Get Adobe Flash player
Get Adobe Flash player
« Բանկ: Ընկեր, թե՞ թշնամի:Իմիջային խորհուրդներ տղամարդկանց »

Հնդկական աֆորիզմներ

Հեղինակ` · Նոյեմբեր 1, 2011

Հնդկական իմաստություններ

Երբ դու ծնվեցիր, դու լացում էիր, իսկ ողջ աշխարհը՝ ծիծաղում: Ապրիր այնպես, որ մահանալիս դու ծիծաղես, իսկ ողջ աշխարհը՝ լացի:

Երբ մի մարդը պատերազմում հազար անգամ հաղթում է հազար հոգու, իսկ մյուսը հաղթում է միայն ինքն իրեն, ապա նրա հաղթանակն ավելի մեծ է: Ավելի լավ է հաղթես ինքդ քեզ, քան մնացած բոլոր մարդկանց:

Երիտասարդ տարիքում մարդը կորցնում է իր առողջությունը հանուն փողի, իսկ մեծանալով՝ վատնում է բոլոր փողերը՝ առողջությունը ետ բերելու համար – բայց դա դեռ ոչ ոքի չի հաջողվել:

Եթե ինչ-որ մեկը դավաճանում է ձեզ մեկ անգամ, դա իր մեղքն է: Եթե ինչ-որ մեկը դավաճանում է ձեզ երկու անգամ, դա արդեն ձեր մեղքն է:

Խելացի ուղեղները քննարկում են գաղափարներ, միջին ուղեղները՝ իրադարձություններ, փոքր ուղեղները՝ մարդկանց:

Սովորիր ուրիշների սխալների վրա: Հնարավոր չէ ապրել այնքան երկար, որպեսզի ամեն ինչ սովորես սեփական սխալների վրա:

Ով զայրույթով չի պատասխանում զայրույթին, փրկում է և՛ իրեն և՛ դիմացինին:

Հանճարեղ է նա, ով դառնում է կույր ուրիշների կանանց առջև, կաղ՝ ուրիշների հարստության ետևից վազելիս և խուլ՝ ծանոթների հասցեին անարգանք լսելիս:

3 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար

Մուտքագրեք Ձեր E-mail-ը


RSS բաժանորդագրություն

Քննարկումներ2 մեկնաբանություններ

  1. Շատ հետաքրքիր եւ ուսանելի էին, շնորհակալություն: Հնդկական փիլիսոփայությունն, ընդհանրապես, միեւնույն ժամանակ եւ պարզ է, եւ խորիմաստ:

  2. Գրիգորի:

    Բաց օդանցքը թարմություն է բերում, ինչպես նաև միջանցիկ քամի ու մրսածություն:
    Մեզ շրջապատում են անհաղթահարելի հնարավորություններ:
    Սովորելը նման է գետում նավավարի թիավարելուն: Հենց դադարում ես թիավարել, հոսանքը սկսում է քշել քեզ:

Ավելացնել