Աֆորիզմներ

Աֆորիզմներ հաջողության մասին

Մենք շատ բան չենք համարձակվում անել, ոչ թե նրա համար, որ դա դժվար է, այլ դա դժվար է, քանի որ մենք չենք համարձակվում դա անել (Սենեկա):

Դուք կստանաք այն, ինչ ուզում եք, եթե օգնեք բավարար քանակությամբ այլ մարդկանց ստանալու այն, ինչ իրենք ուզում են (Զիգ Զիգլեր):

Կյանքը նման է հեծանիվ վարելուն: Որպեսզի պահպանեք ձեր հավասարակշռությունը, դուք պետք է անընդհատ շարժվեք (Ալբերտ Էնշտեյն):

Դուք չեք կարող մեկ գիշերվա ընթացքում փոխել ձեր կյանքը, բայց դուք կարող եք փոխել այն ուղղությունը, որով դուք շարժվում եք (Ջիմ Ռոն):

Որքան շատ դուք շնորհակալ լինեք նրա համար, ինչ ունեք, այնքան շատ դուք կունենաք այն, ինչի համար շնորհակալ կլինեք:

Երազանքը՝ դա իրականությունից փախուստ չէ, այլ դրան մոտենալու միջոց:

Դուք չեք կարող նվիրել այն, ինչ չունեք: Դուք չեք կարող երջանկացնել այլ մարդկանց, եթե երջանիկ չեք (Բրայան Տրեյսի):

Հաղթողները չեն հավատում պատահականություններին (Ֆրիդրիխ Նիցշե):

Մի վիճեք հիմարի հետ, քանի որ մարդիկ կարող են ձեր չտարբերել (անհայտ հեղինակ):

Պետական կրթությունը կօգնի ձեզ գոյատևել: Ինքնակրթությունը՝ կօգնի ձեզ հաջողության հասնել (Ջիմ Ռոն):

Սովորեք առանձնացնել կարևորը ոչ կարևորից: Շատ մարդիկ չեն հասնում հաջողության միայն այն պատճառով, որ չափից ավելի մեծ կարևորություն են տալիս մանրուքներին:

Եթե անել այն, ինչ անում են մյուս հաջողակ մարդիկ, ապա վերջիվերջո դուք կստանաք նույն արդյունքները, որոնց հասել են այդ հաջողակ մարդիկ (Բրայան Տրեյսի):

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

7 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»