Հաջողության գաղտնիքներ

Շրջապատեք Ձեզ դրական մարդկանցով

Մարդու շրջապատը մեծ ազդեցություն է ունենում նրա կյանքի վրա: Երբ Ձեզ շրջապատում են մարդիկ, որոնք դրական են, կյանքին նայում են վառ գույներով և լավ սպասումներ ունեն ապագայից, ապա դա անդրադառնում է նաև Ձեզ վրա և Դուք նույնպես դառնում եք այդպիսին: Իսկ դա հիանալի բան է, երբ կյանքը տեսնում եք վառ գույներով: Դրա ամեն մի րոպեն, ամեն մի ժամը դառնում է Ձեզ համար մի նոր հնարավորություն և Դուք իսկապես սկսում եք ոչ թե «անցկացնել», այլ վայելել յուրաքանչյուր ժամն ու օրը: Դա աննկարագրելի է: Դրական մարդիկ չեն ստիպում քեզ մտածել վատ բաների մասին, չեն հիշեցնում քեզ, որ շաքարավազը թանկացել է, չեն պատմում այն մասին, որ Եգիպտոսում ավտոբուս է շրջվել և չեն համոզում քեզ, որ բոլոր մարդիկ վատն են, որ ոչ ոքի պետք չէ վստահել և այլն և այլն:

Դրական մարդիկ միանգամից աչքի են ընկնում: Նրանք ուղղակի փայլում են հազարավոր այլ մարդկանց մեջ: Նրանց կողքով անցնելիս մարդը լիցքավորվում է, ուժ է ձեռք բերում: Նրանք բաժանում են իրենց էներգիան ուրիշներին: Դրական մարդկանց սիրում են, նրանց հետ ձգտում են մտերմություն անել, նրանց հետ աշխատում են շատ ժամանակ անցկացնել, նրանք ձգում են այլ մարդկանց: Նրանք չեն «հոգնեցնում» շրջապատին իրենց բողոքներով, գանգատներով և հոռետեսական հայացքներով: Նրանք լույս են սփռում խավարի մեջ:

Դրական մարդիկ կյանքում ավելի մեծ հաջողությունների են հասնում, քանի որ կյանքը տալիս է նրանց այն, ինչ նրանք սպասում են կյանքից: Հասկանում եք, դա շատ պարզ է: Դուք ստանում եք այն, ինչ սպասում եք: Միթե՞ չեք նկատել, որ մարդիկ, որոնք անընդհատ բողոքում են, որոնց մոտ «ամեն ինչ վատ է», որոնք անմիջապես ֆիքսում են բացասականը, չնայած մի քիչ այն կողմ գտնվում է տասնապատիկ անգամ ավելի շատ դրականը, այդպիսի մարդկանց մոտ ոչինչ չի փոխվում: Որքան շատ են նրանք բողոքում, այնքան շատ է նրանց մոտ ամեն ինչ վատանում: Ոչ ոք արժանի չէ վատ ապրելու: Ուղղակի ամեն մարդ ինքն է որոշում, թե ինչպես կապրի: Ինչքան էլ մենք փորձենք այս ամենը տարածել, ինչքան էլ փորձենք հոդվածներ գրել ու ֆիլմեր ցուցադրել, ոչինչ չի փոխվի, եթե Դուք ինքներդ պատրաստ չեք փոխվելու: Այնպես որ, սիրելի ընթերցող, միշտ դրական եղիր, շրջապատիր քեզ դրական մարդկանցով, կյանքին նայիր վառ գույներով և կյանքը կպատասխանի քեզ նույն կերպ:

P.S.
Խնդրում եմ մեկնաբանություններ թողնել այն մարդկանց, որոնց կյանքը փոխվել է, երբ նրանք սկսել են ամեն ինչին դրական նայել: Ձեր մեկնաբանությունները շատ կօգնեն այլ մարդկանց՝ դառնալու Ձեր պես:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

8 մեկնաբանություն

  • Բարև բոլորին)))))))))))))Նախ ասեմ, մշտապես հետևում եմ այս բլոգին))) Այն ինձ շատ է օգնում շատ հարցերի նայել այլ կերպ և շատ բան փոխել իմ մեջ դեպի լավը))))))Ասեմ, որ ես ինքս զգացել եմ` ինչքան բացասականի մասին ես մտածում, այնքան բացասականն ես ձգում դեպի քեզ..))))))Շատ դեպքերում դժվար է կենտրոնանալ միայն դրականի վրա,բայց պետք է հիշել, որ մարդու համար անհնարին ոչինչ չկա)))))))))Ուղղակի պետք է փորձել և հավատալ, որ կստացվի))))))Իմ կարծիքով անիմաստ է մտածել արդեն տեղի ունեցած վատ երևույթի մասին..Այն արդեն անցել է..Ինչու վերհիշել և վերապրել???Ինչ վերաբերում է, այսպես ասած, սպասվելիք բացասականին, պետք չէ կենտրոնանալ դրա վրա…Եթե նույնիսկ այն անխուսափելի է, պետք է այն անտեսել և հիշել, որ այն ևս անցողիկ է և ամեն ինչ լավ կլինի)))))))))Ինքս զգացել եմ ինչքան բան է փոխվում, եթե քեզ չես թունավորում բացասականով…)))))))))Բոլորին մաղթում եմ հաջողություն և միայն դրական լիցքեր)))))) ;-))

  • ES CHEM HAMARUM VOR CANKACAC MARD KAROX E ARAJNORDVEL TVYAL HRAHANGNEROV, U VOCH TE AYN PATCHAROV VOR NA CHI @NDUNUM, AYL PARZAPES KA NAYEV 3 EXANAK@. MARD PETQ E HARUST LINI VOCH TE MIAYN DRAKAN ENERGIAYOV AYL NAYEV GITELIQNEROV U HAVATOV, ETE DA CHLINI ES CHEM MTACUM, VOR INCH VOR MI BANI HNARAVOR E HASNEL, ENTADRENQ MI MARD APUSHI MEKN E, ETE NA SHBVI DRAKAN ENERGIAYOV MARDKANC HET DZER TESUTYAN HAMADZAYN AYD MARD@ KHASNI SHAT BANERI???? BNAV ES CHEM MTACUM VOR NERQUST DATARK EV VOCH MI SKZBUNQ CHUNECOX APUSHI MEK@ KAROX E HASNEL LAV BANERI ZUT ENERGETIK DRAKAN LICQAVORVAC MARDKANC SHNORHIV, AY URISH BAN ETE DUQ GREYIQ VOR AYS ASHXARHUM MENAK AYN CHE KOCHVUM HARSTUTYUN VOR@ MENQ KAROX ENQ TESNEL KAM SHOSHAPEL, GITEQ KAN MARDIK OVQER APRUM N IRENC AMBOXJ KYANQ@ EV DARNUM EN <>(AYSINQN PORNER@ HASTACNUM EN, EV INCHQAN HNARAVOR E POX EN ET GCUM), CHEN HASKANUM VOR DA CHI HARSTUTYUN@, MARD KAROX E BAN CHUNENAL, BAYC STEXCEL AMEN INCH ZUT IR XELQI SHNORHIV, AYL VOCH TE SRAN NRAN XABELU MIJOCOV. MER AYJMYAN ERITASARDUTYUN@ ANQAN E ARDEN MXRCHVEL AYS CEXI EV TARTI MEJ VOR NORMAL MTAVOR ZARGACAC KAM @NDHANRAPES ASHXARHIC TEXYAK MASSAN KARELI E HAMAREL MOTAVORAPES 6%. AY IRANC E PETQA ASEL VOR AYS KYANQUM VOCH TE SHAT ENERGETIK MARDKANC SHRJAPATUM LINEN, AYL SOVOREN GNAHATEL AYN INCH@ IRENC SHRJAPATUM E VOCH TE MTACEN AMEN MI @NKERUTYUNIC INCH SHAH UNEN. HEXINAKI GRELAVOCHIC ENTADRUM EM VOR NA GITI TE INCH EN NSHANAKUM NERQIN EV ARTAQIN MOTIVACUMNER@. AY MIGUCE DRANC MASIN GREYIQ, VOCH TE BOLORI NMAN SHABLON ASEYIQ TE INCHQAN LAV E LINELU, AYL TAYIQ BOLORIN AYD BANALI, BACATREYIQ TE INCH E PETQ ANEL VOR VOCH TE SHBVEL AYD MARDKANC HET, AYL INQNERT DARNAQ AYDPISSIN, EV AYD JAMANAK MNACAC@ IRENQ KVAZEN DZER SHURJ@ HASKANALOV VOR DUQ BNUYTOV KRKNORINAKELI ANDZNAVORUTYUN EQ.

    • Ես ձեզ հետ համաձայն եմ: Շատ ճիշտ եք գրել, ուղղակի կարծում եմ դուք պարզապես հերթականություններն եք շփոթել` գիտելիքը, հավատը, սկզբունքները շատ կարոևոր են, բայց ճիշտ մտածելակերպից հետո, իսկ մտածելակերպ ձևավորելու հարցում մեզ շրջապատող մարդիկ մեծ ազդեցություն են ունենում: Մարդ, եթե ճիշտ մտածելակերպ չունենա, դժվար էլ կարողանա հասկանալ, թե որ գիտելիքներն են կոնկրետ իրեն անհրաժեշտ, եթե ճիշտ մտածելակերպ չունենա, չի էլ հասկանա ինչին է պետք հավատալ կամ ինչին է նա արդեն հավատում, նույնը կարելի է ասել նաև սկզբունքների մասին: Այսօր շատ-շատ են բացասական մտածելակերպ ունեցող մարդիկ և նրանք մեծ ազդեցություն են ունենում իրենց շրջապատի վրա: Ծնողը երեխային սովորեցնում է, որ մուրացկանին փող չտա, որովհետև իր կարծիքով բոլոր մուրացկանները խաբեբաներ են: Արդյունքում երեխայի մոտ ձևավորվում է այն մտածելակերը, որ մարդկանց չարժե օգնել: Մեկը բիզնես է ուզում սկսել, իր շրջապատի վատատեսները ամեն կերպ փորձում են համոզել, որ դա իր մոտ չի հաջողվի: Արդյունքում նա սկսում է իր ուժերին չհավատալ: Մեկը ուզում է ստեղծագործել, բայց իր շրջապատի վատատեսները ջանք չեն խնայում իրեն քննադատելու համար: Ադրյունքում, եթե այդ մարդը հիմարի մեկն է շարունակում է ստեղծագործել, իսկ, եթե խելացի մարդ է այդ քննադատություններից խոցված դադարում է ստեղծագործել: Հիմարների վրա բացասական մարդիկ չեն ազդում, որովհետև նրանք, սովորաբար շատ քիչ են մտածում, իսկ խելացի մարդիկ սիրում են հաշվի նստել շրջապատի կարծիքի հետ: Արդյունքում տուժում են խելաիցները և օգտվում հիմարները, քանի որ խելացի մարդուն միշտ էլ պետք է գոնե մեկ-մեկ դրական լիզքեր ստանալ: Դրանից նա մեծամիտ հիմար չի դառնա, որովհետև խելացիները սովորաբար նաև համեստ են լինում: Ես չեմ կարծում, որ պետք է լինել դրական մտածելակերպով հիմար, այլ պետք է լինել դրական մտածելակերպով խելացի մարդ: Համոզված եմ, որ այս հոդվածը գրված է հենց խելացի մարդկանց համար կամ նրանց ովքեր ձգտում են խելացի դառնալ: Շաբլոնի հետ կապված ասեմ, որ սա ես համարում եմ բանաձև, իսկ բանաձևերը հիմնականում բոլոր տեղերում էլ նույնն են: Եթե բանաձևը այս է, ուրեմն չարժի անիմաստ այն փոխել: Իսկ հեղինակին ուզում եմ շնորհավորել ևս մեկ հոյակապ հոդվածի կապակցությամբ:

  • Բարև ձեզ, ասեմ որ շատ հետաքրքիր նյութ էր, ճիշտն ասած պատահաբար եմ հայտնվել այս բլոգում փնտրում էի Դեյլ Կարնեգինի աշխատություններից և բերեց այս բլոգը, հետաքրքրված սկսեցի կարդալ ու ասեմ որ շատ հաջողված նյութեր ունեք, ինչ որ գրված էր դա ճիշտ է և ոչինչ այդքան չի կարող մեր մեջ ինչ որ բան փոխել ինչքան որ մենք ու մեր դրական մտքերը, կյանքը հիանալի է երբ հիանալի աչքերով ես նայում նրան և պետք չէ հուսահատվել եթե ինչ որ բան չի ստացվում միշտ էլ պետք է փորձել անգամի վատի մեջ լավը տեսնել, ես ինքս էլ երբեմն հուսահատվում եմ բայց հենց այդ ժամանակ սկսում եմ կարդալ դրական բաներ ու իմ մեջ նորից բարձրանում է ապրելու ու լավ ապագայի հույսը, իսկապես այս նյութերը ոգեշնչող են և շնորհակալություն նյութի հեղինակներին.

  • Բարև… ես սկսել եմ դրական նայել կյանքին ուսանողության հենց առաջին տարիներից ,, ստացվում է արդեն վեց տարի է, այպես ասած զբաղվում եմ դրանով: Նկատել եմ մի բան, երբ մարդուն դրական ես վերաբերում, ստանում ես նույնը և տարբերություն չունի ով է դիմացինդ կամ քանի տարեկան է: Իսկ այ, երբ դիմացինդ չար է լինում, նա սկսում է քեզ ատել, որովհետև չի կարող դրականին դրականով պատասխանել, իսկ կեղծել ու թաքցնել չարը ևս չի կարող: Ես ամեն վայրում ունեմ շատ ընկերներ, բայց միշտ գտնվում է գոնե մի չար մարդ: Այնքան հետաքրքիր է շփվել նրանց հետ… խորհուրդ եմ տալիս բարի մարդիկ, խոսացեք չարերի հետ… Շատ զվարչալի են… տանել չեն կարողանում մեր նմաններին…:D

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»