depth of Book USD 60.00
    NASDAQ TotalView Professional USD 76.00
    aysinqn? inchi hamar petqa vcharem?

    (ONLINE NEWS)

    Reuters Worldwide Fundamentals USD 40.00
    Wall Street Horizon Events Calendars USD 20.00
    Reuters News Feed USD 65.00
    online news stanal partadir e? uxaki petqa voroshem te vorna indz harmar te karam hrajarvem?

    broqerayin spasarkum 500$ parz er
    arevtrayin terminalov spasarkum 5000$ parz er uxaki chhaskaca ete es uzum em gortsarqner anel tnic meka 5000$ em depozit anum te 500$

    mekel verchin@

    grats er
    a.m.n. shukaner bajnetomser yev depozitner stacakanner
    0.02$ yuraqanchur arjetxti hamar
    nvazaguyn@ 8$
    es verchin@ karelia asel @ntanrapes chhaskaca

    kner es shat harceri hamar

    • Տիգրան ջան ֆյուչերսներ խորհուրդ կտամ հիմա չնայես, դրանցից նույնիսկ լուրջ մասնագետներն են հաճախ խուսափում: Հետո ֆյուչերսների դեպքում ամեն ինչ շատ խառնա: Ֆյուչերսներն ու բաժնետոմսերը իրար հետ ընդհանրապես կապ չունեն, լրիվ առանձին արժեթղթեր են: Ես ինքս էլ միայն բաժնետոմսերով եմ հետաքրքրվում, ոչ ֆյուչերսներով: Իսկ մնացած հարցերը հիմա կարդամ պատասխանեմ:

    • Տիգրան ջան, եթե 15000 հատից քիչ ես առնում, յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց վճարում ես 0.012$: Իսկ 8$-ը նվազագույն վճարն է, այսինքն եթե 3 հատ բաժնետոմս առար, չես վճարելու 0.036, այլ 8$: Իսկ եթե շատ առար, որ 0.012-ները գումարվելով 8$-ից անցավ, ասենք եղավ 15$ միջնորդավճար, հենց դա էլ վճարելու ես: Այսինքն, քանի հատ ուզում ես առ, մինիմումը 8-ը միշտ վճարելու ես:

      • Նորությունները պարտադիր չեն, դրանց համար կարաս չվճարես, նույնն էլ Market Data-ն, էլի ինչ-որ վերլուծություններ են, կարաս չուզես: Եթե պետք եղավ, ինքնուրույն կարաս նորությունները ինտերնետում գտնես: Իսկ նորությունների իմաստն էլ նրանումա, որ կանխատեսես, ընկերության բաժնետոմսերի գինը աճելու ա, թե նվազելու:

        Առևտրային տերմինալով սպասարկման դեպքում էլ այսինքն որ տանից անես, դեպոզիտը 5000$-ա:

        1 բաժնետոմսի դիմաց 0.012$ գործումա եթե համակարգով ես առևտուրը անում, այսինքն տանը, իսկ եթե հեռախոսով ես զանգում պատվեր անում, 0.02$-ա:

  33. Luka jan nor kartaci qo krkin liarjeq patasxan@ (futures)-i masin.
    Mersi

  34. Luka jan Download em tali anuma bayc bacelu hamar User name u Passworda uzum mtnelu hamar inch anem?

  35. luka jan karoxa imanas inch en nshnakum sranq

    instrument S&P 500
    account(s) 1090194
    Amount (Lots) hnaravorutyuna talis barcracnel 1-ic minchev 107
    Rate 1401.00 poxelu hnaravorutyun chi talis
    Trader Range dimac@ texa talis tver grelu

    tak@ talisa es @ntrelu hnaravorutyamb

    Set Predefined Stop/Limit

    @ntrelu depqum bacuma sraq

    set predefined stop (@ntrelu hnaravorutyun) tak@ tablo mech@ tver (1400.34)0 tiv@ barcracnel ichacnelu hnaravorutyun

    taknel es

    set predefined limit (@ntrelu hnaravorutyun) tak@ tablo mech@ tver (1400.36)>1400.35 tver@ barcracnel ichacnelu hnaravorutyun

    parza vor arq u vacharqi hamar a bayc es terminnerin tsanot chem dra hamar chem karoxanum anel inch uzum em.

    • Տիգրան ջան չեմ կարող ասել, իրանց ծրագրով չեմ աշխատել:
      Բայց այս էջում ուսուցողական ձեռնարկ կա ծրագրից օգտվելու համար, մի հատ ուզում ես նայի:

      Ուզում ես Ամերիայում հաշիվ բացել ու տանից առևտուր անես?

      • Տիգրան ջան խորհուրդ կտամ հենց Ամերիաբանկին գրես, կարծեմ ինչ-որ սեմինարներ ունեն անվճար, որ ծրագրին ծանոթացնում են կամ էտ տիպի ինչ-որ բան, որ բացատրեն:

  36. ha Luka jan uzum em u ameninch anelu em vor sksem shat shut uxaki tsragir@ chimanal@ indz mi qich vaxacnuma bayc et el jamanaki harca

  37. Luka jan taza mi harc orinak ete ask@ grats a 100 uremn inch 100 hatic avel arnel chem karox?

    • Տիգրան ջան Bid-ը էն գիննա, որ դու կստանաս, եթե բաժնետոմսերդ վաճառես, իսկ Ask-ը էն գինը, եթե առնես: Այսինքն, դոլար-դրամ առնելու պես միշտ ավելի թանկով ես առնում, էժանով վաճառում, էտ պահին: Իսկ կողքի փոքր թիվը, օրինակ x100, նշանակումա որ վաճառողը սպասումա, որ 200 հատ կգնես: Դա պարտադիր թիվ չի, ուղղակի երևի նախորդ գործարքներից ելնելով նայում են էտ գնով մոտավորապես ինչքան բաժնետոմսա վաճառվել ու միջին թիվ են հաշվում:

  38. Luka jan mi harcel orva mech karox em mek anqam arq u vacharq anem te inchqan hascnem kam uzem mekel asecir vor amerikaym borsaner@ bacvum u pakvum en mer jamov 5.30-12.00-@ isk bank@ pakvum a im hishelov 17.00-in aysinqn chi lini anel heraxosov voch mi ban?

    • Տիգրան ջան, ինչքան ուզես մի օրվա մեջ կարաս առնես-ծախես:
      Բանկերի էտ բաժինները սովորաբար երկար են աշխատում, Ամերիայում կարծեմ մինչև 7-7:30-ա, բայց կարողա ավելի երկար էլ լինի, հաստատ չեմ հիշում:

  39. voxjuyn…!!!
    hetaqrqrvox andzanc harcerin dzer koxmic trvac meknabanutyunner, indz huzox shat harceri patasxanner tvecin, bayc indz el avel manramasna hetaqrqrum es volort@, chka ardyoq rusakan vorevice ej voric kareli klini ogtvel@…?
    shnorhakalutyun ushadrutyan hamar….!!!

  40. Արթուր ջան ես ռուսական ինչ-որ կոնկրետ կայք չգիտեմ, պարզապես եթե ինֆորմացիա է պետք լինում, որոնում եմ google-ում: Բայց կա լավ գիրք արժեթղթերի մասին, որը գտնվում է նաև մեր կայքի գրքեր բաժնում: Կոչվում է “Ինչպես գնել բաժնետոմսեր”:

  41. Barev dzez,es mi qani harc unem dzez Luka jan:Ete es pahin es uzum em arden gnel orinak LG @nkerityan bajnetomser@ es petqa gnam mtnem Ameriabank iranc asem vor uzum em borsayum ashxatem u indz hashiva petq???mekel chisht em haskacel vor petqa skzbnakan 500$ nvazaguyn@ qcem et hashvin vor karoxanam sksem???mekel verjin harcs Ameribank@ indznic inchqan mijnordavchara vercnelu bajnetoms arnelu hamar?u et broqerneri carayutyunneri hamar petqa havelyal vcharem ???

    • Բագրատ ջան առաջին 2 կետերը ճիշտ եք հասկացել, այսինքն պետքա գնաք Ամերիաբանկ, բրոքերային հաշիվ բացեք ու 500$ դեպոզիտ մուտք անեք: Վճարելու եք միայն միջնորդավճար գործարքի ժամանակ, կոնկրետ LG-ի դեպքում (կամ ամերիկյան շուկայում ցանկացած այլ բաժնետոմսի) 0.02$ 1 բաժնետոմսի համար, նվազագույնը 8$:

  42. mekel mi harc tenc kayq ka vortex karam online hetevem borsayum gneri barcracmannn u ijecman@?

  43. Mersi shat,,,mekel vor xndrem Nasdax-ic link@ ktaq vonc karam chshtem vor @nkerutyan bajnetoms@ inchqana kazmum,vonc vor Yahoo-uma?

  44. mekel es nor mta dzer hxumov bayc chhaskaca vortex mntem vor inline nayem,,,karaq indz ogneq?

    • Բագրատ ջան վերևի մասում խոշորացույցի նշան կա, կողքը Symbol Lookup, դրա վրա սեղմում ես, մուտքագրում ես ընկերության անունն ու որոնում:

  45. Isk incha nshanakum 52wk Range?

  46. Հրաչ ջան, խնդրում եմ պատասխանես. Երեկ , 02.04.2014-ին GOOGLE-ի բաժնետոմսը արժեր 1120 $ , իսկ այսօր 03.04.2014-ն 570 $ է: Չեմ հասկանում, ինչ կատարվեց: Ոնց որ բաժնետոմսերը դարձրել են երկու տեսակի, A և B: Հիմա չեմ հասկանում, ես եթե երեկ ունեի մեկ բաժնետոմս , որի արժեքը 1120$ էր, ապա այսօր նորից ունեմ մեկ բաժնետոմս արդեն կես գնով, թե դրանց քանակը դարձել է երկու, բայց կես գնով? Նախապես շնորհակալ եմ օգնելու համար:

    • Դավիթ ջան, Google-ի բաժնետոմսերի բաժանում է տեղի ունեցել 2 տեսակի բաժնետոմսերի, որոնց գինը հետևաբար կիսվել է, իսկ մարդկանց համար, ովքեր ունեցել են բաժնետոսներ, դրանց քանակը կրկնապատկվել է, որպեսզի կորուստներ չլինեն: Որոշ մանրամասներ այստեղ:

  47. Շնորհակալ եմ Հրաչ ջան

  48. իսկ ինչ կասեք бинарный опцион մասին կառելի է գումառ վաստակել եթե հա ինչպես

  49. barev Luka jan mi harc

  50. es karox em imanal te ayd kazmakerputyun@ @ndhanur bajnetomseri qani tokosn e hanel vacharqi?

    • Լևոն ջան, կարող եք իմանալ նորություններով կամ ընկերության կայքի՝ ներդրողների համար նախատեսված բաժնում: Անձամբ ես չեմ հանդիպել ինչ-որ կայքերում/հարթակներում:

  51. mi harc evs orinak es bajnetomser em gnel erkarajamketov u ayd kazmakerputyan@ ashxatum e lav ogutov im hashvin gumar@ nstecnum en amen amis te tarin mek? naxapes shnorhakalutyun

    • Ձեր հաշվին գումար կարող է փոխանցվել միայն այն դեպքում, եթե ընկերությունը վճարում է դիվիդենտներ: Ոչ բոլոր ընկերություններն են դա անում: Իսկ թե ինչ հաճախականությամբ է ընկերությունը վճարում դիվիդենտներ, կախված է տվյալ ընկերության քաղաքականությունից: Կարող է լինել եռամսյակը, 6 ամիսը կամ, օրինակ, տարին մեկ:

  52. Barev Dzez, iqrqrndz misht hetaqrqrel e arjetxteri shukan u misht uzecel em dra mej xoranal bayc es shat kich ban gitem, duq karox eq indz zroic sksac ognel, u amen@ online anel? Fb-ov kam ayl cancov, es Hayastanum chem. Naxapes shnorhakalutyun.

  53. Hrach jan es uzum em bazhnetoms arnem bayc et finance yahoo kayqum en verevi aj masum inch ynkerutyun grumem gruma markets are closed et nshanakuma paga?kam vonc nayem baca te che?

    • Արմեն ջան, էս պահին, օրինակ, ամերիկյան շուկաները բաց են, այսինքն էն ընկերությունները, որոնք ցուցակված են ամերիկյան որևէ բորսայում, պետք ա հնարավոր լինի դիտել: Իսկ եթե գրում ա Markets are closed, ուրեմն ինչ-որ այլ շուկայում (ասենք, ճապոնական) ցուցակված ընկերություն ես երևի բացել: Կոնկրետ ինչ-որ ընկերություն կասե՞ս ստուգեմ:

      Նաև դիտարկի google finance-ը, որում եթե շուկան փակա լինում, գրումա երբ կբացվի
      http://www.google.com/finance

      Հ.Գ.
      Շուկան բաց/փակ, նշանակումա, որ ցանկացած կազմակերպության պես բորսաներն էլ աշխատում են ամեն օր ինչ-որ ժամից ինչ-որ ժամ, ու շաբաթ կիրակի էլ չեն աշխատում: Օրինակ, Ամերիկյան շուկաները կարծեմ բացվում են աշխատանքային օրերին մեր ժամով 17:30/18:30՝ կախված ամառային/ձմեռային սեզոնից:

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»