Հաջողության պատմություններ

Փնտրվում են տաղանդներ

Կարծում եմ՝ մեր ընթերցողները լավ են հիշում Սյուզան Բոյլի մասին պատմող հոդվածն այն մասին, թե ինչպես է 47-ամյա շոտլանդուհուն հաջողվում մի քանի րոպեի ընթացքում գրավել ողջ աշխարհը:

Ինչպես գիտեք, մի շարք երկրներում անցկացվում է «Փնտրվում են տաղանդներ» մրցույթը: Օրինակ, Մեծ Բրիտանիայում այն կոչվում է «Մեծ Բրիտանիան փնտրում է տաղանդներ»: Մրցույթը լավ հնարավորություն է հանդիսանում բոլոր նրանց համար, ովքեր տաղանդավոր են, բայց դեռ բացահայտված չեն հասարակության կողմից: Կարծում եմ երկար գրելու իմաստ այլևս չկա, ուղղակի դիտեք տեսանյութերը: Դրանցում դուք կվայելեք 2011 թվականի մրցույթների հաղթողների առաջին կատարումները: Ինչո՞ւ հենց առաջին: Որովհետև այդ պահին նրանք դեռ չգիտեին, որ հաղթելու են: Դա նրանց ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ սկիզբն էր:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»