Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է ապրել, երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը Հայաստանում:

   

 

Մարքեթինգ

Գովազդն արվեստ է

Մի անգամ հայտնի ամերիկյան գործարար Ֆիլիպ Ռիգլիին (Wrigley)` Ռիգլի դինաստիայի անդամներից մեկին, որոնք հայտնի են Wrigley մաստակների արտադրությամբ, հարցնում են.

– Ինչո՞ւ եք դուք շարունակում գովազդել ձեր մաստակը, չէ՞ որ դուք արդեն գրավել եք շուկայի մեծ մասը:

– Միթե՞ դուք կարծում եք, որ ես կարող եմ հանգեցնել շարժիչը` ժամում 90 մղոն արագության ժամանակ, – պատասխանում է Ռիգլին:

Ինչքան էլ չսիրեն մարդիկ գովազդը, այն արդեն դարձել է մեր կյանքի անբաժան մասը: Գովազդ կարելի է հանդիպել ամենուր` հեռուստատեսությամբ, ռադիոյում, թերթերում, ինտերնետում, փողոցում, մետրոյում, մի խոսքով, այնտեղ, որտեղ մարդկային երևակայությունը հասել է: Գովազդը` բիզնեսի շարժիչ ուժն է: Դու կարող ես ստեղծել արժեքավոր ինչ-որ բան, բայց մարդիկ ուղղակի չիմանան դրա մասին: Եվ այդտեղ էլ օգնության է գալիս գովազդը:

Առանց գովազդ բիզնես անելը համարժեք է աչքով անել աղջկան մութ սենյակում: Միայն դուք գիտեք, թե ինչ եք անում և ուրիշ ոչ ոք:

Գովազդը դա այն է, երբ ստիպում ես մարդուն զգալ մի բանի կարիք, որի մասին նա անգամ չէր էլ լսել:

Քիչ գովազդել` գումար խնայելու համար, նշանակում է անջատել ժամացույցը` ժամանակ խնայելու համար:

Մարդիկ միշտ էլ գովազդելու են իրենց ապրանքները` և՛ լավ և՛ վատ ժամանակները: Լավի դեպքում նրան ուզում են գովազդել, իսկ վատի դեպքում` պարտավոր են:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

8 մեկնաբանություն

  • Լիովին համաձայն եմ Ձեզ հետ գովազդի անհրաժեշտության հարցում, քանի որ այն ազդում է մարդու ենթագիտակցության վրա և խանութ մտնելիս մենք ակամայից նախապատվությունը տալիս ենք այն ապրանքներին, որոնց մասին առավել տեղեկացված ենք կամ, որոնք ֆիքսել է մեր տեսողական հիշողությունը:

  • Hargeli Luka, ete kareli e, kgreq naev fracheizinqi, korporativ @nkerutyunneri masin: Vor @nkerutyunnern en ogtvum francheizingic, dra aravelutyunnern u risker@: Hayastanum ardyoq gorcum e francheizing@?
    Shnorhakalutyun

  • Հետաքրքիր և արդիական հոդված է, մերսի
    Ես հատկապես հավանեցի ժամացույցի հետ համեմատությունը 🙂
    Այս հոդվածն էլ հիմա գովազդում է Հրաչին, այն ինչ ծիծաղ է առաջացնում, տպավորվում է մարդու հիշողության մեջ, իսկ ես հոդվածը կարդալիս զգացել եմ, որ ժպտում էի… Ապրես Հրաչ ջան 🙂

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»