«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հետաքրքիր է

Լեոնարդո Դա Վինչիի գաղտնիքը

Անհավանական է, բայց Լեոնարդո Դա Վինչին օրվա ընթացքում քնին հատկացնում էր ընդամենը 1,5 ժամ: Նա քնում էր 15-ական րոպե` յուրաքանչյուր 4 ժամը մեկ: Այդպիսով, նրան հաջողվում էր կրճատել քնի համար ընդունված նորման 8-ից 1,5 ժամի: Միգուցե քնելու հենց այդ մեթոդն էր դարձել հանճարի ֆենոմենալ արդյունավետության գաղտնիքը: Միևնույն ժամանակ Լեոնարդոն միշտ մնում էր գերազանց ֆիզիկական և մտավոր վիճակում: Նա կարողանում էր քնել քիչ և ստեղծել շատ: Ինչպես հայտնի աֆորիզմն է ասում` «չապրել, որպեսզի քնել, այլ քնել, որպեսզի ապրել»:

Մեծ նկարիչը կարծում էր, որ նորմալ քունը խանգարում է մարդու աշխատանքին: Այդ պատճառով էլ նա արմատապես փոխել էր իր օրակարգը: Քնում էր ընդամենը մի քանի ժամ, իսկ մնացած ժամանակն օգտագործում էր ստեղծագործ աշխատանքով զբաղվելու համար: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ նրան հաջողվել էր մասնատել իր քունը «կտորների»` 4 ժամ աշխատանք, 15 րոպե քուն: Եվ այդպես ամեն օր, տարի առ տարի:

Ինչպե՞ս էր դա նրան հաջողվում

Ինչպես բացատրում են հոգեբանները, քնից հետո առաջին հատվածը հանդիսանում է ամենաբարենպաստը աշխատելու և ստեղծագործելու համար: Այդ ժամանակ ուղեղն ամենաաշխատունակն է և նրա ակտիվությունը աճում է 6-10 անգամ: Եթե դուք գիտակցաբար «քնեցնում» եք ձեր օրգանիզմը յուրաքանչյուր 4 ժամը մեկ, ապա համապատասխանաբար դուք ավելացնում եք նաև ձեր աշխատանքի և ստեղծագործելու համար բարենպաստ ժամանակը:

Կան նաև այս մեթոդի հակառակորդները: Ամեն դեպքում, չփորձեք առանց մտածելու փորձեր կատարել ձեր վրա: Պետք է նախ համապատասխան գրականություն ուսումնասիրել և խորհրդակցել մասնագետների հետ: Անքնությունը կարող է լրջորեն ազդել մարդու հոգեկան վիճակի վրա: Բայց համաձայնվեք, որ աշխատելու համար լրացուցիչ ազատ ժամանակ հայթայթելը նույնպես գայթակղիչ է թվում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»