«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Կյանքն ընտրություն է

Ես չեմ հավատում, որ իրավիճակներն են ձևավորում մեր կյանքը: Այդ մենք ենք ամեն օր որոշում, թե ինչպես ենք ապրելու՝ մեր արարքներով, մեր որոշումներով, մեր ակտիվությամբ կամ պասիվությամբ: Մենք ամեն օր ընտրություն ենք կատարում՝ ապրելու ենք ուրախ ու երջանիկ, թե՞ դժբախտ ու անիմաստ: Այդ ընտրությունը շատերս կատարում ենք ենթագիտակցորեն՝ առանց հասկանալու, որ առօրյա մեր ամեն մի փոքրիկ որոշումը կարող է ազդել մեր հետագա ողջ կյանքի վրա: Եվ պետք չէ հետագայում մեղադրել ոչ ոքի, որ մենք չենք ապրել այնպես, ինչպես ցանկացել ենք: Դա մեր և միայն մեր ընտրության արդյունքն է եղել:

Միշտ հիշեք՝ ընտրություն չկատարելը, նույնպես ընտրություն է: Եթե ձեզ դուր չի գալիս ապրել մի երկրում, որտեղ դուք չեք կարողանում ձեզ լիարժեք զգալ, բայց շարունակում եք այնտեղ ապրել՝ դա ձեր ընտրությունն է: Եթե դուք մասնագիտություն ունեք, բայց չեք կարողանում այդ մասնագիտությամբ աշխատանք գտնել՝ դա ձեր ընտրության արդյունքն է: Չէ՞ որ ժամանակին դուք եք ընտրել այդ մասնագիտությունը: Եվ նույնիսկ, եթե դուք չեք ընտրել, այլ ձեր ծնողները, ապա փոխեք ձեր մասնագիտությունը: Այնպիսի բան սովորեք, որը կարող է օգնել ձեզ աշխատանք գտնել: Եթե չեք անում դա՝ դա ձեր ընտրությունն է: Եթե ձեր գործերը վատ են և դուք չեք կարողանում վճարել ձեր պարտքերն ու վարկերը, ապա դրանում միակ «մեղավորը» դուք եք: Չէ՞ որ ժամանակին դուք եք վերցրել այդ վարկերն ու պարտքերը, ոչ ոք ձեզ չի ստիպել անել դա:

Օրինակները բազմաթիվ են: Երբ հետ ես նայում, տեսնում ես, որ ոչ մի բան հենց այնպես չի լինում, ամեն ինչ ունի իր պատճառն ու սկիզբը: Միգուցե այդ պատճառները դուք չեք նկատում, բայց դա չի նշանակում, որ դրանք չկան: Ցանկացած բան, որը լինում է, լինում է ձեր կատարված կամ չկատարված ընտրության արդյունքում: Մարդը դառնում է հաջողակ և սկսում է ապրել երջանիկ միայն այն ժամանակ, երբ քաջություն է ունենում ընդունել դա, վերցնում է ողջ պատասխանատվությունն իր վրա, չի մեղադրում շրջապատին և իրավիճակներին և սկսում է աշխատել իր վրա:

Այնպես որ, ամեն օր, ամեն մի պահի, երբ դուք ինչ-որ բան եք անում, մտածեք` արդյո՞ք ճիշտ ընտրություն եք դուք կատարում: Արդյո՞ք կօգնի դա ձեզ ավելի հաջողակ ու երջանիկ դառնալ, թե հակառակը` կտանի ձեզ դեպի ներքև: Փոխեք ինքներդ ձեզ` փոխարենը փոխելու ողջ աշխարհն ու բոլորին:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

9 մեկնաբանություն

  • KNERES bayc es hamamit 4em qo het, ha menq katarum enq ntryun , ayo mer sxalneri hamar patasxanatu enq menq u miayn menq, bayc ka mi hat mec<>shat hachax chakatagir@ inq@ mer poxaren voroshuma anel en inch menq erbeq 4einq ani,du et iravi4akum hastat urish ban kntreir(es im hamar em asum ,du aselov indz nkati unem) ete du da 4es @ndunum erevi te shat lavates mardes

    • Սիրանուշ ջան մերսի, ինչ-որ դեպքեր իհարկե կարող են լինել, բայց դե առանձին դեպքերը չպետք է ազդեն ընդհանուր կյանքի վրա: Հնարավոր է ինչ-որ պահի ընտրությունը քեզանից կախված չլինի, բայց դրանից հետո արդեն կարող ես դու դա փոխել, ետ բերել կամ ինչ-որ բան անել: Երբ կյանքի վերաբերվում ես որպես մի ուղղություն, ապա առանձին շողումները չպետք է ընդհանուր ճանապարհը շեղեն:

  • LUKA JAN DU UXAKI CHES kara het beres vortev du 4i et sxaln arel, u qani vor du @ndhanur es grel, esel asum em vor shat masnavor depqer kan voronq antesel 4enq kara u 4i kareli, + kan chakatagrakan paher voronq du ches arel, bayc porcel es uxel, u erb vor zgacel u haskacel es vor ches kara mnacac sax kyanqd darcela sxalneri mec banak, u du gitakcum es vor sxal es bayc uxel el 4es kara vortev uxaki ujerd 4en nerum

    • Հասկացա Սիրանուշ ջան,
      Բայց դա ուրիշ հարց ա եթե ուժերդ չեն ներում կամ անցյալը խանգարում է ներկան ու ապագան կարգավորելուն: Ամեն դեպքում էլի քեզանից է դա կախված, պետք է ուժ գտնես ու ամեն ինչ փոխես, անելանելի իրավիճակներ չկան… համենայնդեպս ես չեմ հանդիպել: Մի քիչ դժվար է այսպես խոսալ, որովհետև ամեն մարդ կյանքի իր փորձն ունի և ես գրում եմ այն, ինչ ինքս եմ զգում, բայց հնարավոր է որ ինչ-որ մեկի մոտ լինի մի իրավիճակ, որ ես չեմ էլ պատկերացնում:

    • Սիրանուշ ջան մերսի 🙂
      Հոդվածներում մենք գրում ենք մեր մտքերը, բայց դրանք հստակ ցուցումներ չեն մարդկանց, ամեն մեկն ինքն իր համար պետք է որոշի, ընդունի դրանք, թե ոչ..

  • Ցավոք կան իրադարձություններ ու ընտրություններ, որ անկախ ամեն ինչից չենք կարող փոխել:Մենք իզորու չենք հետ բերել ժամանակը ու ցավ չապրել, բայց կարող ենք մեր կյանքից ջնջել 《եթե》-ն:
    Եթե ես կարողանաի գնալ…, եթե ես ասեի…Եթե…
    Այսօր մենք կարող ենք փոխել ինքներս մեզ ասելով 《ես կարող եմ》
    Ցավոք ես ամեն օր ինքս ինձ ասում եմ 《Եթե…》

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»