Անձնային աճ

Հարուստ ու հաջողակ լինելու գաղտնիքները

«Այս գիրքը հաջողության և հարստության, իսկ ամենակարևորը` ձեր մասին է: Եթե ուզում եք արդյունավետ հաղորդակցվել մարդկանց` ղեկավարների, ենթակաների, աշխատանքային ընկերների, ամուսնու կամ կնոջ, երեխաների և այլոց հետ, ուրեմն, ուշադիր կարդացեք և հետևեք յուրաքանչյուր մտքի», – այսպես է սկսվում Էմմա Տանանյանի «Հարուստ ու հաջողակ լինելու գաղտնիքները» գրքի առաջին մասը:

«Գրքում ներկայացված են շատ հետաքրքիր գիտական, պատմական փաստեր, գործարար աշխարհի մարդկանց հետ հաղորդակցվելու ճիշտ հմտություններ, ինչպես նաև հայտնի մարդկանց կյանքից ուսանելի պատմություններ, առակներ, աֆորիզմներ: Գիրքը ընթերցելուց հետո դուք արդեն չեք լինի այնպիսին, ինչպիսին կայիք մինչ ընթերցումը: Հավատացեք, որ ընթերցումից հետո դուք կդառնաք ավելի համարձակ, ավելի նախաձեռնող, խելացի ու լավատես, ինչու չէ, նաև մի քիչ ավելի երջանիկ, քան երեկ էիք», – գրում է հեղինակը:

Տիկին Էմմայի հետ հանդիպեցինք մի քանի շաբաթ առաջ: Շատ ուրախ էի, որ Հայաստանում նման թեմայով նոր գիրք էր հրատարակվել` շարադրված մաքուր հայերենով: Խոսեցինք տարբեր բաների մասին` գրքի, հաջողության, հետագա անելիքների: Հենց ամենասկզբից մի բան դուրս շատ եկավ: Ընդհանրապես, հաջողության ու ինքնազարգացման հետ կապված թեմաներով հիմնականում հետաքրքրվում են ավելի երիտասարդ տարիքի մարդիկ, որոնց արյունը դեռ «եռում է», որոնք նոր են մտնում կյանք և դեռ «փնտրտուքների» մեջ են: Իսկ ավելի հասուն տարիքի մարդկանց այս թեման ավելի քիչ է հետաքրքրում, քանի որ նրանց մեծ մասը կյանքում իրենց կայուն տեղն արդեն գտել են և զրոյից ինչ-որ բան անելու կամ փոփոխությունների կարիք ու ցանկություն այլևս չունեն: Իսկ գրքի հեղինակը ոչ միայն հետաքրքրվում էր հաջողության թեմայով, ոգևորված էր դրանով և կարդացել էր թեմայում լավագույնը համարվող գրքերից շատերը, այլ նաև սեփական գիրքն էր հրատարակել, որպեսզի կիսվի իր գիտելիքներով այլ մարդկանց հետ և փոխանցի իր ոգևորությունը նրանց:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

10 մեկնաբանություն

  • es andzamb kardacel em ays girq@ ev indz shaaaat e dur ekel,xorhurd ktam bolorin anpayman @ntercel.shat hetaqrqir ev usaneli girq e..Asum em im andznakan phordzic…Tikin Tananyan anhamber spasum enq dzer myus grqerin

  • ես նույնպես կարդացել եմ այս գիրքը
    այն ինձ շատ է դուր գալիս
    տիկին Էմմա կցանկանայի իմանալ ինչ գրքեր եք կարդում դուք

  • Tikin Emma Tananyan, es anchap shnorhakal em dzez. Dzer grqi shnorhiv bavakanin poxvel en im hayacqner@ kyanqi handep. Es unem npatak, vor@ henc dzer grqi shnorhiv gitem vor kirakanana, es sharjvum em <>-yi banadzevov. isk ayjm kardum em dzer myus girq@, vor@ nor e luys tesel. erkusn el indz xorhurd e tvel Hasmik Ayvazyan@,gitem vor chanachum eq nran. Es ANCAP SHNORHAKAL em dzeznic, husov em kardzaganqeq.

  • Հետաքրքիր է, իսկ հարուստ և հաջողակ լինելու գաղտնիքների տիրապետող տկն Տանանյանն ինքը որքան հարուստ է? 😀

  • ԵՍ ԱՅՍ ԳԻՐՔԸ ՉԵՄ ԿԱՐԴԱՑԵԼ, ԲԱՅՑ ԿԿԱՐԴԱՄ ԱՆՊԱՅՄԱՆ: ԵՎ ԲՈԼՈՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԿՏԱՄ ԿԱՐԴԱԼ THE SECRET Rhonda Byrne: ԿԱ ՆԱԵՎ ԿԻՆՈՆ: ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ԿԱ, ԿԱՐՈՂ ԵՔ ԵՎ ԿԱՐԴԱԼ, ԵՎ ՆԱՅԵԼ ԿԻՆՈՆ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»