« »

Ինչպե՞ս գնել բաժնետոմսեր Հայաստանում

Բաժնետոմսեր

Այս հոդվածում կպատմեմ ձեզ, թե ինչպես կարող եք ձեռք բերել միջազգային ընկերությունների բաժնետոմսեր: Ցավոք, Հայաստանում արժեթղթերի շուկան դեռ այդքան զարգացած չէ, որպեսզի գործարքներ կատարեք հենց այստեղ: Մեզ մոտ գործնականում հնարավոր է ձեռք բերել միայն Արցախ ՀԷԿ-ի բաժնետոմսերը: Սակայն ես անհամբերությամբ եմ սպասում այն օրվան, երբ մեզ մոտ էլ շուկան կզարգանա և մենք բոլորս էլ կկարողանանք ձեռք բերել հայկական ընկերությունների բաժնետոմսեր: Իսկ մինչ այդ կարող եք փորձել միջազգային շուկաներում:

Եվ այսպես, ինչպե՞ս դուք կարող եք ձեռք բերել բաժնետոմսեր: Դրա համար ձեզ նախ անհրաժեշտ է ընտրել ձեր բրոքերին, այսինքն այն միջնորդին, որը ձեր հրահանգով ձեռք կբերի բաժնետոմսեր ձեզ համար: Բրոքեր գտնելու հարցում դուք ինքներդ պետք է կողմնորոշվեք: Նրանցից յուրաքանչյուրը առաջարկում է տարբեր պայմաններ, տարբեր միջնորդավճարներ և այլն: Կան մի շարք բրոքերային ընկերություններ, որոնցից այս պահին մտաբերում եմ միայն ԱրմենԲրոք ընկերությանը: Բրոքերային ծառայություններ են առաջարկում նաև հայաստանյան բանկերից մի քանիսը: Անձամբ ես օգտվում եմ Ամերիաբանկի ծառայություններից և հենց դրա օրինակով էլ կպատմեմ ձեզ, թե ինչ պետք է անել: Նախ, գնում եք Ամերիաբանկ, կնքում եք բրոքերային պայմանագիր և բացում եք բրոքերային հաշիվներ: Ցանկալի է, որ բացեք և՛ դրամային և՛ դոլարային հաշիվներ, որպեսզի հետագայում գործարքներ կատարեք ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում: Հաշիվ բացելը կարծեմ 1000 կամ 2000 դրամ արժե: Մանրամասները կարող եք նայել այստեղ (այդ մասին ձեզ կասեն նաև բանկում):

Հաշիվը բացելուց հետո ցանկացած պահի դուք կարող եք ձեր հաշվին գումար մուտք անել: Ենթադրենք, դուք որոշել եք 1000$-ի բաժնետոմս գնել: Իմիջիայլոց, գումարային սահմանափակումներ չկան: Ցանկության դեպքում դուք կարող եք բաժնետոմսեր գնել նաև 50$-ով: Այսպիսով, դուք ձեր հաշվին արդեն ունեք 1000$ և ուզում եք ձեռք բերել Նյու Յորքյան բորսայում ինչ-որ ընկերության արժեթղթեր, օրինակ, Coca-Cola-ի: Դուք զանգահարում եք Ամերիաբանկ այն հեռախոսահամարով, որը տվել է ձեզ բանկի աշխատողը բրոքերային պայմանագիրը կնքելիս և հայտնում եք ձեր բրոքերային ծածկագիրը, որը ձեզ նույնպես տվել են բանկում: Այնուհետև, դուք դնում եք բաժնետոմսերի ձեր հայտը: Այսինքն, հեռախոսով հայտնում եք, որ ցանկանում եք ձեռք բերել Coca-Cola ընկերության 20 բաժնետոմս, յուրաքանչյուրը 19$-ով: Թե ինչպես կարող եք իմանալ Coca-Cola ընկերության բաժնետոմսերի գինը տվյալ պահին, կարող եք կարդալ այստեղ: Ձեր հայտը ընդունվում է, բանկը ձեզ համար ձեռք է բերում բաժնետոմսերը և նստեցնում է ձեր հաշվին: Իրականում, ամեն ինչ կատարվում է էլեկտրոնային: Ձեր բաժնետոմսերը դուք կարող է երբեք էլ չտեսնեք: Ուղղակի դուք գիտեք, որ ունեք Coca-Cola ընկերության 20 բաժնետոմս և վերջ: Այսքանը, կարծում եմ, ոչ մի բարդ բան: Հարցերի դեպքում թողեք մեկնաբանություններ: Ես հաճույքով դրանց կպատասխանեմ:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


216 մեկնաբանություն

  1. indz hetaqrqrec ayd mtahaxacum@,bayc ayspisi mi harc es…asenq te es gneci coca-colayi 20 bajnetoms…es stabil ekamut kunenam ?orinak amsakan?

  2. Վահե ջան, ստաբիլը կլինի, եթե ընկերությունը շահաբաժիններ (դիվիդենտներ) է վճարում, այսինքն շահույթի մի մասը բաժանում է բաժնետերերին: Բայց նույնիսկ այդ դեպքում էլ ամսեկան չի լինի: Սովորաբար վճարում են տարին մեկ կամ երկու անգամ: Դա արդեն պետք է տվյալ ընկերության քաղաքականությունը ուսումնասիրել: Բայց, կարծում եմ, որ պետք է մեծ գումարների բաժնետոմսեր առնես, որ դիվիդենտները ինչ-որ կայուն, նորմալ թիվ լինի:

    Իսկ ավելի շատ կարելի է աշխատել բաժնետոմսերի թանկացման վրա: Այսինքն, դու առնում ես 20 բաժնետոմս օրինակ 300$-ով, մի քանի ամսվա կամ տարվա ընթացքում ընկերության գործերը լավանում են, բաժնետոմսերի գինը 3 անգամ աճում է և վաճառում ես այդ բաժնետոմսերդ 900 դոլարով: Այսինքն, սովորական շուկայական հարաբերություններ: Սակայն, իհարկե, հնարավոր է, որ ընկերության գործերը լավ չգնան ու բաժնետոմսերի գինը ընկնի: Ես ընդհանրապես կող եմ երկարաժամկետ ներդրմանը, այսինքն եթե ազատ փող ունես, ինչ-որ “ապագա ունեցող” ընկերության բաժնետոմսեր առնես ու մի քանի տարի պահես: Բայց եթե ուզում ես շուտ առնես-ծախես ու ընթացքում եկամուտ ունենաս, այդպես էլ կարող ես: Լինում է նույնիսկ, որ կարճ ժամանակահատվածում բաժնետոմսերի գինը տատանվում է մինչև 100%-ով: Այսինքն, այսօր 300$-ով առար, կարճ ժամանակ անց կարող ես 600$-ով վաճառել: Բայց դե ռիսկը իհարկե միշտ էլ կա:

  3. inchpes asumen risk@ gorci kesna:)….shnorhakalem dzezanic…bayc 1 harcel unem…isk hnaravor e ardyoq vor qo nerdrvac gumar@ amboxjutyamb zroyana?aysinqn @nkerutyun@ snnkana ev boommmmmmm:)

  4. :):))
    Դա էլ ա հնարավոր Վահե ջան: Ընդհանրապես այսպես ա արվում: Եթե ընկերությունը ինչ-ինչ պատճառներով սննկանում է, նրա ողջ գույքն ու ակտիվները վաճառում են, վճարում են բոլոր պարտքերն ու պարտավորությունները և եթե ինչ-որ բան մնաց, դա տոկոսայինով բաժանում են բաժնետերերին (հնարավոր է լինեն նաև արտոնյալ բաժնետերեր, որոնց վճարում են առաջնահերթ): Այսինքն, եթե կազմակերպությունը շատ պարտքեր ունի և դրանք վճարելուց հետո տակը բան չմնաց, դա միակ տարբերակն է, որ ձեր գումարը կզրոյանա: Իսկ կարող է լինել սննկացում, որ կազմակերպության ակտիվները այնքան շատ լինեն, որ որպես փոխհատուցում դուք շատ ավելի մեծ գումար ստանաք:
    Բայց եթե խոսում ենք այնպիսի ընկերությունների մասին, ինչպիսիք են օրինակ coca-cola, google կամ gillete, ապա կարծում եմ սննկացման մասին խոսք չկա: Իսկ սկսնակ ընկերությունների բաժնետոմսերի դեպքում, դրանք ավելի ռիսկային են, բայց հաջողության դեպքում էլ շահույթը կարող է ավելի մեծ լինել:

  5. shnorhakalutyun harceris patasxanneri hamar!!!

  6. es shat em uzum gnel bajnetomser,amerikyan voreve enkerutyunic,ev tanot em arjetxteri shukayin,,,,,bayc mi harc,es 16 tarekan em,karox em gnel bajnetomser,te im tariqe poqr e?

  7. Չէ կարող ես Gagik ջան: Ես 27 եմ արդեն, բայց շատ կուզենայի քո տարիքից սկսել 🙂

  8. Բարև բոլորին!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    Այսպիսի մի հարց:
    Եթե ես կնքում եմ բրոքերային պայմանագիր, ես պետք է կատարեմ ամենամսյա վճարում բրոքերային ծառայության համար?

  9. Չէ Տաթև ջան, միայն գործարք կատարելիս միջնորդավճար: Այսինքն, բաժնետոմսը գնելուց կամ վաճառելուց: Այսինքն կարող ես հաշիվը բացել ու ոչինչ չանել, ոչ մի վճար չկա:

  10. Եթե դուք ձեռք եք բերել բաժնետոմսեր, ապա ցանկացած պահի կարող եք վաճառել դրանք, իհարկե, եթե շուկան բաց է: Օրինակ ամերիկյան շուկան բացվում է ամեն օր մեր ժամանակով 18:30-ին, բացի շաբաթ և կիրակի օրերից: Բաժնետոմսերը վաճառելու համար զանգահարում եք ձեր բրոքերին և հայտնում եք այդ մասին: Այսինքն, ասում եք ուզում եմ, օրինակ, Google-ի 30 բաժնետոմսերս վաճառեմ 550$-ով կամ շուկայական (այդ պահի) գնով: Այդքանը… ձեր հայտը բանկը օնլայն դնում է և սպասում է գործարքի կատարմանը:

  11. Հարգելի Luka,
    Դուք գրել եք, որ բրոքերային հաշիվ բացելը արժե 1000-2000 դրամ, բայց ես գնացի Ամերիա բանկ, ինձ այնտեղ ասեցին, որ բրոքերային հաշիվ բացելը արժե 500 ԱՄՆ դոլլար: Մի գուցե դուք ինձ ճիշտ բացատրեք, այդ գների տարբերությունը? Թե ինչպես ասում են Հայաստանում ենք գտնվում, ով ինչ կուզի կանի, ինչ թիվ ասես կկրակի 😀

    Նախապես շնորհակալություն!!!!

  12. Pandora ջան, այս պահին չեմ կարող ասել, թե ԱՄՆ-ում ինչու են այդ գինը ասել, որովհետև իրենց բանկային համակարգի հետ ընդհանրապես չեմ շփվել ու փորձ չունեմ: Բայց որ ՀՀ-ում այդ մի քանի հազար դրամն է, դա հաստատ է, ինքս եմ փորձել: Այսինքն, սովորական քարտային հաշիվ բացելուն համարժեք է գնային առումով:

    • ԱՄՆ-ում չէ 500 դոլլար, այլ Ամերիա բանկում: Այսօր եմ գնացել: Նույնիսկ հատուկ հարցրեցի 1000-2000 դրամ է բրոքերային հաշիվ բացելը? Ասեցին, որ այդպես չե, բրոքերայինը սովորականից տարբերվում է: Ես ձեզ շատ եմ խնդրում, դուք մի գուցե կարողանաք ինձ տրամադրել ավելի հավաստի ինֆորմացիայի աղբյուր, ձեր նշած լինքով թեմայի մեջ էջը չի բացում:

      Նախապես շնորհակալ եմ….

    • Ok, ok,
      http://www.ameriabank.am/userfiles/file/17%20TR%20PL%2072-20(1).pdf
      այստեղ հենց նոր գտա, ուրեմն`
      Բրոքերային հաշվի բացումը` անվճար,
      Նվազագույն դեպոզիտ- բրոքերային սպասարկում` 500դոլլար, երևի այդ աշխատողը լավ տեղեկացված չէր:

      Հիմա ես այսպիսի մի հարց ունեմ, ես մեկ անգամ եմ վճարելու այդ 500դոլլարը, թե ամեն մի սպասարկման դեպքում:
      Ես կարդացել եմ նաև, որ կախված բաժնետոմսերի քանակից 15000 հատ 0.0015USD միջնորդավճար ամեն հատի համար…

  13. Իսկ ինտերնետում տեղադրված է բրոքերային հաշվի բացման արժեքը: Նայում եմ Ամերիա բանկի կայքում չեմ գտնում.

  14. Pandora ջան կներես, ԱՄՆ-ի հետ կապված պահը սխալ էի հասկացել, չաշխատող լինքն էլ փոխեցի արդեն, մերսի: Իսկ ինչ վերաբերվումա հաշիվներին, հիմա գրեմ…

  15. Ուրեմն այսպես Pandora ջան, մանրամասն նկարագրեմ.
    Բրոքերային հաշիվ բացելու համար բանկը դրան կից բացում է նաև սովորական բանկային հաշիվ:
    Այսինքն, եթե ուզում ես բրոքերային հաշվիդ գումար մուտք անես, միանգամից չես կարող: Սկզբում գումարը մուտք է արվում ընթացիկ բանկային հաշվին, ապա այնտեղից փոխանցվում է բրոքերային: Բայց եթե դու բանկի սպասարկման բաժնում ասում ես, որ ցանկանում ես բրոքերային հաշվիդ մուտք անես, նրանք արդեն գիտեն, որ պետք է մուտք արվի ընթացիկին ու փոխանցվի:

    Փաստորեն, եթե դու ուզում ես բացես դրամով և դոլարով բրոքերային հաշիվներ, ապա ընդհանուր կունենաս 4 հաշիվ:

    Բրոքերային հաշիվ բացելը, ճիշտ ես, անվճար է: Իսկ ընթացիկ բանկային հաշիվ բացելը 1000 դրամ է: Նաև նվազագույն մնացորդ կա՝ դրամով հաշվի դեպքում 1000 դրամ, իսկ դոլարի դեպքում՝ 10$: : Այստեղից էր մոտս տպավորվել այդ 1000-2000 դրամը 🙂 Այդ գներին մանրամասն կարող ես ծանոթանալ այստեղ: Նաև իմ մոտ բրոքերային հաշվի տարեկան սպասարկման համար 5000 դրամ է պահել, դա կճշտեմ ու կգրեմ, թե որտեղ կարող եք տեսնել:

    Ինչ վերաբերվում է բաժնետոմս գնելուց 0.015% միջնորդավճարին (մեկ բաժնետոմսի համար), ապա ինձ թվում է դա այն դեպքում է, երբ առևտրային հարթակը տեղադրված է քեզ մոտ և դու ես անձամբ գործարք կատարում: Իսկ եթե հեռախոսով ես հայտ դնում, ապա այս էջում մի քիչ ներքև կգտնես Բրոքերային ծառայությունների մատուցման սակագները հեռախոսով կամ էլ. փոստով պատվերների դեպքում բաժինը, որտեղ նշված է, որ օրինակ ԱՄՆ-ից բաժնետոմս գնելու դեպքում ամեն բաժնետոմսի համար միջնորդավճարը 0.02% է (բայց յուրաքանչյուր գործարքի համար նավազագունը 8$):

    Իսկ 500$ դեպոզիտը ինձ համար էլ այդքան հասկանալի չէր: Ես արդեն նամակ եմ գրել Ամերիաբանկ և վաղը պատասխանը այստեղ կգրեմ:

    Այսքանը, եթե ուրիշ ինչ-որ հարցեր լինեն, գրիր:

    • Ես կարդացի բոլոր քոմենտները և թույլ տվեք մի քանի ճշտում անեմ, քանի որ նունյնպես օգտվում եմ Ameriabank-ի բրոաքերային ծառայություններից:
      ԱՄՆ և Կանադայի շուկաների համար գանձվում է ըստ բաժնետոմսի քանակի, ոչ թե տոկոս, այլ $, այսինքն յուրաքանչյուր հատի համար 0.015$ (1.5 cent).
      Բրոքերային հաշվի բացումը լրիվ անվճարա, ուղակի գոյություն ունի մինիմալ դեպոզիտ հաշվի բացման համար` հեռախեսով սպասարկվելու համար դա 500$, իսկ էլեկտրոնային համակարգով սպասարկման դեպքում 5000$. Դա չի նշանակաում որ այդ գումարը ձեզանից գանձվելու է, ուղակի հաշիվը բացելիս պետք է մուտք անել, որից հետո կարող եք այն օգտագործել ձեր հայեցողությամբ:

  16. Ok Edis ջան, ճիշտ ես $, ես ռեֆլեքսորեն % էի գրել 🙂
    Իսկ դու ինչպե՞ս ես հայտ դնում:
    Որովհետև եթե հեռախոսով է, 0.02$ է մեկ բաժնետոմսի համար:

    Իսկ 500$-ի պահը ես չեմ հիշում: Ճիշտն ասած չեմ էլ հիշում հաշիվը բացելուց ինչքան եմ առաջին անգամ մուտք արել 🙂 Կամ 500$-ից բարձր է եղել ուրեմն, կամ էլ այդ դեպոզիտի պահը վերջին մի տարվա ընթացքում է ավելացել:

    Այսինքն, դա միայն առաջին անգամ մուտք ես անում ու հետո կարող ես օգտագործել ու հաշիվդ զրոյացնե՞լ: Մերսի:

    • Ես աշխատում եմ Ameria Global Trading առևտրային համակարգով: Այդպես և սակագներն են մատչելի է և հնարավորություն է բացվում աշխատել տարբեր առևտրային գործիքներով` ֆյուչերս, օպցիոն և ապրանքահումաքային շուկաներում

      • Edis jan mi qani harc unem shorhakal em kanxav patasxanneri hamar
        1:ETF neri het ashxatel es ? u inch kartsiq unes dranc masin
        2: ete woroshel es erkarazhamket nerdrum anes u nerdrel es ETF neri mej,pahum es erkar stanum es dividentner inch vor chapi da harkvum a broker@ 10% hark kirarum a vorpes qo harkayin gortsakal.
        3: ete broker@ snnkana kam chgitem el inch nerdnogh@ pashtpanvats e te che,qani vor qo arjetghter@ ameriai sepakanutyunn en , avndneri erashxavorman nman ban ka te che?

  17. Լավ, պարզ ա արդեն EDIS ջան, բանկից էլ պատասխանը եկավ:

    Բրոքերային ծառայությունների սակագների բաժնում աղյուսակ 6-ում այդ 500$ բրոքերային ծառայություններից օգտվելու նվազագույն դեպոզիտն է, որը հաճախորդը պետք է տեղադրի իր բրոքերային հաշվին ծառայությունից օգտվելու համար: Դա չի նշանակում ոչ չնվազող մնացորդ, ոչ էլ մեկ գործարքի մինիմալ չափ: Օրինակի համար, եթե հաճախորդը հաշվի վրա ունեցել է 500$ և գործարքների միջոցով բրոքերային հաշվի մնացորդ 500$-ից նվազել է, կարիք չկա լրացնել հաշիվը մինչև 500$:

    Այսինքն, սկզբում մեկ անգամ մինիմալ 500$-ը պետք է մուտք արվի (ես այդ դեպոզիտ տերմինի իմաստը չէի հասկանում)

  18. Անչափ շնորհակալ եմ Ձեզ Financial Success և EDIS…………………………..

  19. mi ban harcnem,,,,,es aysor gnaci ameriabank,ev imaca vor 16 tarekanum chem karox bajnetomser dzerq berel,qani vor anchapahas em,bayc hashiv karox em bacel.aysinqn urish el dzev chka bajnetomser gnelu hamar?

    • Գագիկ ջան ես գիտեմ, որ Ամերիաբանկում բացում են հաշիվ անչափահասներին, բայց 2 ծնողի գրավոր համաձայնությամբ: Օրենքնա պահանջում, ոչ թե բրոքերից կախված:

  20. Գագիկ ջան, ուրեմն երևի չէ, եթե տարիքային սահմանափակում կա:
    Բայց ուրիշ բրոքերներ էլ կան, որ կարող ես իրանցից էլ հարցնես, կարողա իրանց համար տարիքը կապ չունի: Մի քանի հատ լինք եմ թողում, կարաս զանգես հարցնես, ասա 16 տարեկան եմ, բայց ուզում եմ բաժնետոմսեր առնեմ, հնարավորա?
    http://armenbrok.am/pages-al-contacts.html
    http://www.armswissbank.am/

    Առաջինը բրոքերային ընկերությունա, երկրորդը` բանկ:

  21. shat shnorhakal em hima kpordzem.

  22. Barev dzes mi harc dzes es arajin angam em mtnum estex u uzum em haskanal,
    orinak hamar es mtel em http://www.google.com/finance estex ev inchvor kazmakerputy bajnetoms em uzum gnel,nax petke kapnvem Ամերիաբանկի het ev asem te uzum em gnel asy kasmakerputyan bajnetoms@,ev na im hamar ggni ha,?

  23. Հա Անդրեյ ջան: Google Finance-ում դու միայն գինը կարող ես նայել ու բաժնետոմսը ընտրել, բայց գործարք չես կարող անել: Իսկ եթե ուզում ես արդեն գնես կամ վաճառես, պետք է գնաս Ամերիաբանկ, հաշիվները բացես ու դրանից հետո կարող ես զանգես իրենց ու հեռախոսով պատվիրես, որ բաժնետոմսերն ես ուզում գնես կամ վաճառես:

  24. uzum em imalan te sayt ka vor es karoxem imanal te es inchem gnel inch em vajarel.saytov karox em nayel orinak grel login parol ev mtnel sayt u nayel te es inchkan bajnetoms unem inchkan gumar em vastakel .

  25. barev dzez. kxndrem ognel indz patasxanelov im harcin te inch anem ev vortexic sksem, erb cankanumem mtnel biznes dasht ev gnel bajnetomser. harcs aveli parzecnelu hamar asem vor cankanumem imanal amen inch arq vacharqi bajnetomseri ev finansneri masin . kan sovorecnox kayqer kam grqer??

  26. mi harc isk hnaravor chi gnel bajnetomser aranc mijnordi ajsinqn aranc banki kam broqeri

  27. Չէ հնարավոր չի Վահագ ջան, բայց կարող է քո բրոքերը ձեր տանը տերմինալ միացնի ու գործարքները դու տանից անես, բայց դե էլի միջնորդավճարները վճարում ես ու ամսեկան փող ես վճարում տերմինալի համար:

  28. aysinqn inchqanov haskaca miayn broqerner@ azat mutq unen arjetxteri shuka

  29. Ճիշտ ես Վահագ ջան, կարծեմ ինչ-որ լիցենզիա է պետք արժեթղթերի շուկա մուտքի համար:

  30. parza. mi harc el karoxa inch vor mek@ imana norilski nikeli akcyaneri gin@ yahoo um chem karoxanum gtnel

  31. Հարգելի Financial Success,
    Ինչ խորհուրդ կտաք? Բրոքերային հաշիվ բացել Ամերիա բանկում, թե Ինեկոբանկում?
    Եվ կատարել հետագա գործողությունները.
    Ես այս ոլորտում նոր եմ և կցանկանայի պրոֆեսիոնալից խորհուրդ ստանալ.
    Կանխավ
    Շնորհակալություն

  32. barev Financial Success jan isk vorqan gumar e petk naxnakan (nvazaguyn),ev vor brokeri het xorhurd ktak.

    • Անդրեյ ջան համոզված եմ, որ լավ բրոքերներ էլի կլինեն, ուղղակի ես աշխատել եմ միայն Ամերիաբանկի հետ և գոհ եմ: Չգիտեմ, եթե մարդ կա, ով ուրիշ բրոքերների հետ էլ է աշխատել, խնդրում եմ կիսվել կարծիքներով: Ցանկացած գումարով կարելի է սկսել գործունեությունը, բայց կոնկրետ Ամերիաբանկը պահանջում է, որ 1-ին անգամ հաշվին մուտք արվի 500$, որը հետո կարող եք օգտագործել Ձեր հայեցողությամբ:

      • Andrey jan lav brokerner@ europayum en, byc stex ka shat mec terutyun` gorcarnakan caxser@ shat mec en, es ashxatel em shateri het gitem: Gumar uxarkel, stanal ev ayln, heto ayn hangamanq@ vor nranq heru en, lezvi xndir@ mi xosqov!! Es arden asel em vor Ameriabanki het het em ashxatum, derevs gohem, mijnordavcharner@ miqich tank en drsi brokerneric, bayc carayutyan vorak@ chi tarbervum, namanavanbd terminalov.

  33. aysinqn Ամերիաբանկ -@ inq@ irenov broker e ha.?

  34. Barev dzez,kaseq indz te vorn e bajnetomsi ev partatomsi tarberutyun@.

  35. Pingback: Բաժնետոմսեր և պարտատոմսեր | Հաջողության բլոգ

  36. Barev Dzez,
    kaseq inchpes bazhnetomseri gnman hayt@ lracnel, aysinqn inch arzheq grel, ete entadrenq verjin vacharqi giny eghel e USD11 ev anyndhat popoxvum e?

  37. Barev Dzez,
    kaseq inchpes bazhnetomseri gnman hayt@ lracnel, aysinqn inch arzheq grel, ete entadrenq verjin vacharqi giny eghel e USD11 ev anyndhat popoxvum e?!!!!!???????????

  38. Բարև Ձեզ,

    Gana ջան նախ կներեք, որ նույն հարցը 2 անգամ եք ստիպված եղել տալ:

    Ուրեմն երկու հնարավորություն կա: Կամ Դուք պատվիրում եք, որ բաժնետոմսը գնեն շուկայական գնով, այսինքն եթե վերջինը օրինակ 11$ է եղել ու Դուք հայտ եք դնում, դժվար թե այդ մի քանի րոպեի մեջ գինը կտրուկ տատանվի, ասենք օրինակ կարող է 11.25 կամ 10.45 դառնալ: Բայց եթե պատվերը տալիս եք շուկայական գնով, Դուք այդ պահին դա չեք կարող հետևել: Ուղղակի Ձեր բրոքերը հայտը պետք է հնարավորինս արագ կատարի, որ գնի կտրուկ տատանումներ չլինեն: Դա բրոքերից է կախված:

    Կա երկրորդ հնարավորությունը: Դուք կոնկրետ գին եք ասում և հայտը տալիս եք օրինակ 10$-ի համար: Այսինքն, Դուք ասում եք, որ բաժնետոմսը առեք միայն այն ժամանակ, երբ դրա գինը կդառնա 10: Եվ քանի դեռ դա 10 չի դառել, հայտը չի բավարարվում:

    Բայց դե եթե ուզում եք բաժնետոմսերը անպայման ձեռք բերեք, կարող եք գնել շուկայական գնով, ուղղակի անընդհատ այդ գինը պետք է հետևեք օրինակ Yahoo Finance-ով: Իրենց կայքը կարծեմ 15 րոպեն կամ կես ժամը մեկ թարմացնում են:

    • Եվս մեկ հարց,
      իսկ ինչպես կարելի է հաշվել դիվիդենդները? Ես նայեցի որոշ ֆիրմաներ Yahoo Finance-ում ունեն տեղադրած որոշները չունեն…

  39. Gena ջան Ձեր հարցին կպատասխանենք՝ երկու օրվա ընթացքում դիվիդենտների մասին հոդված գրելով, քանի որ թեման լայն է և շատերին կհետաքրքրի: Շնորհակալություն հետաքրքիր հարցերի համար, դրանք իրոք շատերին պետք կգան:

  40. Մի հարց` եթե դու միտված ես կարճաժամկետ ներդրումների, անընդհատ գնում ես բաժնետոմսեր և միտք ունես դրանք արագ վաճառել, երբ շուկայում դրանց գինը բարձրանա թեկուզ 0,0005%-ով և հեռացված տերմինալ չունես տեղադրված, անընդհատ կապվում ես քո բրոքերի, ենթադրենք օրինակ Ամերիա բանկի հետ, որ վերջինս հայտ ներկայացնի թե այլ տարբերակներ էլ կան?
    Նախապես շնորհակալություն.

  41. Այսինքն եթե Ամերիա բանկը բրոքերային սպասարկում իրականացնում ա 11:00-20:00, մինչև 11-ը կամ 8-ից հետո ոչ մի բան չես կարող անել?
    Շնորհակալություն պատասխանների համար Luka ջան

    • Հա Vanuhi ջան, մյուս ժամերին ոչինչ չես կարող անել: Կոնկրետ Ամերիաբանկը հայտեր սկսում է ընդունել ժամը 18:30-ից սկսած: Այդ ժամանակ կարծեմ բացվում է Նյու-Յորք յան բորսան:

    • Եթե հեռացված տերմինալ չունեք ոչինչ չեք կարող անել: Բայց միևնույն է հիմնական շուկաների աշխատանքային ժամերի հետ համընկնում է 11:00-20:00:

  42. Իսկ Ձեր փորձից ելնելով ինչ կասեք, ավելի արդյունավետ ա կարճաժամկետ գնային տատանումներց եկամուտ ունենալը թե երկարաժամկետ ներդրումը թեկուզ մենակ դեռ սկզբի համար?

    • Դա շատ դժվար խորհուրդ է Vanuhi ջան, քանի որ մինչև օրս էլ դեռ հստակ չի, թե որ ներդրումներն են իրենց ավելի արդարացնում՝ երկարաժամկետ, թե կարճաժամկետը: Ամեն ինչ կախված է մի շարք հանգամանքներից՝ օրինակ, թե ինչքան ազատ ֆինանսական միջոցներ ունեք և ինչքան կարող եք ռիսկի դիմել, նաև, դա դառնալու է ձեր հիմնական փող աշխատելու միջոցը և դուք ամբողջովին նվիրվելու եք դրան, թե դա ուղղակի լինելու է լրացուցիչ փող աշխատելու տարբերակ և այլն: Անձամբ ես երկարաժամկետ ներդրման կողմնակից եմ, բայց դե կարժաճամկետ ներդրումներով էլ հնարավոր է մեծ գումարներ վաստակել, ուղղակի այդ դեպքում, իմ կարծիքով, պետք է թողնել ամեն ինչ և կենտրոնանալ միայն դրա վրա՝ ընկերություններին ծանոթանալ, ֆինանսական տվյալները վերլուծել, աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին հետևել և այլն և այլն:

  43. Հա պարզ ա Luka ջան, խոսքս ընդհանուր ներդրումային շուկայում կարճաժամկետ կամ երկարաժամկետ ինվեստիցիաների արդյունավետության մասին չէր, այլ հետաքրքիր էր թե կոնկրետ դուք միտված եք կարճաժամկետ թե երկարաժամկետ ներդրումներ կատարելուն, ձեր դեպքում որն ա առավել արդյունավետ գործել: Իսկ ընդհանուր շուկայում քանի դեռ մեխանիզմը միակն ա ու միակ տրամաբանականը :))) ` երկարաժամկետը ենթադրոմ ա բարձր ռիսկ և բարձր տոկոսներ, իսկ կարճաժամկետը հակառակը, դժվար կլինի որոշել կարճաժամկետն ա առավել արդյունավետ թե երկարաժամկետը:

    • Ok Vanuhi ջան, հասկացա..
      Ես ավելի կողմ եմ երկարաժամկետ ներդրումներին, իսկ թե իմ դեպքում որն է ավելի արդյունավետ, այս պահին չեմ կարող ասել, քանի որ պատկերը դեռ հստակ չի:

  44. Շնորհակալություն պատասխանների և ընդհանրապես կայքի համար Luka ջան.
    Ձեզ էլ հաջող ֆինանսական ներդրումներ: Հա մեկ էլ շնորհավոր Նոր տարի:)

  45. Mi harc unem’ inch e irenic nerkayacnum Foreks@ yev Fyuchers@.

    • Փայլակ ջան Ֆորեքսը արժույթային շուկան է, այսինքն որտեղ արժույթներ ես առնում-վաճառում: Օրինակ, կարող ես ճապոնական իեն առնես, սպասես թանկանա և վաճառես կամ դոլար կամ ցանկացած այլ արժույթ: Անձամբ ինձ Ֆորեքսը այդքան էլ դուր չի գալիս ու շատ չեմ հետաքրքրվել:

    • Իսկ ֆյուչերսը կարճ ասած պայմանագիր է, որով դուք պայմանավորվում եք գնել որևէ քանակությամբ ապրանք նշված ամսաթվին, բայց այսօր պայմանավորված գնով: Այսինքն, այստեղից էլ ֆյուչերս բառի իմաստը՝ հետագա, այսինքն դուք հիմա պայմանավորվում եք հետագա գործարքի մասին:

  46. Shat shnorakalutyun Luka jan.

  47. Es jishtn asac chhaskaca murhakneri tarberutyun@ partatomseric,ete kareli e aveli parz meknabanutyun toxeq.Shnorhakalutyun.

    • Արտակ ջան դրանց հիմնական տարբերությունն այն է, որ պարտատոմսը ներդրումային արժեթուղթ է, իսկ մուրհակը՝ վճարային: Այսինքն ինչ է դա նշանակում: Մուրհակը արժեթուղթ է, որով կարող եք վճարում անել, օրինակ ապրանք ձեռք բերելիս, իսկ պարտատոմսով դա չես կարող անել: Կամ օրինակ, պարտատոմսերը պարտադիր պետք է գրանցվեն պետության կողմից, իսկ մուրհակները ոչ: Այսինքն մուրհակը ամենապարզ արժեթղթի ձևն է, որը ցույց է տալիս, որ մի կողմը պետք է մյուսին այսքան վճարի:

  48. Luka jan vor xndrem kases Arcax heki nerkayis bajnetomseri gin@ chem karoxanum gtnem.

    • Հիմա դրանց շուկայական գինը 1130 դրամ ա Փայլակ ջան (այսինքն էս պահին այդքանով են առնում/վաճառում): Ես գները նայում եմ այստեղ:

  49. Իսկ Հնարավորա որ տվյալ պահին տվյալ ընկերությունում ազատ բաժնտոմսր չլինեն վաճառքի համար?
    երե հնարավորա, ապա որտեղ կարելիա տեսնել թե որ կազմակերպություններն են տվյալ պահին բաժնետոմսեր վաճառում ??

    Ձեր ստեղծած կայքի համար ձեզ շատ շնորհակալություն:

    • Հա հնարավոր է Միրհան ջան, օրինակ հայկական ընկերություններից շատերի բաժնետոմսերը չես կարող ձեռք բերել, որովհետև տվյալ պահին դրանք ոչ ոք չի վաճառում: Բայց օրինակ արտասահմանյանները այդպես չեն: Բայց այնուամենայնիվ չես կարող իմանալ, թե տվյալ պահին ազատ բաժնետոմս կա, թե ոչ, բայց կարող ես իմանալ, թե օրվա ընթացում (նաև ամսվա) այդ բաժնետոմսերով որքան գործարք է եղել, ըստ այդ ցուցանիշի պետք է կողմնորոշվես: Կարող ես նայել այս գրառման 2 և 3 կետերը:

  50. Luak jan isk Arcax heki azat bajnetoms ka hima, aysinqn vacharox ka.
    Kanxav shnorakalutyun.

  51. Hargeli Financial Success,
    ete es bzhnetomser em gnel heraxosov zangi mijocov, inchpes karogh em vstah linel, vor iskapes tvyal bazhnetomsn e gnvel? Inch pastatught e indz tramadrum ayn banky vori het knqel em broqerajin pajmanagir? baci hashvi masin qaghvacqic. ev hnaravor e ardyoq, sepakan bazhnetomseri masin imanal ayn ynkerutyunic, vori bazhnetern es?

    • Հեռախոսազանգը ձայնագրվում է Pandora ջան, դու հայտը դնում ես, բանկի աշխատակիցը մենք անգամ կրկնում է տվյալները, դու հաստատում ես և նոր հայտը համարվում է դրված: Իսկ իմանալ դու տվյալ ընկերության բաժնետեր ես, թե ոչ հենց ընկերությունից տեսականորեն հնարավոր է, բայց գործնականում կարծում եմ հազվադեպ: Կախված է ընկերությունից: Շատ ընկերություններ չեն հրապարակում իրենց բաժնետերերի ցանկը: Նաև, եթե բաժնետոմսերի փոքր տոկոս ունես, այսինքն միջանկյալ բաժնետեր ես, որոնք անընդհատ փոխվում են, ապա այդ դեպքում ավելի քիչ կլինի հավանականությունը ինչ-որ բան իմանաս: Ուղղակի մնում է ամեն ամիս քո բրոքերի ուղարկած քաղվածքը:

  52. Luka, isk hnaravor e, vor ete bajnetomseri pahanjark@ gerazancum e bajnetomseri arajarkin, apa ayd bajnetomser@ mrcakcayin darnan, aysinqn achurdi tesqov arq u vacharqn irakanacvi?

    • Չէ Վարդգես ջան, այդ դեպքում ուղղակի բաժնետոմսերի գինը կաճի այնքան, մինչև առաջարկն ու պահանջարկը կգան նույն մակարդակի վրա:

  53. aysinqn naxapes haytararvac anvanakan 1 bajnetomsi gin@ kbardzrana ha pahanjarki gerazancutyan depqum?

    • Հա Վարդգես ջան, անվանական (սկզբնական) արժեքը կարող է լինել 10$, բայց պահանջարկն այնքան մեծ լինի, որ դրանք շրջանառվեն 100$-ով:

  54. ev ete IPO e, ov hascnum e shut bajnetomser , ayspes asac na hajoxak e <>?)))

    • Կարելի է նաև այդպես ասել 🙂 Եթե պահանջարկը այդքան մեծ է, որ հասցնելու խնդիր կա, ուրեմն ով հայտը ավելի հարմար գնով դրեց կամ ավելի շուտ, նա էլ կշահի:

  55. isk vonc kareli e bajnetomsi sepakanutyan iravunq@ poxancac ayl andzi, asenq te vorpes nviratvutyun?

    • Վարդգես ջան, բաժնետոմս ձեռք բերելիս ցանկացած անձի տվյալները գրանցվում են այդ ընկերության սեփականատերերի ռեեստրում: Այսինքն, ուղղակի նվիրել դուք չեք կարող: Ավելի մանրամասն դա պետք է ասի հենց ռեեստր վարող ընկերությունը: Ենթադրում եմ, որ պետք է կնքվի նվիրատվության պայմանագիր, որից հետո նվեր ստացվողի համար հաշիվ բացվի կենտրոնական դեպոզիտարիատում և նոր բաժնետոմսը անցնի նրա անունով:

  56. Ալեքսանդրա says:

    ո՞րտեղից կարելի իմանալ` ցանկացած քոմպանիի բաժնետոմսը գնելիս , կոնկրետ քանի ՏՈԿՈՍԻ սեփականատեր եմ դառնում ես:

    • Ալեքսանդրա ջան, դա դուք պետք է հաշվեք: Այսինքն, դուք գիտեք որ ունեք այսքան բաժնետոմս, իսկ ընկերությունը թողարկել է այսքան բաժնետոմս, ըստ դրա էլ պետք է հաշվեք տոկոսը:

      Իսկ թե ինչքան բաժնետոմս է թողարկել ընկերությունը, դա կարող եք տեսնել տարբեր ինֆորմացիոն աղբյուրներում: Օրինակ, հայկական ընկերություններինը կարող եք տեսնել այստեղ:

  57. Ալեքսանդրա says:

    Շնորհակալություն պատասխանի համար:
    Խնդրում եմ ասեք, արժեթղթերի բրոքերի ծառայությունները միայն առևտրային բանկերի մոնոպոլիան է, թե անհատներն ել կարող են զբաղվել(Բնականաբար լիցենզիա ստանալուց հետո):

    • Չէ միայն բանկերինը չէ Ալեքսանդրա ջան, ցանկացած ընկերություն, որը համապատասխան լիցենզիա ունի, կարող է զբաղվել ներդրումային գործունեությամբ: Լիցենզավորման մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

  58. Կարող եմ ես ցանկացած պահի իմ դեպո հաշվից գումար հանել?

  59. isk inchi het e kapvac , vor orekan mi qani angam bajnetomseri gin@ popoxvum e borsayum, xndrum em ayd iravichak@ parz bacatreq eli, da haskanali e vor arajarki u pahanjarki himan vra e himnakanum popoxvum, inchpes naev qaxaqakan ev ayl gorconneri himan vra, bayc aveli parz karox eq ayd gorc@ntac@ bacatrel?

    • Վարդգես ջան, չգիտեմ ինչքանով կստացվի, բայց կփորձեմ…

      Շատ իրադարձություններ կան, որոնք տեղի են ունենում օրվա ընթացքում և դրանցից կապված ընկերության բաժնետոմսերի գինը փոխվում է: Բացատրեմ օրինակի վրա:

      Ենթադրենք, կա ինչ-որ IT ընկերություն, որը թողարկել է բաժնետոմսեր և այդ բաժնետոմսերը շրջանառվում են ազատ շուկայում՝ հասարակ մարդկանց մոտ:
      Ընկերության տնօրենը մի օր հարցազրույց է ունենում ու ասում է, որ ընկերությանը 30 նոր աշխատողներ են պետք: Մարդիկ, որոնք լսում են այդ նորությունը, ենթադրում են, որ ուրեմն ընկերության գործերը լավ են, եթե նրան աշխատողներ են պետք ու գնալով ավելի կլավանան, կարելի է նրա բաժնետոմսերը գնել: Եվ երբ բաժնետոմսերը գնողների թիվը շատանում է, դրանց հանդեպ պահանջարկը շատանում է: Իսկ երբ պահանջարկը շատանում է, ապա այն մարդիկ, որոնք այս պահին ունեն բաժնետոմսերը, այլևս չեն ուզում այն նույն գնով վաճառեն, քանի որ նրանք էլ են լսել, որ ընկերության գործերը լավանում են, հետևաբար որոշում են ավելի թանկ վաճառել և հետևաբար բաժնետոմսերի գինը աճում է:

      Օրվա ընթացքում տասնյակ նման իրադարձություններ կարող են լինել՝ օրինակ լրիվ մեկ այլ ընկերություն, որը միկրոսխեմաներ է վաճառում, փակվում է: Բայց քանի որ մեր ընկերությունը օգտագործում է հենց այդ միկրոսխեմաները, ապա բաժնետերերը իմանալով այդ մասին, ենթադրում են որ մեր ընկերության վիճակը կարող է վատանալ և սկսում են արագ վաճառել բաժնետոմսերը: Բայց քանի որ այդ պահին գնողները քիչ են, հետևաբար նրանք էժան են վաճառում, որպեսզի գնող լինի և բաժնետոսմերի գինը ընկնում է:

      Կամ օրինակ միջազգային շուկայում բարձրանում է պլաստմասայի գինը: Քանի որ մեր ընկերության արտադրանքում էլ է պլաստմասա օգտագործվում, ապա բարձրանում է նաև արտադրանքի գինը: Իսկ երբ արտադրանքի գինը բարձրանում է, հաճախորդները քչանում են: Եվ երբ բաժնետերերը իմանում են այդ մասին, նրանց մոտ վախ է առաջանում, որ ընկերության գործերը կարող են վատանալ և նրանք սկսում են արագ վաճառել, հետևաբար գինը կրկին ընկնում է:

      Նման շատ պատճառներ կարող են լինել: Ամեն ինչ կախված է մարդկանց հոգեբանությունից: Ցանկացած նորություն նրանց կարող է վախեցնել և նրանք վաճառեն կամ ինչ-որ լավ նորություն լինի և բոլորը սկսեն ձեռք բերել: Դրանից կախված էլ բաժնետոմսերի գինը փոփոխվում է:

  60. aysinqn borsayum cuyc e trvum tvyal bajnetomsi mijin gin@ ha` hashvi arnelov tarber bajnetereri arjetxteri arq u vacharqi gner@?

    • Վարդգես ջան բորսայում երևացող գինը շուկայական գինն է: Դա այն գինն է, որի դեպքում ռեալ հնարավոր է բաժնետոմսերի առք/վաճառքի գործարքը իրականացնել: Այսինքն, կա պահանջարկի գին, որը ցածր է և կա առաջարկի գին, որը բարձր է: Բայց երբ վաճառողը շատ է ուզում վաճառել, նա գինը մի քիչ իջնում է, իսկ գնորդը, երբ շատ է ուզում գնել, նա պատրաստ է մի քիչ ավել վճարել և երբ այդ երկու գները համընկնում են, տեղի է ունենում գործարքը և այդ գինն էլ հենց շուկայական գինն է: Ընդհանրապես այն բաժնետոմսերն են համարվում լիկվիդային (այսինքն հեշտ է գնել-վաճառել, չի կարող լինել այնպես, որ բաժնետոմս լինի, բայց երկար ժամանակ գնորդ չլինի), որոնց պահանջարկի ու առաջարկի գինը իրարից տարբերվում եմ մինչև 3%-ով:

  61. u mek el treiderner@ handes en galis borsayi anunic?

    • Թրեյդերները հանդես են գալիս բրոքերի անունից, այսինքն այն կազմակերպության, որը ձեր փոխարեն ձեռք է բերում բաժնետոմսեր ձեզ համար:
      Որոշ ինֆորմացիա կարող եք տեսնել նաև այստեղ:

  62. lav asenq te es ameriabanki mijocov bajnetoms gneci, ev nran asum em vor ete tvyal bajnetomsi gin@ bardzracav 3 dollarov(asent te gnel em 17-ov u patrast em vacharel miayn 20-ov, zut spekulyativ npataknerov em es gnel dranq), miayn ed jamanak vachari, aysinqn es kdarnam arajark nerkayacnox koxm , isk ayd nuyn hajoxutyamb el patkeracreq vor pahanjark nerkayacnox koxm lini, hakarak tramabanutyamb` bajnetomsi gni nvazman depqum, asenq te 16 dollari depqum e patrast bajnetoms gnelu, u voch mek patrast che zijumneri ev aydpes bolor masnakicner@…. cheq karcum vor borsayakan mexanizmn imastazrkvum e?)))

    • Վարդգես ջան դա հնարավոր դեպք է, ուղղակի փորձը ցույց է տվել, որ լիկվիդային ընկերությունների դեպքում այդպես չի լինում, դուք անվերջ չեք պահի բաժնետոմսերը և եթե դրանք չեն վաճառվում, անպայման գինը կիջնեք: Կամ էլ գնողը, եթե վստահ է, որ բաժնետոմսի գինը 2 տարի հետո 35 է լինելու, 20-ով էլ կգնի, այսինքն չի մնա 16-ի վրա: Այդ մեխանիզմը գործում է շուտվանից և իրեն արդարացրել է:

  63. es da uxxaki vorpes spelulyanti orinakov bereci…….. ev karcum em vor hima hamashxarhayin borsanerum mec tiv en kazmum spekulyantner@

    • Հաա, պարզ ա Վարդգես ջան. Կարծում եմ սպեկուլյանտներն էլ այնքան են շտապում, որ գինը շատ ճկուն փոփոխում են, քանի որ երկար չեն կարող սպասել, քանի որ սպեկուլյանտը հենց կարճաժամկետ տատանումների վրա է ուզում աշխատել:

  64. Luka, dzez inch socialakan site uneq?

  65. Չունենք սոցիալական ցանց Վարդգես ջան:

  66. isk vonc kareli e hamagorcakcel dzez het?

  67. kapvac @ndhanur gorcararutyan het, teoriayic sksac-verjacrac praktikayov…

  68. ամերիկյան ընկերությունները,օրինակ`10 $-ով բաժնետոմսեր թողարկում են?և եթե այո,որ ընկերությունները,և որտեղ խորհուրդ կտաք ներդրում կատարել,եթե գիտեք?

    • Գագիկ ջան հաստատ կլինեն, ուղղակի կոնկրետ չեմ կարող ասել, պետք է ման գալ: Իսկ ներդնում անելու համար ոչ ոքի պետք չէ լսել, նույնիսկ մեզ, դու ինքդ պետք է որոշես, քո ներքին ձայնը պետք է լսես ու մինչ այդ այդ ընկերությունների պատմությունները ուսումնասիրես:

  69. Nereceq, isk ete gnam Fransia, ayntexic karox em gorcarqner irakanacnel”

    • Հա իհարկե Զառա ջան: Այստեղի հաշիվներով էլ կարող եք, միայն հաշվին փող լինի, բայց նույնը կարող եք նաև Ֆրանսիայում, այնտեղ ավելի զարգացած կլինի այդ համակարգը:

  70. հա Ձեր ասածի հետ համամիտ եմ,որ պետքա նախորոք ընկերությունների պատմությունները ուսումնասիրեմ,հետո նոր ըստ այդմ կայացնեմ որոշումներս,ուղակի դե որ նոր եմ մտնելու այդ շուկան,դրա համար ուզում եմ խորհրդակցել արդեն այդ շուկան մտած մարդկանց հետ:
    Շնորհակալություն

    • Գիտեմ Գագիկ ջան, սկզբում դժվար կլինի, բայց դե սխալվելու ու փորձելու տարբերակով պետք է սովորել: Նման մի բան կա: Բանկում քո բրոքերը քեզ խորհուրդ է տալիս, թե որ ընկերության արժեթղթերը ձեռք բերել, որպեսզի շահույթ ստանաս: Բայց եթե ամեն ինչ այդքան հեշտ լիներ, նա բանկում չէր աշխատի և արդեն միլիոնատեր կլիներ: Ոչ ոք չի կարող 100%-ով գուշակել, թե ինչպես իրեն կպահի շուկան:

  71. պարզա,և շատ շնորհակալ եմ Ձեզանից որ հարցերիս այդքան պարզ բացատրում եք,կսկսեմ գործարքներս`քչից,հետո կշատացնեմ,և Աստված տա ամեն ինչ բարեհաջող ընթանա և հաստատ Ձեր կայքին էլ օգտակար կլինեմ:
    Շնորհակալություն.

  72. Խնդրեմ Գագիկ ջան: Հա, դժվարը սկսելն է…

  73. եղավ,,,,,մի բան ասեմ չեք հավատա…`դուք Ձեր հոդվածներից մեկում Կրիս Գարդների մասին տեղեկություն էիք չէ գրե,և հենց իրա մասին առաջի անգամ տեղեկություն ստացա Ձեր շնորհիվ,որի համար շնորհակալ եմ,իսկ հիմա ամենակարևորը`որպես պրոֆեսիոնալ բռոքեր իրեն գրեցի,մեջբերեմ.
    – ես ծանոթ եմ ձեր կենսագրությանը եւ գիտեմ, որ դուք ԱՄՆ -ի մեծ բարերարներց եք,այնուհետև հարցս.
    -Ես ուզում եմ մտնել ֆինանսական շուկա, եւ ներդրումներ կատարել արժեթղթերում (որոշ չափով տեղյակ եմ դրանցից), եւ ուզում եմ ուսումնասիրել ավելի խորացված,բայց մեր երկրում չկան ներդրումային դպրոցներ,որտեղ կկարողանամ մասնակցել սեմինարների,ինչ խորհուրդ կտաք
    հետո էլ գրեցի
    -խնդրում եմ պատասխանել,ձեր պատասխանը ինձ համար կարևոր է,
    մոտ մի ժամ հետո պատասխան նամակը եկավ հենց Կրս Գարդների կողմից
    կրկին մեջբերեմ
    -Շատ շնորհակալ եմ ինձ դիմելու համար: Շնորհիվ մեծ չափով,ստանում եմ էլ.նամակներ,ես ափսոսում եմ, որ չեմ կարողանում պատասխանել բոլոր հարցումներին էլ անձամբ: Իմ աշխատակազմը ձգտում է պատասխանել շատ հարցումների, որքան հնարավոր է.

    Ես մեծապես գնահատում եմ Ձեր հետաքրքրվածությունը իմ աշխատանքում. Շնորհակալություն կրկին դիմել ինձ:
    այդպես էլ կոնկրետ պատասխան չգրեց

  74. Մալադեց բայց Գագիկ ջան! 🙂 Շատ լավ ես արել, որ գրել ես, նույն տեմպերով շարունակի:

  75. Շնորհակալ եմ,իսկ եթե ուզում եք Կրիս Գարդներին նամակ ուղարկել,խնդրեմ `
    inquiries@chrisgardnermedia.com,իսկ սա նրա կայքն է որտեղ նա առաջարկեց գրանվեմ`http://www.chrisgardnermedia.com/

  76. Լուկա ջան, իսկ հնարավորա այդ բաժնետոմսերը գնել առան բրոկեռի միջնորդությամբ

    • Ընդհանրապես առան բրոքերի հնարավոր չի Geneross ջան, բայց հնարավոր է, որ տանը իրենք իրենց համակարգը միացնեն ու հնարավոր լինի հենց տանից ինքնուրույն գործարքներ անել: Ուղղակի էլի պետք է բրոքերի հետ պայմանագիր կնքես, միջնորդավճարներ վճարես և այլն, բայց դե ցանկացած պահի կարող ես բաժնետոմսեր առնել/վաճառել:

  77. իսկ <> գրքի հասցեն լինք կանեք? ես ուղղակի սովորում եմ հաշվապահություն և աուդիտ և ինձ այս ամենը շատ ա հետաքրքրում

  78. խոսքը ինչպես գնել բաժնետոմսերի մասին ա

  79. Խնդրեմ Լուկա ջան

  80. ևս մեկ հարց, իսկ բրոքերը պարատավոր ա ինձ տեղեկացնել գործի բնույթի հետ, այսինքն թե ես ինչ և ոնց պետքա անեմ դա, նա ինձ կարող է տեղեկացնել իմ իրավունքների հետ?

    • Հա անպայման, նա տեղեկացնում է բոլոր մանրամասները, թե ոնց եք գործարքը կատարելու, ինջ միջնորդավճարներ կան և այլն:

  81. այսինքն ունենալով ես 20.000 դրամ կարողեմ բացել ընթացիք հաշիվ և կնքել պայմանագիր բռոկերի հետ? իսկ որն է բռոկորի եկամուտը? և իմ եկամուտը ամսական ինչքան կկազմի եթե ես բաժնետոմս եմ գնել կոկա կոլաից? վերեվում նշված 50դոլար արժեքով գնված բաժնետթմսի իմ բաժինը ինչքան կկազմի %-ներով? և կա այսպիսի բան եթե ես ունեմ բաժնետոմս կոկա կոլայում անգամ 1 % չափաբաժնով, Կոկա կոլան իրավունք չունի վաճառել իր գործարանը., դա այդպեսա չէ?

    • Ունենալով 20.000 դրամ դուք միգուցե չկարողանաք հաշիվ բացել, որովհետև տարբեր տեղեր նվազագույն չափ կա հաշիվը բացելու, օրինակ Ամերիա-ում պետք է 500$ դեպոզիտ ունենաք, այսինքն սկզբնական այդքան ունենաք: Բայց դե ուրիշ բրոքերներ միգուցե լինեն, որ ցանկացած գումարով հաշիվ բացեն:

      Բրոքերի եկամուտը միջնորդավճարներն են: Այսինքն, օրինակ եթե դուք 100$-ի բաժնետոմս եք գնում, գումարի 0,03%-ը բրոքերինն: Սա ուղղակի թիվ ասեցի, տարբեր բրոքերների մոտ տարբեր է:

      Coca-cola-ից բաժնետոմս գնելու դեպքում ամսեկան եկամուտը հնարավոր չէ ասել, նայած այդ ընթացքում ընկերության գործերը ոնց գնացին ու նրա բաժնետոմսերը ինչքան թանկացան (կամ հակառակը` էժանացան):

      Անկախ Coca-cola-ն կվաճառվի, կմիաձուլվի և այլն, Ձեր բաժնետոմսերը մնում են: Քանի այդ ընկերությունը կա, դուք դրա տվյալ տոկոսի սեփականատերն եք: Բայց ընկերությունը կարող է լուծարվել` փակվել, այդ դեպքում եք դուք միայն կորցնում Ձեր բաժնետոմսերը, եթե նա այդքան միջոցներ չունի, որ Ձեզ փոխհատուցի:

  82. իրավունք չունի վաճառել առանց իմ ստորագրության

    • Իրավունք չունի առանց Ձեր հրահանգի: Այսինքն, դա կարող է լինել ստորագրություն, կարող է լինել հեռախոսով ծածկագրի հայտնում և այլն:

  83. Լավ մերսի Լուկա ջան:

  84. Լուկա ջան վերևի մեկնաբանությունը նոր տեսա, բաըց ես որ վերևի մեկնաբանությունները կարդում էի այնտեղ նշված էր որ 1000-2000 դրամա և այդ 500դոլար դեպոզիտը ինձանից չի գանձվում

    • Չէ դա ոչ թե գանձվումա Generosss ջան, այլ դա ուղղակի քո հաշվին պետք ա լինի, դրանով էլի դու ես առևտուր անելու: Բայց դե դա Ամերիանա, ուրիշ տեղեր կարող ա դրա անհրաժեշտությունը չլինի էլ:

  85. լավ բայց դուք ինչպես եք արել Ամերիա բանկում?

  86. Ես առաջին անգամ 500-ից շատ եմ մուտք արել հաշվին Geneross ջան, դրա համար էտ պահին ուշադրություն չէի էլ դարձրել:

  87. պարզա, լավ շատ-շատ մերսի իսկ ուրիշ հոդվածներ կան ֆինանսական շուկայի հետ կապված?

  88. Luka jan,inch kases ,Forex klubi masin,arji havatal et hamakargin,tvyal depkum.. http://www.forexclub.ru in?

    • Tavros ջան հենց ամենասկզբից, առանց շատ լուրջ ուսումնասիրությունների, Forex համակարգը դուրս չի եկել, այդ պատճառով երբեք դրանով չեմ հետաքրքրվել: Իսկ forexclub.ru-ի մասին ցավոք ոչինչ չեմ կարող ասել..

      Օրինակ, բաժնետոմսերի դեպքում ամեն ինչ քո ձեռքերում է, կուզես վաճառի, կուզես ոչ: Իսկ ֆորեքսի դեպքում սահման կա կարծեմ, եթե դրանից ավել կամ պակաս է տատանվում արժույթների գները, գործարքն ավտոմատ տեղի է ունենում, քանի որ ֆորեքսային տները “վարկ” են տալիս և հետևաբար չեն կարող որոշ սահմաններից ավել ռիսկի դիմել:

  89. Luka jan isk karas uxxordes,et gorcum xoranalu hamar… masnagitutian hamar che,uxxaki koxkic vor zbaxvem,karam dimem,kan ytenc kazmakerputiunner voronk sovorecnum en?

  90. shat gohem,mersi harceris patasxannery taku hamar

  91. Luka jan hnaravore ardyoq ays ameni patcharov haytnvel inchvor xndirneri mej (gumarayin)? kanxav shnorhakalutyun

    • Չէ Mxo ջան, դու ռիսկի ես դիմում միայն այնքան գումարով, որքան ինքդ ես որոշում գործի մեջ դնել:

  92. isk ete anchapahas em da arden problem e che?

    • Mxo ջան, դա արդեն կոնկրետ բրոքերեից պետք է ճշտել (օրինակ բանկից), հնարավոր է, որ բրոքերային հաշիվ չբացեն:

  93. Luka jan,hima du vor kazmakerputiunneric bashnetomser unes? u ardyok ardaracrel es riskt?

    • Տավրոս ջան այս պահին միայն Kodak-ի բաժնետոմսեր ունեմ, իսկ Kodak-ը սնանկ է ճանաչվել ու բաժնետոմսերի գինը իմ ձեռք բերելուց հետո մոտ 5 անգամ ընկել է: Այսինքն, եթե այս պահին նայենք` իմ ներդրած փողի 4/5-ը ես կորցրել եմ: Բայց Kodak-ը պատրաստվում է նոր թափով սկսել իր գործունեությունը և հույս ունենամ` տարիների ընթացքում կրկին ոտքի կկանգնի, սա երկարաժամկետ ներդրում է: Ամեն դեպքում շարունակելու եմ այլ ընկերությունների բաժնետոմսեր ձեռք բերել:

  94. Mi harc el yes unem,,,,,Inchpes nsheciq dividentneri bajanumy texi e unenum mot tarin 1 angam.Aysinqn ete yes unem voreve ynkerutyan bajnetoms,vory kazmum e nra 0,0000001 %-y,apa yes kstanam(aysinqn im hashvin kpoxancven) tvyal jamanakahatvaci shahuyti 0,0000001 %-y??

    • Armen ջան մոտավոր այդպես, ուղղակի ոչ ամբողջ շահույթից: Ընկերությունը դիվիդենտների համար կարող է հատկացնել օրինակ իր շահութի 10%-ը, ըստ դրա պետք է հաշվեք:

      Բայց ավելի ճիշտ է ոչ թե %-ով հաշվել, այլ այսպես եթե դուք ունեք 800 բաժնետոմս, ամեն բաժնետոմսի համար ընկերությունը վճարում է տարեկան 4$ դիվիդենտ, ապա Ձեր գումարն էլ կլինի համապատասխան:

  95. Barev dzez,im harc@ verabervum e SP@-in,orinak ete bajnetirakan @nkerutyunner@ unen bajneterer amen mek@ ir chapov,SP@-i sepakanaterer@ irenc mej unen masnakcutyan chap?te havasar en?

    • Արտակ ջան, ՍՊԸ-ի սեփականատերերը կամ հիմնադիրները իրենք են որոշում, թե ով ինչքան մասնաբաժին ունի: Կարող է իհարկե նաև հավասար լինել, բայց դա պարտադիր չէ, մեկը կարող է ունենալ օրինակ 10%, մյուսը` 90:

  96. Isk ayd informacian iravabanakan andzanc registrum ka?

  97. Isk Sp@-@ inchov en tarbervum PB@-ic,orinak BB@-@ irenc bajnetomser@ hanum en vajarqi isk PB@-@ voch.

    • Արտակ ջան երկու դեպքում էլ բաժնետոմսերը վաճառվում են, ուղղակի ԲԲԸ-ի դեպքում դրանք կարող են հանվել ազատ վաճառքի, այսինքն ժողովուրդն էլ կարողանա առնի, իսկ ՓԲԸ-ի դեպքում` միայն նախօրոք որոշված մարդկանց ցուցակից:

  98. Uxaki SP@-@ nmanvum en PB@-i ays depqum.

  99. uzum em dzerq berem Hayekonom BB@ i bajnetomser, sakayk inchpes?xndrum em hushel

    • Դավիթ ջան այս հոդվածում նկարագրված ձևով ուղղակի պետք է հաշիվ բացեք ու պատվիրեք, ուրիշ հարց է՝ շրջանառվում են դրանք մեր շուկայում, թե ոչ (այսինքն վաճաող կա, թե ոչ): Կարծում եմ՝ ոչ: Տես

  100. Hrach jan , barev,unem texekutyunner vor vacharvum en, bayc te inchqan, u inch gnov voch, kpordzem kapnel henc irenc isk brokeri het, chem karcum te miayn Arcaxheki akcianern en hima vacharvum HH um, mi guce poqr inch stverayine dara sparum@ irakanacvum?……..

    • Ստվերայինի պահը հնարավորա Դավիթ ջան, բացի Արցախ ՀԷԿ-ից մի քանի բանկերի ու ընկերությունների բաժնետոմսեր էլ են շրջանառվում: Հայաստանում խնդիրն առայժմ դա է, որ բաժնետոմսերի լիկվիդայնությունը շատ փոքր է, այսինքն առաջարկ-պահանջարկ չկա, ժողովուրդը դեռ դրան սովոր չէ:

  101. Հայ ֆորեքս թրեյդերներ արձագանքեք!

  102. barev, inchpes karox em imanal bac bajnetirakan @nkerutyan shahuytaber bajnetomseri gner@, ete ayn arjetxteri shukayum derevs chka

    • Լևոն ջան վստահ չեմ կարող ասել, բայց ենթադրում եմ, որ եթե արժեթղթերը շուկայում ազատ չեն շրջանառվում, դրանց մասին ցանկացած ինֆորմացիայի հարցում կարելի է անել միայն տվյալ ընկերությունից:

  103. shnorhavor amanor ev surb cnund, tvyal @nkerutyan arjetxteri himnakan mas@ patkanum e mekin, im mot motavor 5% e, inchpes kareli e motavor bajnetxteri arjeq@ gnahatel, ete himnark@ shahuytaber e, ev ka arjetxteri skzbnakan vacharqi arjeq@ 20 tarva vaxemutyamb, ka nman banacev ? (hashvi arnelov tvyal himnarki aktivnern u pasivner@)

    • Եթե բաժնետոմսերի մասին է խոսքը, պետք է ինչ-որ ձև ընկերության արժեքը կարողանալ գնահատել, իսկ ընկերության բաժնետոսմերը հիմա բաց վաճառքում չկա՞ն

  104. hrac jan nor girqy erb klini vo xndrem kases vercnem

  105. Հրաչ ջան ընկերության արժեքի գնահատումը ինչ կտա մեզ բաժնետոմսերի արժեքի որոշման համար ? Որտեղից կարելի է իմանալ բաժնետոմսերը բաց շուկայում կա թե ոչ ?

    • Լևոն ջան ընկերության շուկայական գինը սովորաբար բոլոր բաժնետոմսերի գումարային արժեքն է, քանի որ բաժնետոմսը հենց ընկերության գույքային պատկանելությունը հաստատող «փաստաթուղթ է»: Տարբեր բաժնետոմսեր են իհարկե լինում, օրինակ, արտոնյալ, բայց եթե ընկերությունը միայն հասարակ բաժնետոմսեր ունի, ենթադրյալ գինը եթե բաժանեք քանակի վրա, կստանաք 1 բաժնետոմսի մոտավոր արժեքը:

      Իսկ բաց շուկայում կա, թե ոչ, հավանաբար եթե լիներ, այստեղ պետք է ցուցակված լիներ
      https://nasdaqomx.am/am/instruments.htm

  106. Հրաչ ջան, ուրեմն մեկ բաժնետոմսի իրական արժեքը (որը տարբերվում է նախնական արժեքից քանի որ ընկերությունը զարգացող է) թեկուզ մոտավոր, կարելի է որոշել գնահատելով ընկերության այսօրվա շուկայական արժեքը և բաժանելով այն բաժնետոմսերի քանակի վրա, ես ճիշտ հասկացա ? և հնարավոր է բաժնետոմսերի արժեքը մի քանի հարյուր անգամ թանկացած լինի սկզբնական արժեքից ? մի հարց ևս, դեպոզիտարյաից ինչ ինչ ինֆորմացիա կարելի է վերցնել կախված բաժնետոմսերի հետ (դիվիդենտներ, կրեդիտներ, դեբիտորներ և այլն) ?

    • Լևոն ջան ներողություն եմ խնդրում ուշ պատասխանի համար..
      Ահա, այսօրվա մոտավոր շուկայական արժեքը եթե բաժանեք բաժնետոմսերի քանակի վրա, կստանաք բաժնետոմսի մոտավոր գինը: Եթե ընկերությունը զարգացող է, շուկայական գինը ընկերության զարգացման հեռանկարներն իր մեջ արդեն կներառի: Մեկ այլ հարց է թե ինչպես գնահատել ընկերության շուկայական գինը, բայց դա արդեն ամեն ընկերության համար շատ առանձնահատուկ է:

      Բաժնետոմսերի արժեքը հնարավոր է իհարկե հարյուր կամ նույնիսկ ավելի շատ անգամ թանկացած լինի, նման դեպքեր լինում են:

      Իսկ դեպոզիտարիայի հետ կապված ճիշտն ասած տեղյակ չեմ..

  107. Հրաչ ջան մի հարց ևս եթե կարելի է, ընկերության ակտիվների գումարային արժեքը կարող է հանդիսանալ ընկերության մոտավոր շուկայայական արժեքը

    • Ահա, մոտավոր կարող է: Բայց եթե ընկերությունը շահութաբեր է, պետք է հաշվի առնեք նաև այդ շահույթը: Ակտիվների մեջ ներառեք նաև ապրանքանիշը, եթե այն հայտնի է, համբավը և նման ոչ ֆիզիկական գործոններ:

  108. BAREV HRACH JAN INDZ GIRQ ARAG KOXMNOROSHELU MASIN GIRQ KA/?

    • Արագ կողմնորոշվելու մասին չեմ հանդիպել, բայց կա գիրք արագ կարդալու մասին, որը կարծում եմ օգնում է ինչ-որ տեղ նաև արագ կողմնորոշվել:

  109. Barev dzez,,, kardaci dzer nyut@ shahabajinneri masin, ete djvar chi karox eq indz grqeri anunner asel et temayin veraberox, shnohakalutyun naxapes

    • Բարև ձեզ Զառա, այդ թեմայում միակ գիրքը որ կարդացել եմ, հետևաբար նաև կարող եմ խորհուրդ տալ, Լյուիս Էնջելի “Ինչպե՞ս գնել բաժնետոմսեր” գիրքն է, որը կարող եք գտնել նաև մեր կայքի “Գրքեր” բաժնում

  110. Բարև Հրաչ ջան.եթե կարելի է մի հարց ևս.կա ուրիշ բանաձև բաժնետոմսերի գնահատման եթե հայտնի է դրանց սկզբնական վաճառքի արժեքը(20 տարի առաջ ընկերության սեփականաշնորհման ժամանակ մեկ բաժնետոմսի պայմանական արժեքն էր 1000 դրամ )

    • Լևոն ջան, կարծում եմ ոչ, քանի որ այդ 20 տարվա ընթացքում այնքան բան փոխված կլինի + ինֆլյացիան, որ դժվար է հիմա գնահատել: Բայց եթե շատ-շատ կոպիտ հաշվարկենք և հաշվենք, որ ընկերության հզորությունը մնացել է նույն ձև, պրոդուկտի հանդեպ պահանջարկը նույնն է, արտաքին գործոնները գրեթե նույնն են և միայն ինֆլյացիայի հաշվարկով փորձել գնահատել, ու ինֆլյացիան էլ տարեկան գնահատենք մոտ 10%, հիմա մեկ բաժնետոմսը կարժենար 200 000 դրամ:

      Ընդհանրապես, ինֆլյացիան բաժնետոմսի գնի վրա պետք է չազդի: Այսինքն, եթե ընկերությունը արտադրում է ապրանք 5000 դրամով, 5 տարի հետո դրա արժեքը լինելու է, օրինակ, 9000 դրամ, որն իր մեջ արդեն ներառելու է ինֆլյացիայի բաղադրիչը, հետևաբար աճելու է ընկերության շահույթը, իսկ բաժնետոմսերի գինը զուտ ինֆլյացիայի հետ կապված նույնն է մնալու:

      Բայց քանի որ այս դեպքում քիչ ինֆորմացիա կա, ու ենթադրում ենք ապրանքներն էլ նույն գնով են մնացել, մոտավոր գոնե այս հաշվարկը կարելի է անել իմ կարծիքով:

  111. Լավ,մի քանի հարցեր ծագեցին և հուսով եմ կպատասխանեք ինձ՛հետաքրքրասերիս 🙂
    1.Սկսենք նրանից,թե ինչ է բաժնետոմսը և ինչ առավելություններ է իրենից ներկայացնում:
    2.Ձեր կարծիքով այժմ որ ընկերության բաժնետոմս գնելն է նախընտրելի
    3.Բաժնետոմսի թեմայից դուրս մի հարց էլ ու վերջ :)…Ձեր կարծիքով հեշտ է արդյոք դեռահասության շրջանում սկսել գործել?օրինակը բերեմ ինձ շուրջ:Ռուսաստանում հուշանվերների կետ ունենք և քաղաքը ընտրվել է հաճախորդների պահանջարկներին համեմատ.город-курорт-է:Հարցս հետևյալն է. ինչ խորհուրդներ կտաք,որպեսզի կարողանամ օգտակար լինել բարեկամներիս (միգուցե ծիծաղելի թվացող տարիքում)
    Ես 14 տարեկան եմ և ցանկությունս մեծ է տեղեկացված լինել ու գիտելիքներ ստանալ այս հարցի շուրջ:
    Կանխավ շնորհակալություն

  112. Բարեվ Լուկա ջան, շնորհակալ եմ պատասխանների համար, եթե ես ունեմ որևէ բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսեր որը բաց շուկաեում գրանցվաց չէ բաեց զարգացող է.որտեղ եվ ինչպես կարելի է այն վաճառել . կանխավ շնորհակալ եմ.

  113. yes unem bajnetomo uzumem vajarem cgitem um dimem

  114. plastik bac bajnetirakan @nkerutyun

    • Ներողություն եմ խնդրում ուշ պատասխանի համար..
      Քանի որ շուկայում այդ ընկերության բաժնետոմսերը հավանաբար չեն շրջանառվում, կարծում եմ միակ տարբերակը` գտնել ընկերության գլխավոր բաժնետիրոջը/բաժնետերերին և առաջարկել վաճառել նրանց: Ամեն դեպքում, խորհուրդ կտամ նույն հարցով դիմել նաև Նասդաք Օէմէքս

  115. Barev Hrach jan esor gnaci ameriabank broqerayin hashiv bacelu.Asecin vor naxakan 1000dolar e peq isk qo hodvacum kardaci 1000 kam 2000 dram.Aveli manramsn kbacatres?

    • Բարև Գարիկ ջան, հաշիվը բացելը մի քանի հազար դրամ արժե, բայց նաև իրենք պահանջում են, որ հաշվին ինչ-որ նավազագույն գումար լինի, որը հետագայում կարող ես օգտագործել սեփական հայեցողությամբ (այդպես կոչված դեպոզիտ): Հավանաբար հիմա դեպոզիտը 1000 դոլար է, 5 տարի առաջ նույնիսկ չեմ էլ հիշում, թե որքան էր, կամ կար, թե չկար: Կարելի է իրենցից ճշտել` դեպոզիտի գումարը մուտք անելուց հետո հնարավոր է այն կրկին հանել?

  116. shat merci Hrach jan isk karoxa imanak hyastanum bank vor depozity tuylatruma hanel vorosh jamank heto

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»