Հաջողության գաղտնիքներ

Աշխարհը գրաված ռուս գործարարների TOP-50-ը

Forbes ամսագրի ռուսական տարբերակը առաջին անգամ հրապարակել է այն 50 ռուսների ցուցակը, որոնք «գրավել են աշխարհը», այսինքն հաջողության են հասել Ռուսաստանի սահմաններից դուրս: Ցուցակը գլխավորել է ռուսական ծագում ունեցող ամերիկացի Լեոնարդ Բլավատնիկը :

Բոլոր մասնակիցները բաժանված են 5 խմբերի` ռուսական խոշոր ներդրողներ արտերկրում, գործարարներ, որոնք զրոյից ստեղծել են իրենց բիզնեսը Ռուսաստանի և ԱՊՀ սահմաններից դուրս, առավել մեջբերվող ռուս գիտնականներ, ամենահայտնի և ամենաբարձր վարձատրվող դերասաններ ու երգիչներ, ինչպես նաև մարզիկներ:

Forbes-ը հարցադրում էր արել` կարո՞ղ են արդյոք նախկին ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի տարածքից դուրս եկած մարդիկ ստեղծել մրցակցային բիզնես, շահավետ ներդրումներ կատարել օտարերկրյա ակտիվներում, գրավել միջազգային շուկաներ, ձեռք բերել հեղինակություն և փառք:

Ռուս խոշորագույն ներդրողների ցուցակը գլխավորում է Access Industries ընկերության հիմնադիր Լեոնարդ Բլավատնիկը (4,7 միլիարդ): Երկրորդ տեղում է «Մետալոինվեստ» հոլդինգի սեփականատեր Ալիշեր Ուսմանովը (4.4 միլիարդ) և 3-րդ տեղում` «Սեվերստալ» ընկերությունը գլխավորող Ալեքսեյ Մորդաշովը (3.5 միլիարդ):

Բացի այդ, օտարերկրյա ակտիվներում ռուս խոշորագույն ներդրողներ են ճանաչվել նաև Վիկտոր Վեկսելբերգը, Վլադիմիր Պոտանինը, Ֆիլարետ Գալչեվը, Անդրեյ Մելնիչենկոն, Ռոման Աբրամովիչը, Օլեգ Դերիպասկան և Միխայիլ Ֆրիդմանը:

Զրոյից իրենց բիզնեսը ստեղծած գործարարների տասնյակը գլխավորում են Իգոր Օլեյնիկովը (անշարժ գույք, 2.6 մլրդ), Լեվ Լեվայեվը (ադամանդներ, անշարժ գույք, 1.6 միլիարդ) և Վալենտին Գապոնցեվը (մանրաթելային լազերների արտադրություն, 1.1 միլիարդ): Այս «տասնյակի» մասնակիցներից 6-ը, որոնց բիզնեսը անցնում է 1.2 միլիարդի սահմանը, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի շրջանավարտներ են և զբաղվում են բարձր տեխնոլոգիաների բիզնեսով:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»