«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Մարդիկ, որոնք ձեզ օգնել են

Հին հնդկական իմաստությունն ասում է՝ կան 6 տեսակի մարդիկ, որոնք չեն հիշում նրանց, ովքեր իրենց օգնել են՝ աշակերտը ուսուցչին, ամուսնացած տղան մորը, այլևս չսիրող ամուսինը կնոջը, նպատակին հասածը իրեն օգնողին, անտառում մոլորվածը ուղեկցին, հիվանդը բժշկին: Հուսով եմ, որ հնդկական իմաստությունը սխալվում է, քանի որ տխուր է գիտակցել, որ ստանալով այն, ինչին մենք ձգտում են, մենք կարող ենք մոռանալ այն մարդկանց, որոնց շնորհիվ դրան հասել ենք:

Ցանկացած գործում, որում դուք հաջողության եք հասնում, ցանկացած անհաջողությունում, որից դուք խուսափում եք, ինչքան էլ մեծ լինի ձեր դերը, միշտ էլ կան մարդիկ, որոնք ձեզ օգնում են և որոնց շնորհիվ դուք այդ ամենին հասնում եք: Նկատեք այդ մարդկանց և երբե՛ք մի մոռացեք նրանց:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

6 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»