
Իմիջային խորհուրդներ տղամարդկանց

Իմիջը դա այն կերպարն է, որով դուք ներկայանում եք այլ մարդկանց: Իմիջը միայն արտաքին տեսքը չէ: Դա նաև ձեր կեցվածքն է, քայլվածքը, ժեստերը, խոսելու ոճը և այլն: Առաջին անգամ նոր մարդու հետ ծանոթանալիս կամ գործնական հանդիպման մեկնելիս, երբ մարդիկ դեռ տեղյակ չեն ձեր ինտելեկտուալ հնարավորություններից, չգիտեն ձեր բնավորությունը և դեռ չեն պատկերացնում, թե ով եք դուք, առաջին բանը, որի վրա նրանք ուշադրություն են դարձնում, դա ձեր իմիջն է: Այսինքն, ինչպես եք դուք հագնված, ինչպես եք շարժվում, փայլում են ձեր կոշիկները, թե ոչ, ուրախ եք, թե խոժոռ, խոսում եք գոռալով, թե հանգիստ և այլն: Ձեզ ենք ներկայացնում իմիջային մի քանի խորհուրդներ:
- Ուշադրություն դարձրեք ձեր կոշիկների վրա: Դրանք միշտ պետք է փայլեն: Հավատացեք, դա շատ կարևոր է: Կեղտոտ կոշիկները միանգամից աչքի են ընկնում: Դրանք անվստահություն ու անբարյացակամ վերաբերմունք են առաջացնում դիմացինի ենթագիտակցությունում: Իսկ փայլող կոշիկների դեպքում` դուք ավելի լուրջ և պատասխանատու մարդու տպավորություն եք թողնում:
- Ուշադրություն դարձրեք ձեր կոստյումի տեսքին և գույնին: Օրինակ, եթե ինչ-որ լուրջ միջոցառման պետք է մասնակցեք կամ գործնական հանդիպում ունեք, ապա խորհուրդ կտանք ընտրել սև, բաց գորշավուն կամ մուգ կապույտ գույնի կոստյում: Թող կոստյումը լինի միագույն` առանց ավելորդ նախշերի, քառակուսիների և այլն:
- Մեծ ուշադրություն դարձրեք գուլպաների վրա: Ընդհանրապես, մուգ հագուստի հետ միշտ ընտրեք միագույն, սև գուլպաներ` առանց ինչ-որ ավելորդ նախշերի, ժպտացող դեմքերի կամ գովազդների: Դրանք պետք է լինեն այնպիսի երկարության, որ նստելիս կամ ոտքը ոտքի գցելիս` ձեր ոտքը չբացվի:
- Ուշադրություն դարձրեք ձեր կեցվածքի վրա: Փորձեք ձեր մեջքը միշտ ուղիղ պահել: Դա ձեզ ավելի վստահ տեսք կտա:
- Շատ ժպտացեք: Հասկանում եմ, որ տղամարդը երբեմն պետք է լուրջ լինի: Բայց դա չի նշանակում, որ ձեր դեմքը պետք է լինի «սառած» և «ոչինչ չասող»: Ժպիտն իր մեջ թաքնված այնպիսի ուժ ունի, որ միայն դրանով դուք կարող եք շատ բանի հասնել: Ժպիտը չի թուլացնում տղամարդուն, հակառակը, այն ավելի համակրելի է դարձնում նրան:
- Միշտ մաքուր, արդուկված թաշկինակ ունեցեք ձեզ մոտ:
- Եվ վերջապես, խոսելու ընթացքում շատ մի ոգևորվեք, մի ծիծաղեք այնպես, որ աչքերից արցունքներ գան, մի գոռացեք: Փորձեք միշտ պահել հանգիստ տոնը:
P.S
Համոզված եմ, որ ինչ-որ ավելացումներ կունենաք: Խնդրում եմ գրել մեկնաբանություններ:

Կան մարդիկ, որոնց գոյությունը միայն ապացուցում է, որ կյանքում կարելի է հասնել ամեն ինչի




7:04 pm
Barev Dzez ……… iroq shat hetaqrqir nyut er u jisht @ntrvac….. Bayc DUQ cheq nshel amenakarevor@ txamardu hamar …… ocaneliqi harc@,,,,,,, vor@ vor im karciqov gorcarar mardu hamar imijayin harcum karevoraguynneric mekn e!!!!!!
9:22 pm
Արմեն ջան ճիշտ ես, իսկ օծանելիքի հետ կապված դու ինչ կարող ես խորհուրդ տալ?
10:25 pm
asem vor nkarum patkervat txamardu imije shat lavn e,,,sirum em et vochi shorer