«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Կարևորն արագությունն է

Հեղինակ՝ Ալլա Լույս

Կյանքում հաղթող լինելու համար միայն խելքն ու գիտելիքը բավարար չեն, քանի որ ոչ միշտ է հաղթում ուժեղը: Կարևորն այդ խելքն ու գիտելիքը անհրաժեշտ պահին օգտագործել կարողանալն է: Իսկ դա հնարավոր կլինի այն ժամանակ, երբ մարդը կարողանա շատ արագ կողմնորոշվել: Կյանքը պահանջում է արագություն՝ հաջողության հասնելու համար: Պետք է հասնել մեզանից անընդհատ փախչող ժամանակի ետևից: Ամեն ինչի համար կա ինչ-որ կոնկրետ ժամանակ: Պատահական չէ ասված, որ հաջողակները նրանք են, ովքեր որսում են անհրաժեշտ պահը: Կյանքում չպետք է կանգնել կամ քայլել: Կյանքից ետ չընկնելու համար անհրաժեշտ է վազել:

Վերջերս դիտեցի մի ֆիլմ, որում շատ հետաքրքիր մտքեր կային: Ինձ գրավեց ֆիլմի այն դրվագը, որտեղ ուսուցիչը սովորեցնում էր աշակերտին, թե ինչ է արագությունը: Նա աշակերտին ասում էր, որ պետք է կարողանալ մատները ջրի կաթիլների միջով այնքան արագ անցկացնել, որ դրանք չոր մնան: Ահա թե ինչ է արագությունը: Իհարկե, շատ դժվար է կարողանալ այդքան արագ գործել, բայց հենց դա է ապահովում հաղթանակը: Շատ կարևոր է կարողանալ ճիշտ և արագ կողմնորոշվել կյանքի տարբեր իրավիճակներում, քանի որ երբեմն մարդիկ ստիպված են լինում ընդունել ակնթարթային որոշումներ, որոնք կարող են փոխել իրենց կյանքը:

Որպեսզի ավելի լավ պատկերացնենք, թե ինչ արժեք է ներկայացնում իրենից արագությունը, եկեք խոսենք այն մասին, թե ի՞նչ էին անելու մարդիկ առանց դրա: Եթե արագությունը չլիներ, ինչպե՞ս էին մարդիկ մտածելու (չէ՞ որ մարդն իր մտքի արագությամբ գերազանցում է իր շուրջը կատարվող երևույթները): Մարդիկ, նույնիսկ գիտակցելով, թե որքան արագ է թռչում ժամանակը, չեն շտապում ինչ-որ գործ սկսել, կիսատ թողածն ավարտել, ի վերջո՝ ժամանակ խնայել: Իսկ պատկերացրեք, եթե արագության ուժը չլիներ և ժամանակն ավելի դանդաղ առաջ շարժվեր, մարդիկ իհարկե ավելի ուշ կծերանային, բայց կդառնային սարսափելի ալարկոտ ու ծույլ: Նրանք ավելի շատ բան կհետաձգեին և կթողնեին վաղվան: Առանց արագության մարդիկ ինչպե՞ս էին տիեզերք թռչելու, ինչպե՞ս էին այնտեղից երկիր վերադառնալու: Եթե դաշնակահարը մատները ստեղների վրա մեծ արագությամբ ու համաչափությամբ չշարժեր, ապա ինչպես էինք մենք երաժշտություն լսելու:

Եթե վերհիշեք ձեր հաջողությունների ընթացքը, ապա կնկատեք, որ կյանքում ամեն ինչի հիմքում ընկած է արագությունը: Ռիսկը նույնպես արագության արդյունք է, քանի որ երբեմն մարդիկ կարող են պահի ազդեցության տակ ինչ-որ խիզախ քայլի դիմել: Իսկ այն, թե ինչպե՞ս է պետք արագ կողմնորոշվել, ասեմ, որ դրան պետք է հասնել ժամանակի ընթացքում, սեփական, բայց երբեմն նաև ուրիշների փորձի ու սխալների վրա սովորելով:

Հեղինակի մասին

Ալլա Լույս

7 մեկնաբանություն

  • Իսկապես ժամանակի խնայողությունն ու արագ կողմնորոշվելու ունակությունը շատ կարևոր են հաջողության հասնելու համար:

  • Ես նույնպես շատ եմ գնահատում արագ և ճիշտ կողմնորոշվելու ունակությունը, բայց չէ որ արագությունն ու ճշտությունը հաճախ հակասում են իրար: Օրինակ համբերությունը դիտվում է որպես լավ հատկություն հաջողության հասնելու համար, որը հակասում է արագությանը: Եվ չգիտես՝ որն է դրանց օպտիմալ սահմանը: Ինձ այդ հարցը շատ է հուզում:

    • Սուրեն ջան սկզբնական փուլում արագությունն ու ճշտությունը միգուցե իրար հակասում են, բայց պետք է գալ նրան, որ արագը չնշանակի ոչ ճիշտ:

      Համբերատար լինելը իրոք կարևոր է և հնարավոր է լինել արագ և համբերատար:
      Համբերատարն ավելի երկարատև կտրվածքով է, այսինքն երբ ասում ես հաջողության հասնելու համար եղիր համբերատար, նկատի ունես որ դրա համար տարիներ կարող են անցնել, մի հուսահատվիր: Իսկ արագությունը ավելի փոքր ժամկետի կտրվածքով է:
      Օրինակ, եթե ուզում ես ընկերություն բացել, կարող ես ամիսներով մտածել, վերլուծել և նոր բացել, իսկ կարող ես մինիմալ գիտելիքներ ստանալով բացել, այսինքն անհրաժեշտ է արագ կողմնորոշվել:

      Այսինքն, ինչքան էլ արագ լինես, միևնույն է անցնելու է ահագին ժամանակ, մինչև հասնես նպատակիդ, այդ ընթացքում համբերատար եղիր:

  • Շատ շնորհակալ եմ պարզաբանման համար:
    Օրինակ, հիմա ես աշխատում եմ որպես հաշվապահ, և այստեղ մի քանի տարի հետո որոշ հեռանկարներ եմ տեսնում: Բայց այս գործում ես ձանձրանում եմ և շատ դեպքերում ուզում եմ դուրս գալ և զբաղվել այլ գործով, հետո մտածում եմ՝ կարող է շտապում եմ և պետք է համբերել: Ու հիմա ինձ մոտ երկու տարբեր մոտեցումներ կան՝ կամ ես հապաղում եմ, կամ շտապում:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»