«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողակ մարդիկ

Հայազգի միլիոնատերեր. Անդրեյ Օհանջանյանց

Հեղինակ՝ Harust Tga

Եթե Դավիթ Յանը համակարգչային ծրագրերի գերաստղ է, ապա մեր հաջորդ հերոսը ինտերնետ աշխարհի Զինեդին Զիդանն է: Նրա անունը պարուրված է գաղտնիությամբ, նա հարցազրույցներ չի տալիս, ներկա-յանում է ծածկանունով՝ Անդրեյ Անդրեև և ապրում է Լոնդոնում: Նա այնպես է քողարկում իր անձը, որ նույնիսկ Forbes ամսագրին 2011 թվականի փետրվարին չի հաջողվել գտնել նրա նկարը: Ո՞րն է նրա հաջողության գաղտնիքը, ինչո՞ւ է նա քողարկում իր անունը, ինչո՞ւ է տեղափոխվել Լոնդոն: Այս և այլ հետաքրքիր հարցերի պատասխանները կփորձենք գտնել Անդրեյին նվիրված հոդվածների շարքում:

Անդրեյի հայրը` Վագներ Օհանջանյանցը, ինչպես և Դավիթ Յանի հայրը, հայտնի ֆիզիկոս էր: Forbes ամսագրի հայտնաբերած արտոնագրերի համաձայն (որոնցից վերջինը 1984թ.) Վագներ Օհանջանյանցի նախագծերը կիրառություն են գտել ստորջրյա պայմաններում մետաղների պլազմա-աղեղային եղանակով կտրելու մեթոդում: Թեև Օհանջանյանց ավագի հայտնագործությունները նշանակալից են, բայց ինչպես ինքներս շուտով կհամոզվենք, կրտսեր Օհանջանյանցի «ստեղծագործությունները» ֆինանսական առումով շատ ավելի հաջողակ են:

Մեր բոլոր փորձերը Անդրեյի մանկության և ուսանողական տարիների մասին ինֆորմացիա գտնելու ուղղությամբ առայժմ ձախողվել են: Այնպիսի տպավորություն է, որ նա ուղղակի գաղտնի ծառայությունների գործակալ է: Նրա ընկերներն ու գործընկերները հրաժարվում են նրա մասին որևէ բան պատմել, իսկ հարցազրույց տալուց առաջ խորհրդակցում են նրա հետ:

Կենսագրությունը: Անդրեյը ծնվել է 1975 թվականի փետրվարի 3-ին: 1990-ականներին  ծնողների հետ միասին տեղափոխվել է Իսպանիա, Վալենսիա: Անուհետև վերադարձել է Ռուսաստան: Վերջին վեց տարիներին բնակվում է Լոնդոնում:

Կարողությունը: Հետաքրքրասերների համար ասեմ, որ Անդրեյի կարողությունը գնահատվում է մոտ 800 մլն դոլար և այն նույնիսկ կարող է աճել՝ IPO անցկացնելու պարագայում: Ի դեպ, Անդրեյը նույնպես ոչ ոքի չի կողոպտել: Զարմանալի բան է չէ՞, ինչքան շատ են ազնիվ հայազգի միլիոնատերերը: Անդրեյը մեր կողմից ներկայացվածներից արդեն երկրորդն է: Եվ եթե այսպես շարունակվի, Օհանջանյանցը կհայտնվի ոչ թե միլիոնատերերի, այլ միլիարդատերերի շքերթում: Իմիջայլոց, մենք նախատեսում ենք ստեղծել նաև «Հայազգի միլիարդատերեր» շարքը: Հուսով ենք, որ Անդրեյը մինչ այդ կկրկնապատկի իր կապիտալը:

Գործունեությունը: Անդրեյը Badoo.com-ի հեղինակն է: Այսքանը թերևս բավարար է՝ մեր այս հոդվածն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար: Իսկ Անդրեյին նվիրված մեր հաջորդ նյութում կներկայացնենք մանրամասներ ինչպես նրա վերջին, այնպես էլ նախկին նախագծերի մասին:

Հեղինակի մասին

Harust Tga

1 մեկնաբանություն

  • Ավելի հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչ գործունեությամբ է զբաղվել Անդրեյը մինչ հարստանալը կամ վերջինիս սկզբնական ժամանակահատվածում, որովհետև իր սոց. կայքը ամենահայտնիներից չէ և, դժվար թե այն Անդրեյի միլիոնատեր դառնալու պատճառը լինի:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»