«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Անձնային աճ

Ձեր կարծիքով ի՞նչն է խանգարում մարդկանց հասնելու մեծ հաջողությունների

Նման հարցում անցկացրեցինք Facebook սոցիալական ցանցում մի քանի ամիս առաջ: Ստացված պատասխաններից ձևավորվեց հետևյալ պատկերը: Հարցման մասնակիցների 38%-ը կարծում է, որ մարդկանց մեծ մասին չի հաջողվում հասնել մեծ հաջողությունների, քանի որ նրանք ոչինչ չեն անում դրա համար կամ չեն անում այն, ինչ պետք է: Մարդիկ չեն սիրում չարչարվել իրենց նպատակներին հասնելու համար և սպասում են, որ ուրիշները անեն դա իրենց փոխարեն: Հարցվածների 35%-ի կարծիքով էլ` մարդիկ չեն հասնում մեծ հաջողությունների, քանի որ չեն հավատում, որ դա հնարավոր է: Նրանք չեն հավատում սեփական ուժերին և դրանով էլ սահմանափակում են իրենք իրենց: Մասնակիցների 8%-ն էլ տեսնում է պատճառը նրանում, որ շատ մարդիկ ուղղակի չունեն նպատակներ: 7%-ն էլ կարծում է, որ պատճառը ֆինանսներն են, իսկ ևս 5%-ի կարծիքով` պատճառը երևակայության բացակայությունն է:

Հիմնվելով հարցման արդյունքների վրա, կարող ենք դուրս բերել հաջողության մեր բանաձևը, այսինքն` ի՞նչ է անհրաժեշտ հաջողության հասնելու համար:

Նախ, դրա համար անհրաժեշտ է ոչ միայն ինչ-որ բան անել, այլ պետք է անել այնպիսի բան, որը կտանի ձեզ դեպի հաջողություն: Իսկ եթե ուզում եք իմանալ, թե ինչն է դա, ուղղակի նայեք, թե ինչ են անում մնացած հաջողակ մարդիկ: Չէ՞ որ, եթե ուզում ես սովորել խոհարարություն, պետք է սովորես խոհարարից: Եթե ուզում ես սովորել կոշկակարություն, պետք է սովորես կոշկակարից: Հետևաբար, եթե ուզում ես սովորել լինել հաջողակ, պետք է սովորես դա հաջողակ մարդկանցից: Բացի այդ, հաջողության հասնելու համար պետք է հավատալ, որ դա հնարավոր է: Պետք է հավատալ սեփական ուժերին և շարժվել առաջ: Պետք է նաև կարողանալ ղեկավարել ֆինանսները, քանի որ ֆինանսներից այսօր շատ բան է կախված և ֆինանսական խնդիրները չպետք է ձեզ կանգնեցնեն: Եվ վերջապես, պետք է ունենալ նպատակ և երևակայություն: Այսքանը, եզրակացությունները թողնում եմ ձեզ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

4 մեկնաբանություն

  • Գիտեք ինձ թվում է որ մարդու հաջողության մի մասը կախված է նաև պետությունից, մեծ մասը աշխատասիրությունից,և մի մասը տաղանդից:Եթե ես ունեմ աշխատասիրություն և տաղանդ,իսկ իմ պետությունը ինձ չի աջակցում,ինձ թվում է շատ դժվար կլինի:Եթե ինձ հետ համաձայն չեք խնդրում եմ մեկնաբանենք:

  • Պետությունը պետք է օգնի? Ինչի համար? Ուր էր “Պետություն” բառը, երբ հազարամյակներ առաջ սկսեցին տարբերել թանկարժեք մետաղները, թագավորություններ ստեղծվեցին: Ով էր դառնում թագավոր? Նա` ով ձգտում էր դրան, նա` ով ցանկանում էր, նա` ով ձեռքերը ծալած չէր նստում: Օգնությունը մենք մեր մեջ պետք է փնտրենք, ոչ թե ուրիշներից սպասենք:

  • goyutyun uni chakatagir,,,,,,, kyanq e xaxa…ver barcranalu hamar hogiya petq..ayl voch tever..astvac mez boloris el hnaravorutyuna talis (cuyc talov mi qani uxxutyun)vomanq chisht uxxutyune xelqov u chisht mtacelakerpov en entrum…vomanc uxxaki baxtna berum..vomanq el uxxaki vripum en…im karciqov vorosh mardkanc hajoxutyune uxekcuma henc cnvac oric…yuraqanchyurn uni hajoxutyan ir banadzeve…mi moracaeq vor amenaparz iravichakum angam..erb tvuma vor nuynisk kariq chka mtacelu marde sxalvuma mexanikabar…

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»