«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Մարկեսի հրաժեշտի նամակը

Ասում են, որ հայտնի կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը, որին ճանաչում և սիրում են նաև Հայաստանում, հիվանդ լինելով քաղցկեղով և կարծելով, որ մահանում է, հրաժեշտի նամակ է գրում իր ընթերցողներին: Ձեզ ենք ներկայացնում այդ նամակն առանց մեկնաբանությունների:

Եթե Աստված մի պահ մոռանար, որ ես հասարակ լաթե տիկնիկ եմ և տար ինձ ևս մի քիչ կյանք, հավանաբար ես չէի ասի այն ամենը, ինչ մտածում եմ: Ես ավելի շատ կմտածեի խոսելուց առաջ:

Ես քիչ կքնեի և շատ կերազեի` գիտակցելով, որ փակ աչքերով մեր ամեն մի րոպեն` վաթսուն վայրկյան լույսի կորուստ է:

Ես կչափեի իրերը ոչ թե դրանց արժեքով, այլ դրանց կարևորությամբ:

Ես կքայլեի, երբ ուրիշները կանգնած են, ես կարթնանայի, երբ ուրիշները քնած են և ես կլսեի, երբ ուրիշները խոսում են:

Իսկ ինչպե՜ս ես կվայելեի շոկոլադե պաղպաղակը:

Եթե Աստված ինձ մի քիչ կյանք տար, ես պարզ կհագնվեի և կնետվեի արևի առաջին իսկ ճառագայթների տակ՝ մերկացնելով ոչ միայն մարմինս, այլ նաև հոգիս:

Աստված իմ, եթե ես սիրտ ունենայի, ես կփակեի իմ ողջ ատելությունը սառույցի մեջ և կսպասեի մինչև արևը դուրս գա: Երազելով Վան Գոգի պես` ես կնկարեի աստղերի տակ, Բենեդետիի պոեզիայով և Սերրայի երգը կլիներ իմ սերենադը լուսնին:

Ես կջրեի վարդերը իմ արցունքներով` զգալու համար նրանց փշերի ծակոցն ու նրանց թերթիկների համբույրը: Աստված իմ, միայն եթե ես մի քիչ կյանք ունենայի…

Ես բաց չէի թողնի ոչ մի օր, առանց ասելու սիրելի մարդկանց, թե ինչքան եմ ես նրանց սիրում:

Ես կհամոզեի յուրաքանչյուր կնոջ ու տղամարդու, որ ես նրանց սիրում եմ և ես կապրեի սիրով սիրահարված:

Ես կապացուցեի մարդկանց, թե ինչպես են նրանք սխալվում կարծելով, որ ծերանալով այլևս չեն կարող սիրել` առանց գիտակցելու, որ նրանք ծերանում են` դադարելով սիրել:

Երեխային ես թևեր կտայի, բայց կթողնեի, որ նա ինքը սովորի թռչել:

Ծերերին ես կսովորեցնեի, որ մահը գալիս է ոչ թե ծերանալուց, այլ մոռանալուց:

Ես այնքա՜ն շատ բան եմ սովորել ձեզանից, մարդիկ:

Ես իմացա, որ բոլորն են ուզում ապրել լեռան գագաթին` առանց գիտակցելու, որ իսկական երջանկությունը գտնվում է դեպի վեր բարձրանալու ճանապարհին:

Ես իմացա, որ երբ նորածինը իր փոքրիկ ձեռքերով առաջին անգամ բռնում է հոր մատը, նա բռնում է այն ընդմիշտ:

Ես իմացա, որ մարդն իրավունք ունի վերևից նայել մեկ այլ մարդու, եթե միայն նա ուզում է օգնել նրան կանգնել:

Ես այնքան շատ բան սովորեցի ձեզանից մարդի՛կ, բայց դրա մի մասը այդպես էլ չեմ կարող օգտագործել, քանի որ լցնելով ճամպրուկս դրանցով, ես պետք է հեռանամ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

26 մեկնաբանություն

  • Որքան երկար էլ մարդն ապրի կյանքից հեռանում է այն գիտակցությամբ, որ բազում անավարտ գործեր է թողնում և ոչ միայն… չարտահայտած հույզեր, չասված խոսքր…

  • Այս նամակի բոլոր մտքերն անչափ կարևոր են, իսկ մենք կյանքի թոհուբոհում, անընդհատ վազքի մեջ մոռանում ենք հետևել դրանց, ամեն անցնող օրվա հետ ափսոսում ենք, որ դարձյալ չհասցրեցինք ասել այդ կարևոր բառերը մեր սիրելիներին, պարգևել մի հայացք, ժպիտ ու խոսք, ինքներս մեզ խոստանում ենք հաջորդ օրը անել այդ ամենը, բայց դարձյալ նույնը և այդպես շարունակ: Բայց կանգ առնել պետք է…

  • Այն, ինչի մասին լռում է հոգին, դարձավ լսելի, խորախորհուրդ է, և ուղղակի յուրացնել է պետք` ամեն քայլափոխին դրանք քիչ-քիչ կիրառելով: Շնորհակալ եմ, հիանալի էր…

  • Մարկես, Մարկես…
    Թող ների ինձ հանրությունը, բայց տեսա ոչ թե մեծ գրողի, այլ մի խեղճ ծեր հիվանդի, ով գիտի իր հեռանալու ժամկետը , նայում է իր անցած ճանապարհին և ափսոսում, որ չի հասցրել այնպես ապրել, որ իր ափսոսանքների գոնե մի մասով իր կյանքն արժևորեր: Հարցն այն չէ, թե դու որքան արժեքավոր մտքեր ես թողնում… Այդ արժեքները պետք է դրված լինեին նախապես. <>, պատվիրված է մեզ: Սա նշանակում է` սիրիր ոչ միայն քո կողքի մարդուն , այլև այն ամենը ինչ քեզ շրջապատում է, ընդհանրապես` քո միջավայրը և ինքդ քեզ: Սակայն իմանալը և ասելն ավելի հեշտ է, քան այդպես գործելը: Արժեքների ընտրություն է կատարվում մարդու կյանքի ամեն պահի: Ինչ օգուտ, եթե մարդը դա հասկանում և, ավելի շուտ, զգում է, թե իր ընտրությունը որ կողմում է եղել` սիրո, թե` ոչ-սիրո: Ափսոսել, երբ կյանքը մոտենում է ավարտին, շատ ծանր է: Սիրելու կարողությունն էլ ի վերուստ է տրվում, այն շնորհ է, որի կրողը այնպես պիտի ապրի, որ հանկարծ, կամ կամաց -կամաց այն չկորցնի: Կյանքը կարճ չի կամ երկար: Այն այքան է, որքան անհրաժեշտ է: Բարի եղիր սա հիշել կյանքիդ ամեն պահին: Ահա թե ինչ է ցանկանում մեզ հասցնել Մարկեսը:

  • ՍԻՐԵԼԻՆԵՐՍ,

    Այս նամակն արդեն 9-10 տարի է, ինչ շրջանառվում է, ու թեև իմ տվյալներով Մարկեսի առողջականն իրոք լավ չէ և նա իրոք, արդեն շուրջ 14 տարի, հիվանդ է քաղցկեղով, մի քանի անգամ վիրահատվել է և այլն, ու նամակն էլ, ՀԱՍՏԱՏ տաղանդավոր տեքստ է, բայց դեռ 2002-ին, եթե չեմ սխալվում, ՄԱՐԿԵՍԸ ՀԵՐՔԵԼ ԷՐ իր հեղինակությունը այս տեքստի։ Այնպես որ, կամա, թե ակամա, սա կեղծիք է։

  • Մարկեսի -ը իմ ամենասիրած ստեղծագործություններից է:Կարող եմ ասել, որ այս նամակը չափազանց թույլ է Մարկեսի գրչի համար և նման չէ նրա ոճին:

  • Իրականում սա անանուն մեկի կողմից գրված նամակ է, որը գրվել է մարկեսյան ոճով և շփոթմուն է առաջացնում ընթերցողների մոտ: Որպես ստեղծագործություն լավ է գրված, սակայն սա Մարկեսի գրչին չի պատկանում:

  • CHAT HETAQRQIRER CHAT BARI MTQER INDZ TVUME VOR BOLORSEL PETQE HASKANAQ AYS AMENE MER KYANQI ENTACQUM CHEVOR ASTVAC MEZ MI AMBOXJ KYANQE TVEL —-CHNORAKALEM TER ASTVAC CHNORAKAL AMEN JAMI AMEN ROPEI HAMAR VARKYANI TER ASTVAC DU MIYN INDZ KAROXES PAHEL.

  • Հրաշալի և ուսանելի դաս է այս փոքրիկ նամակը,որից կարելի է շատ ու շատ օգուտ քաղել…Շնորհակալություն տեղադրողին:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»