Բիզնես և ֆինանսներ

Ինչպե՞ս արդյունավետ տնտեսել

Հեղինակ՝ sirarpi

«Ծախսեք ավելի քիչ, քան աշխատում եք` ահա և փիլիսոփայության քարը» (Բենջամին Ֆրանկլին):

Շատերս ենք ժամանակ առ ժամանակ փորձում տնտեսել, ղեկավարել մեր ծախսերը, հետևել, թե ինչ ենք անում մեր աշխատած գումարները: Բայց արդյո՞ք բոլորս գիտենք մեր ամսեկան և տարեկան ծախսերը:

Ֆինանսական հաջողության հասնելու համար նախևառաջ պետք է կազմել ընտանեկան բյուջեի պլան և տեսնել, թե ինչ եկամուտներ և ծախսեր ունենք, ինչքան և որտեղից ենք գումար ստանում, ինչքան ենք ծախսում և ինչի վրա: Սովորաբար ընտանեկան բյուջեն, դրա ղեկավարումը և ծախսերի պլանավորումը որպես ավելորդ հոգատարություն կամ ժլատություն են դիտվում: Դա է պատճառը, որ շատերն իրենց առատաձեռն համարելով՝ կարծում են, որ իրենք պլանավորելու կարիք չունեն: Իրականում նրանք չեն անում դա, քանի որ չգիտեն, թե ինչպես անել դա կամ ինչից սկսել, ոմանք էլ՝ ուղղակի ծուլանում են:

Ի՞նչ անել

Սովորեք պլանավորել ամսվա ընթացքում ձեր սպասվող ծախսերը և ամսվա վերջում համեմատեք դրանք իրական պատկերի հետ: Տեսեք, թե որտեղ են եղել հիմնական շեղումները, ինչ ծախսեր եք դուք արել, որոնք չէիք սպասում: Նաև ինչ-որ բան գնելուց առաջ նախօրոք մտածեք` արդյոք այդ իրը գնելը ձեզ համար անհրաժեշտությո՞ւն է: Մի շտապեք ինչ-որ բան միանգամից գնել, թողեք այդ գնումը հաջորդ օրվան և համոզված եմ, որ շատ դեպքերում այդ գնումից հաջորդ օրը դուք կհրաժարվեք: Եթե հետևեք այս պարզ քայլերին, ապա կզարմանաք տեսնելով, որ ձեր եկամուտի մեծ մասը վատնում եք առօրյա մանր-մունր իրեր գնելու վրա, էլ չեմ ասում սնունդը, հագուստը, տրանսպորտին հատկացվող գումարները և այլն: Այդպիսի հաշվարկները նաև կզարգացնեն ձեր տեսողական հիշողությունը: Համեմատելով մի-քանի ամիսների նշումները, դուք կտեսնեք, որ վերջին ամիսներին ավելի քիչ եք ծախսում, քանի որ սովորել եք խնայել: Ինչպես Բոդո Շեֆերն է ասում «Ողջ տիեզերքին ապացուցելու ձևը, որ ղեկավարում ես ֆինանսներդ, խնայելն է»: Մի՛ հետաձգեք այս գործընթացը, կատարեք այն որքան հնարավոր է շուտ:

Հեղինակի մասին

sirarpi

Ողջույն: Ես Սիրարփին եմ http://sirarpisahakyan.wordpress.com/ եւ https://imangleren.wordpress.com/ բլոգների հեղինակը: Ես հավատում եմ իմ ուժերին, կարողություններին ու փորձում եմ իմ դրական էներգիան փոխանցել մյուսներին նույնպես, նանց հաղորդել այն գիտելիքները, որոնց տիրապետում եմ...

3 մեկնաբանություն

  • Ճիշտ եք, ԲԱՅՑ, համարյա երբեք ճիշտ պլանավորել ծախսը չի լինում, միշտ պատահում են չսպասված ծախսեր: Մի բանում միանշանակ կհամաձայնվեմ, որ խնայած դրամը, կուտակած դրամ է : Рубль бережет копейка)))

    • Իհարկե, միշտ էլ լինում են անկանխատեսելի ծախսեր,այդ է պատճատը, որ ցանկալի է պլանավորել մինիմում ու մաքսիմում ծախսերը: Անհրաժեշտ է մտածել. ինձ ի՞նչ կտա գնածս իրը, կարելի՞ է գումար ծախսել դրա վրա:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»