« »

Հայազգի միլիարդատերեր. Դանիլ Խաչատուրով

Դանիլ Խաչատուրով

Ըստ ռուսական Forbes ամսագրի՝ մեր այսօրվա հերոսը 2011 թվականի Ռուսաստանի ամենահարուստ հայերից մեկն է: Խոսքը «Ռոսգոսստրախ» ընկերության գլխավոր տնօրեն և համասեփականատեր Դանիլ Խաչատուրովի մասին է: Այս տարի Ռուսաստանի ամենահարուստ հայերի ցանկում նրան զիջում է նույնիսկ մեր նախորդ հոդվածներից մեկի հերոսը՝ Սամվել Կարապետյանը:

Կենսագրությունը: Դանիլը փայլուն ապացույցն է այն բանի, որ մարդը սեփական խելքով կարող է դառնալ միլիարդատեր: Ծնվել է Մոսկվայում, 1971 թվականին: 1994 թվականին ավարտել է Մոսկվայի ինժեներա-շինարարական ինստիտուտը: 2000-2002 թվականներին աշխատել է Միխայիլ Գուցերիևի ենթակայության ներքո «Славнефть» ընկերությունում: 2001 թվականին Դանիլը, իր գործընկերների հետ միասին, պետությունից ձեռք է բերում «Ռոսգոսստրախ» ընկերության բաժնետոմսերի 75%-ը, ինչը և սկիզբ է դնում նրա աննախադեպ հաջողությանը: 2010 թվականին նա գնում է բաժնետոմսերի մնացած 25%-ը:

Կարողությունը: Դանիլ Խաչատուրովի կարողությունը գնահատվում է 1,5 միլիարդ դոլար: Հետաքրքրասերների համար նշեմ, որ նա առաջին տարին չէ, որ միլիարդատեր է և արդեն 6 տարի շարունակ տեղ է զբաղեցնում ռուսական Ֆորբսի ամենահարուստ մարդկանց ցանկում: 2009 թվականին ֆինանսական ճգնաժամի պատճառով նրա գործերը կտրուկ վատանում են (թերևս, ինչպես և բոլորինը ֆինանսական աշխարհում), սակայն հաջորդ տարիներին «Ռոսգոսստրախ»-ը կրկին ամուր ոտքերի վրա է կանգնում:

  • 2011 – 1,5 միլիարդ,  71-րդ տեղը Ռուսաստանում և 833-ը աշխարհում
  • 2010 – 1,2 միլիարդ,  55-րդ տեղը ՌԴ
  • 2009 – 400 միլիոն, 99-րդ տեղը ՌԴ
  • 2008 – 2 միլիարդ, 51-րդ տեղը ՌԴ
  • 2007 – 1,3 միլիարդ, 51-րդ տեղը ՌԴ
  • 2006 – 760 միլիոն, 65-րդ տեղը ՌԴ

Գործունեությունը: Դանիլի սկզբնական կապիտալը ձևավորվում է «Славнефть» ընկերությունում աշխատելիս: Սակայն նավթային բիզնեսը նրան այդքան էլ չէր հետաքրքրում, այդ պատճառով էլ նա որոշում է անցնել ապահովագրության ոլորտ: Որոշումը թեև ռիսկային էր, բայց Դանիլը վստահ էր իր ուժերի վրա և հետագա տարիները դրա վառ ապացույցն էին: 2004 թվականին Դանիլը նշանակվում է «Ռոսգոսստրախ»-ի գլխավոր տնօրեն: «Коммерсант» թերթը ապահովագրություն բաժնի լավագույն ղեկավարների ցանկում երկրորդ տեղը տվել է Դանիլ Խաչատուրովին: Այնպես որ, Դանիլը ռուսական ապահովագրության կնքահայրերից է: Իմիջիայլոց, 2010 թվականին տված հարցազրույցներից մեկում Դանիլը նշել է, որ մոտակա ժամանակներս «Ռոսգոսստրախ»-ը դառնալու է Հայաստանյան ապահովագրական շուկայի առաջատարը:

P.S.
Հաջորդ հոդվածներում մենք կփորձենք շեղվել չոր փաստերից և ավելի մանրամասն կանդրադառնանք Դանիլ Խաչատուրովին և նրա գործունեությանը:

The following two tabs change content below.
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


2 մեկնաբանություն

  1. Knereq bayc erevi 400&760 milion voch te miliard

Add Comment Register



Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

Մեկնաբանություններում կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>