Հաջողության գաղտնիքներ

Հաղթահարեք անորոշությունը

Գիտեք ո՞րն է հիմնական պատճառներից մեկը, թե ինչու մարդիկ շատ հաճախ չեն հասնում հաջողության: Անորոշությունն ու խառնաշփոթը, քաոսը ձեր կյանքում, մտքերում, զգացմունքներում, արարքներում: Շատ մարդիկ դեռ կողմորոշված չեն, թե ինչ են իրենք ուզում կյանքում: Շատերը նույնիսկ կողմնորոշված չեն, թե ինչով են իրենք զբաղվելու այսօր: Ահա թե ինչպես է դա տեղի ունենում: Դուք զարթնում եք առավոտյան և քիչ թե շատ արդեն գիտեք, թե ինչով եք այսօր զբաղվելու: Բայց օրվա ընթացքում հանկարծ հայտնվում եք այնպիսի իրավիճակներում, որոնց մասին անգամ ենթադրել չէիք կարող: Եվ հարցը նույնիսկ նրանում չէ, որ դուք պատրաստ չէիք դրան, այլ նրանում, որ անընդհատ ստեղծվում են այդպիսի իրավիճակներ, որոնք զարգանում են ոչ այնպես, ինչպես դուք էիք պլանավորել և դուք անընդհատ պետք է որոշումներ կայացնեք` ի՞նչ անել, որը՞ հետաձգել, ո՞րն է ձեզ համար ավելի կարևոր:

Նախ, հասկացեք, որ կյանքում ցանկացած անորոշության հիմքում ընկած է մեր կենտրոնանալ չկարողանալու հատկությունը: Շատ դեպքերում մենք չենք կարողանում պատասխանել հիմնական հարցին` ինչու՞: Մեզանից շատերն ապրում են չունենալով հստակ պատկերացումներ, թե ի՞նչ են իրենք ուզում: Եվ եթե դուք ապրում եք առանց հստակ նպատակների, ապա այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ դուք կողմնացույց եք առանց մագնիսի, որը չի օգնի ձեզ հասնել նպատակակետին, որովհետև այն ցույց չի տալիս ուղղությունը: Դա անկասկած բերում է անորոշության ձեր գիտակցությունում: Դուք ամբողջ օր մտածելու եք և գնաք քնելու մտածելով` ի՞նչ եմ ես այսօր արել:

Այդ պատճառով էլ շատ կարևոր է հաղթահարել անորոշությունը: Երբ ձեր կյանքը ձեռք բերի որոշակիություն և դուք հասկանաք, թե ինչ եք ուզում, դա ձեզ ապրելու նոր իմաստ կտա: Ձեր մոտ մոտիվացիա կառաջանա և կյանքը կսկսի փոխվել դեպի ավելի լավը: Դա զրոյին կմոտեցնի ցանկացած իրավիճակում հանձնվելու ձեր ցանկությունը:

Մի քիչ մտածեք՝ ի՞նչ եք դուք ուզում իրականում: Ժամանակ հատկացրեք դրա համար այսօր կամ միգուցե վաղը, բայց մի հետաձգեք դա ավելի երկար: Նստեք և հարց տվեք ձեզ` ի՞նչ եմ ես կյանքում ուզում: Հստակեցրեք ձեր նպատակները: Հիշեք, որ նպատակները պետք է լինեն կոնկրետ, դրանք պետք է ունենան ժամանակային սահմաններ և դրանց համար դուք պետք է պատրաստ լինեք ինչ-որ բան զոհաբերել: Հստակեցրեք դրանք և, համոզված եմ, ձեր մոտ ամեն ինչ լավ կլինի:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

6 մեկնաբանություն

  • Բարև Ձեզ․․․նախ ասեմ շատ եմ սիրում այս բլոգը և անընդհատ կարդում եմ նյութերը․․․շատ հաճելի է․․․դեռ նոր էի հայտնաբերել այս բլոգը, չեմ հիշում, թե ինչպես գտա, բայց այն եմ հիշում, որ նյութերը կարդում էի և անընդհատ նորն էի բացում, բոլորը շատ հետաքրքիր էին ինձ համար։ Եվ այդ նյութերը կարդալուց հետո մի այնպիսի քայլ արեցի, որ ընկերուհիներս զարմացել էին, թե այդպիսի ինքնավստահություն, որտեղից հայտնվեց ինձ մոտ, և այդ ինքնավստահությունը ինձ Հաջողության բլոգն էր ներշնչել։ Ես հիմա կուզեի մի քանի առաջարկություններ անել, այն ինչ կուզեի տեսնել այստեղ։ Նախ կուզեի ոչ միայն բիզնեսի մասին շատ նյութեր տեղադրվեին, այլ նաև մասնագիտական հաջողություններ, չէ՞ որ հաջողություններ լինում են ոչ միայն բիզնեսում, ինչպես նաև էնպիսի պատմություններ, որոնք իմաստով ուսուցողական կլինեին։ Շաաաատ կցանկանայի և կխնդրեի, որ ունենայիք հոգեբանի անկյուն, որտեղ տարբեր հարցերի մասին նյութեր կլիներ և հոգեբանի հետ հարցերի քննարկումներ։ Նախորոք շնորհակալություն։

  • Նազելի ջան շնորհակալություն: Ճիշտ ես ասում, հաջողությունը լինում է ոչ միայն բիզնեսում, այլ նաև մասնագիտական շատ հաջողություններ կարող են լինել: Դրանց մասին մի քանի հոդվածներ կան (Սյուզան Բոյլ, Կլիֆֆ Յանգ, …) և էլի անպայման կլինեն: Այս մեկնաբանությունից հետո դրա վրա շատ լուրջ ուշադրություն կդարձնենք: Իսկ բիզնեսի հետ կապված հոդվածների գերակշռության հիմնական պատճառն այն է, որ մենք դրա հանդեպ թուլություն ունենք 🙂 շատ ենք սիրում 🙂

    Խորհուրդների համար շատ շնորհակալություն, մոտ ժամանակներս իրականություն կդարձնենք (նաև հոգեբանի անկյունը): Շատ ուրախ ենք, որ քեզ ինչ-որ օգուտ տվել ենք: Շարունակի նույն ձևով:
    Բացի այդ, եթե կոնկրետ թեմաներ կան, որոնց մասին հոդվածներ կուզենայիր տեսնել կայքում, կարող ես գրել այստեղ և մենք դրանք կավելացնենք:

  • Իսկապես յուրաքանչյուր մարդ պետք է հստակ նպատակներ ունենա և ձգտի դրանց իրականացմանը: Առանց դրա կյանքն անհետաքրքիր ու անգույն կլինի:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»