Աֆորիզմներ

Կյանքի խորհուրդներ Կոնֆուցիից

Նույնիսկ երկու մարդուց կազմված հասարակությունում ես կգտնեմ այն, թե ինչ կարելի է նրանցից սովորել: Նրանց արժանիքները ես կվերցնեմ, իսկ թերությունների վրա կսովորեմ:

Նախկինում ես լսում էի մարդկանց խոսքերը և հավատում էի նրանց գործին: Հիմա ես լսում եմ մարդկանց խոսքերը և նայում եմ նրանց գործին:

Աշխատեք մաքրել ձեր մտքերը: Եթե դուք չունենաք վատ մտքեր, ապա չեք գործի նաև վատ արարքներ:

Ցավալին այն չէ, որ ձեզ խաբել են կամ թալանել: Ցավալին այն է, որ դուք անընդհատ հիշում եք դրա մասին:

Նրան, ով չի մտածում հեռակա դժվարությունների մասին, անխուսափելիորեն սպասում են մոտակա տհաճությունները:

Երբ սխալ ես գործում և չես ուղղում դա, այդ ժամանակ դու ևս մեկ սխալ ես գործում:

Զրուցելիս մարդիկ 3 սխալ են անում: Առաջինը, դա ցանկությունն է խոսել ավելի շուտ, քան պետք է: Երկրորդը, դա ամաչկոտությունն է` չխոսել այն ժամանակ, երբ պետք է: Երրորդը, խոսել` առանց զրուցակցին նայելու:

Մի տխրիր նրա համար, որ քեզ ոչ ոք չի ճանաչում: Ձգտիր լինել մարդ` ում կարող են ճանաչել:

Հնում մարդիկ սովորում էին ինքնազարգացման համար: Այսօր մարդիկ սովորում են իրար զարմացնելու համար:

Ինչպես մենք կիմանանք, թե ինչ է մահը, երբ մենք դեռ չգիտենք, թե ինչ է կյանքը:

Գտեք աշխատանք, որը դուք սիրում եք և կյանքում ոչ մի օր այլևս դուք չեք աշխատի:

Երջանկությունն այն է, երբ քեզ հասկանում են: Մեծ երջանկությունը` երբ քեզ սիրում են: Իսկական երջանկությունը` երբ դու ես սիրում:

P.S.
Կոնֆուցին չինացի իմաստուն է, որն ապրել է մ.թ.ա. 551-479 թվականներին: Նրանից է սկսվում մտքի աննախադեպ ծաղկման ժամանակաշրջանը Չինաստանում, երբ հիմք դրվեց չինական մշակույթին: Նա քարոզում էր մարդկայնություն և բարոյականություն, սեր և գիտելիք: Շրջելով ողջ Չինաստանով՝ նա իր մտքերն ու գիտելիքները, փիլիսոփայությունն ու ուսմունքը փոխանցում էր իր աշակերտներին, որոնք, ասում են, որ նրա կյանքի վերջում արդեն 3000-ն էին: Նրանցից շատերը հետագայում շարունակեցին իրենց ուսուցչի գործը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

5 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»