« »

Ամեն ինչ սկսվեց այսպես. Դավիթ Յան

Դավիթ Յան

Շարունակելով հայազգի միլիոնատերեր շարքը՝ ձեզ ենք ներկայացնում մեր հայրենակից Դավիթ Յանի մասին պատմող հաջորդ հոդվածը: Եթե չեք կարդացել առաջին մասը, ապա այն կարող եք կարդալ այստեղ:

Ի՞նչ է լինում, երբ չինական աշխատասիրությունը միանում է հայկական հնարամտությանը: Պատասխանը միանշանակ է` նման միավորումն ուղղակի անկասելի է: Հուսով եմ, Դավիթ Յանի օրինակը կոգեշնչի ձեզանից շատերին բազում հետաքրքիր նախագծեր սկսել: Դրա համար էլ Դավթին մենք դեռ մեկ անգամ չէ, որ կանդրադառնանք: Այս հոդվածում ձեզ եմ ներկայացնում Դավթի առաջին քայլերը բիզնեսում` առաջին ձեռքբերումները, առաջին սխալները:

Դավթի բիզնես գործունեությունը սկսվում է 1989 թվականից: Չգիտեմ, թե ինչ տարիքի է մեր ընթերցողը և հիշո՞ւմ է նա արդյոք այդ խառը ժամանակները: Տասնյակ տարիներով ձևավորվող համակարգը քանդվում էր աննախադեպ տեմպերով, շատերը չէին հարմարվում նոր պայմաններին, ոմանք չէին հասկանում տեղի ունեցող փոփոխությունների նշանակությունը: Արդեն առաջացել էին առաջին կոոպերատիվները և արագ հարստացման ժամանակահատվածը բացված էր:

Երիտասարդ Դավիթը հենց նոր էր անցել Ֆիզիկատեխնիկական ինստիտուտի 5-րդ կուրս: Նրա մտքով բազմիցս անցել էր այն միտքը, որ լեզուները յուրացնելու գործում համակարգիչը կարող է շատ օգտակար գտնվել: Այդ պահին նա երևի չէր էլ մտածում, թե ուր կարող է հասնել իր նախաձեռնությունը: Բիզնես պլանը բավականին պարզ էր` թիմ հավաքել, որը կլցնի բառարանի պարունակությունը ծրագրի մեջ, ինչպես նաև ծրագրավորող, որը կգրի բուն ծրագիրը: Ինքն իրեն Դավիթը  կոորդինատորի և մտքերի գեներատորի դեր էր նախատեսել:

Հունիս ամիսն էր: «Մեկ ամիս բառարանը համակարգիչ ներմուծելու համար, մեկ ամիս ծրագրի ստեղծումը, այնպես որ` օգոստոսին ամեն ինչ պատրաստ կլինի», – մտածում էր Դավիթը: «Այնուհետև վաճառվում է ծրագրի հարյուր օրինակ, հատը հարյուր ռուբլիով, ստացվում է 10 հազար ռուբլի, ինչը 20 անգամ ավելի շատ է, քան ակադեմիական լաբորատորիայի վարիչի ամսեկան աշխատավարձը: Հետո կարելի է հանգիստ ավարտել 5-րդ կուրսը, ընթացքում մեկ հատ օգտագործած 06 մակնիշի ավտոմեքենա գնել, չմտածել ամեն մի կոպեկի մասին և վայելել ուսանողական կյանքը»:

Այսպես երևի շատերդ եք մտածել, երբ որ հերթական փայլուն բիզնես միտքն է Ձեր ուղեղում ծագել: Բայց դե կհասնեք Ձեր նպատակին, թե ոչ` Ձեր և միայն Ձեր կամքից է կախված, սա է իրականությունը:

Շարունակելի…

2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


4 մեկնաբանություն

  1. uxxxxxxxxxxxxx verjanakanpes vorosheci,,, gnum em im biznes plan@ irakanutyan veratselu,, chishta es maqur hay em,,, bayc 4-rd kurss nor em avartel,,,, ham el lavates u hajoxak em,, eli ban petq chi che 😉 🙂

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»