Մտորումներ

Ի՞նչ են երազները

Իմ կարծիքով երազները դրանք ինֆորմացիայի մշակման արդյունք են: Այսինքն, օրվա ընթացքում մարդը հավաքում ու իր ուղեղն է լցնում ահռելի քանակությամբ ինֆորմացիա՝ չնայած դրա մասին կարող է նույնիսկ չգիտակցել: Քնած ժամանակ այդ ինֆորմացիան պետք է մշակվի: Այսինքն, ուղեղի մեջ ինֆորմացիան «վազում է» այստեղից այնտեղ, դասավորվում է, ջնջվում է, տարբեր ինֆորմացիաների հատումներ են տեղի ունենում, արդյունքում էլ՝ մենք ինչ-որ անհասկանալի երազներ ենք տեսնում: Բայց դրանք ընդամենը այն են, ինչ արդեն եղել է նախկինում: Ուղղակի, ինչ-որ տարբեր դրվագներից առանձին կտորներ կպնում են իրար ու ինչ-որ այլ բան է ստացվում: Օրինակ, եթե դուք այսօր հանդիպել եք ձեր հարևանի տղային, որի անունն է Կորյուն և դիտել եք ֆիլմ Արթուր թագավորի մասին, ապա շատ հնարավոր է, որ այսօր երազում դուք տեսնեք ֆիլմ Կորյուն թագավորի մասին:

Այսինքն, այն վարկածին, որ երբեմն մարդը երազում տեսնում է այն, ինչը կատարվելու է ապագայում, ես չեմ հավատում: Իհարկե, ինչ-որ դեպքեր կարող են լինել, բայց դրանք ոչ այլ ինչ են, քան համընկնումներ: Նման դեպքերում մարդիկ ավելի մեծ ուշադրություն են դարձնում մեկ համընկման վրա և բարձրաձայնում են դրա մասին, քան այն տաս հազար «չհամընկնումների», որոնք եղել են նախկինում: Դա բացատրում է նաև մարդու քունը: Այսինքն, դուք մտածե՞լ եք արդյոք, թե ինչու է մարդը քնում: Մենք միշտ ընդունել ենք, որ մարդը քնում է հանգստանալու համար: Բայց իմ կարծիքով քունը նաև նրա համար է, որպեսզի այն հսկայական ինֆորմացիան, որը օրվա ընթացքում մուտք է գործում մարդու ուղեղ բոլոր զգայարանների միջոցով, օրվա վերջում մշակվի և կարգավորվի: Եթե դա լիներ մարդու գիտակից վիճակում, մարդու գլուխը ուղղակի կպտտվեր ու նրան կթվար, որ ինքը գժվում է, երբ այդ բոլոր պատկերները միաժամանակ հայտնվեին նրա առջև:

P.S.
Եթե համեմատենք համակարգչի հետ, ապա մարդու ուղեղը դա կոշտ սկավառակն է, որն անընդհատ լցվում է ինֆորմացիայով և անսահմանափակ չէ: Որոշ ժամանակ անց համակարգիչը սկսում է դանդաղ աշխատել (մարդը հոգնում է) և որպեսզի բերենք այն նորմալ վիճակի, մենք մաքրում ենք ավելորդ բաները և дефрагментация ենք անում (նույնն էլ կատարվում է մարդու ուղեղում քնած ժամանակ):

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

15 մեկնաբանություն

  • Ես գիտեմ այնպիսի մեկին, որի երազները ապագայում կատարվում են: Այսինքն նա չի սպասում որ իր երազը իրականություն է դառնալու և այստեղ, երևի թե, երևակայության գործոնը բացակայում է: Դեպքը կարող է տեղի ունենալ, ինչից հետո ինքը մտաբերում է հենց այդ դրվագն իր երազում…Արդյոք այս տեսակ երազներն էլ են ինֆորմացիայի մշակման արդյունք????

  • Անահիտ ջան իսկ եղելա, որ երազում ինչ-որ բան տեսնի ու դա իրականանա, ոչ թե հակառակը, այսինքն ինչ-որ բան լինի իրականում, նոր նման բան երազում հիշի? ու ոչ թե մի դեպք, այլ մի 5-6 օրինակ, որ համընկնման գործոնը բացառենք… Կամ կոնկրետ օրինակներ կարող ես բերել, որ ավելի հեշտ կողմնորոշվեք, ինչ է տեսել?

  • Գիտեք ոնց??կարող է ուղղակի քայլել փողոցով,տեսնի մեկը գնում է իրենից մի կես մետր հեռավորության վրա ու հիշի որ էդ նույն դրվագը տեսել է երազում…Ինձ հետաքրքիր էր այն,որ տեսնում է իրականում նոր հիշում է երազը, բայց պարզվում է որ հակառան էլ է եղել…կոնկրետ վերևում նշված դեպքը…արթնացել է, հիշել է երազը, բայց իրականում էդ նույնը տեղի է ունեցել մի քանի ամիս հետո: Օրինակներն էլ շատ են…համարյա միշտ տեսնում է էդ կարգի երազներ…

  • Ես կարող եմ բացառել համընկնման գործոնը: Իմ երազնեի մեծ մասը կատարվում են: Կոնկրետ 4 դեպք հստակ հիշում եմ: Ու վստահ կարող եմ ասել` եթե երազում ծաղիկ եք քաղում, ուրեմն կսիրահարվեք: Կամ եթե Ձեր ներկայությամբ քաղում ու նվիրում են` ուրեմն Ձեզ են սիրահարվում: Սա ինձ ապացուցում է այն, որ երազները կատարվում են:

  • Լուկա ջան իսկ ես կարծում եմ, որ մենք չենք կարող մեկնաբանել մեր երազները, քանի որ դրանք բխում են մեր ենթագիտակցությունից: Դրանք կարող են կապված լինել մեր ապագայի հետ կամ էլ` անցյալի, կամ էլ` ներկայի: Լուի Խորխե Բորխեսն ասել է. ” Մենք ինչքան կարող ենք ավազից պարան հյուսել, այնպես էլ կարող ենք մեկնաբանել մեր երազները”: Եվ ես համաձայն եմ այդ մտքի հետ:

  • Իհարկե Լուկա ջան, յուրաքանչյուրս էլ իրավունք ունենք հայտնելու մեր կարծիքը: Կարծում եմ` այստեղ չկա ճիշտ և սխալ: Յուրաքանչյուրս էլ կարող ենք լինել ճիշտ:
    Ամեն դեպքում երազը լավ բան է: Ինչ էլ որ այն լինի :Ճ

  • էէէէէէէ հեչ էլ լավ բան չի, ես երազներ հազվադեպ եմ տեսնում, բայց որ տեսնում եմ էլ միշտ նույն բանը, իբր թե երրորդ հարկից ընկնում եմ 🙂

  • 🙂 🙂 🙂 🙂 🙂 🙂 🙂 🙂
    Հա միայն լավը, համենայն դեպս էդ հաստատ երազում Կորյուն թագավորի մասին ֆիլմ դիտելուց որ լավ ա 🙂

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»