« »

7 պատճառ. ինչու եմ ես հարգում միլիոնատերերին

Միլիարդատերեր

Շատերի մոտ կարծրատիպ կա, որ եթե ինչ-որ մեկը շատ հարուստ է, ուրեմն պարզից էլ պարզ է, որ նա այդ հարստությանը հասել է անօրինական ճանապարհով` ինչ-որ մեկին թալանե-լով (ընդ որում դեպքերի զգալի մասում այդ մեկը պետությունն է), ինչ-որ մեկի հովանու տակ գործելով և այլն և այլն: Եկեք մի փոքր այլ անկյունից նայենք այս հարցին: Ես ուզում եմ թվարկել յոթ պատճառներ, որոնք կստիպեն ձեզ ավելի հարգանքով մոտենալ միլիոնատերերին:

1. Նրանք անընդհատ չեն կրկնում, որ այս երկիրը երկիր չի:

2. Նրանք չեն պնդում, որ գործ չկա, իսկ եթե կա էլ, ապա «մեջը փող չկա»:

3. Նրանք չեն գտնում, որ ինչ-որ մեկը իրենց պետք է լավ գործի դասավորի:

4. Նրանք իրականացնում են իրենց երազանքները:

5. Նրանց գործունեության արդյունքում ստեղծվում են բազում աշխատատեղեր:

6. Նրանք հնարավորություն ունեն տնօրինելու սեփական ժամանակը:

7. Նրանք իրենց հաջողակ են համարում:

Հետաքրքիր է, բայց պարտադիր չէ լինել շատ հարուստ մարդ այս յոթ կետերին բավարարելու համար: Այնպես որ, մի բողոքեք պայմաններից և փողի պակասից, մի սպասեք որ Ձեզ օգնեն, Դուք ինքներդ կարող եք ուրիշներին օգնել, իրականացրեք Ձեր երազանքները, փորձեք այլ մարդկանց էլ վարակել Ձեր նախագծերով, եղեք հաջողակ և երջանիկ:

2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


15 մեկնաբանություն

  1. 🙂 Շնորհակալություն, ես էդպիսին էլ կամ :ՃՃճ
    Նյութի հեղինակն ով է?

    • Դե շատ լավ է Զառա ջան 🙂
      Հարցի մյուս մասին նյութի հեղինակը հույսով եմ կպատասխանի..

  2. Նյութի հեղինակը ես եմ:)

  3. Այստեղ պատճառահետևանքային կապը խախտած է։
    Ոչ թե այդպիսին են եղել դրա համար են հարուստ, այլ
    հարուստ են դրա համար են այդպիսին։
    Դե թող այդքան լավը ու լավատեսը լինեին երբ որ դատարկ
    գրպանով ու ստամոքսով, պարտքերի մեջ խրված նայեին
    իրանց աղքատությունից կոմպլեքսավորված տղայի աչքերին։

    “Տղես ասումա պա ինչի լողի չեմ գնում, ինչ ասեմ հը…
    տղես ասումա ինչի լողի չեմ գնում…”
    (Մի վախեցիր)

    Ընդհանուր ես էլ կուզեի դառնալ հեղինակ այս բլոգում բայց
    կա մի աֆորիզմ
    “Անհնար է խոսել քաջության մասին երբ վտանգների բնավ չես
    ենթարկվել”։
    վերաձևակերպելով կարելի ասել
    “Անհնար է խոսել հարստանալու մասին երբ բնավ դեռ չես
    հարստացել։”

    Ու վերջում ասեմ որ ես փնտրում եմ գործընկերներ,
    ու բոլոր բիզնես մտածելակերպ ունեցող հայերին
    (Luka, Financial Success, Ani, Harust Tga, Zara )
    կոչ եմ անում իրար գլխի հավաքվենք ու մի կամ մի
    քանի բան անենք։

    Այսքանը։

    • Սարգիս ջան ձեզ էլ ենք հասկանում և կներեք, եթե ինչ-որ բանով ձեզ տխրեցրինք: Ես անկեղծ ուզում եմ, որ բոլոր մարդիկ էլ շատ լավ ապրեն, ուղղակի ամեն մարդ սկզբում ինքն իրեն պետք է փորձի օգնել: Եթե ձեր տղան հարցնում է “ինչու լողի չեմ գնում”, դա ձեզ պետք է ոչ թե վհատեցնի, այլ հակառակը՝ ավելի ուժ ու եռանդ տա ամեն ինչ ուղղելու համար: Ոչ ոք հարուստ չի ծնվում, ես իմ ուսումնասիրություններից ու փոքրիկ փորձից կարող եմ ասել, որ հարուստ լինելը ոչ թե շատ փող ունենալն է, այլ դա մտածելակերպ է, ընդ որում ՝ բացասական մտածելակերպ չէ: Ունեցար այդ մտածելակերպը՝ կհարստանաս, չունեցար՝ ոչ:

      Իսկ համագործակցության համար, ներեցեք, բայց այց պահին մենք չենք կարող, քանի որ չավարտված դեռ շատ գործեր ունենք և չենք կարող մտածել մեկ այլ բան ի մասին՝ քանի դեռ հինը չենք վերջացրել: Իսկ մյուս հեղինակները կարող են պատասխանել:

      Շնորհակալություն, որ կարդում եք մեր բլոգը, հուսով ենք, այն ձեզ ինչ-որ բանով կօգնի:

      • Ինձ ոնց որ ճիշտ չհասկացաք։

        Նախ համագործակցության առումով խնդիր չկա.
        ես մի անգամ եմ առաջարկում։

        Հետո. ես երիտասարդ, աշխատանքով ապահովված,
        ապագայով ապահահովված, նոր գաղափարներ գենեռացնող,
        բիզնես մտածելակերպ ունեցող տղա եմ ծրագրավորող
        մասնագիտությամբ, ապրում եմ նորմալ պայմաններում,
        ամուսնացած չեմ ու ոչ մի տղա էլ չունեմ։

        Այդ մեջբերումը “Մի վախեցիր” ֆիլմի դերասան Արտաշես Ալեքսանյանի կերպարի խոսքերն են, և այդ խոսքերը ինչ որ շատ քչերն են հիշում, քանի որ ուշադիր չեն նայել ֆիլմը։
        Իսկ այդ ֆիլմը իմ ամենասիրած ֆիլմերից մեկն է – դա 1,
        և 2 – ես չէի ուզի որ իմ տղեն (երբ որ մի օր ունենամ)
        ինձ այդ հարցը տար, դրա համար էլ տպավորվել են այդ խոսքերը։

        ԻՍԿ “”Ոչ ոք հարուստ չի ծնվում, ես իմ ուսումնասիրություններից ու փոքրիկ փորձից կարող եմ ասել…””
        խոսքերը ռուսների ասած перегнул палку։ Հարուսների 60%
        գերդաստանների գործն է շարունակում։ Միայն այս վերջին ՏՏ ու կապիտալիզմի առաջընթացի ժամանակ որոշ մարդիկ ինքնուրույն հարստացան, իսկ մի քանի դար առաջ՜։

        Ինչևիցե ամեն ինչ նորմալ է։

        Ես մինչ այժմ տխուր չէի, բայց հիմա տխրեցի,
        որովհետև նոր սա դիտեցի
        http://news.am/arm/news/83473.html։

        Երջանիկ կլինեի եթե այսպիսի մարդիկ քչանաին մեր երկրից ինչու չէ աշխարհից։ Այդ 30.000դ–ը որոշ մարդիկ այնքան հեշտ
        են աշխատում, ինչի մասին է խոսքը։

        • Բայց էդ 60%-ի նախնիները ինչ-որ ժամանակ զրոյից են սկսել իսկ ինչ վերաբերումա 30000-ի պատմությանը ապա դրա համար գոյություն ունենք մենք երիտասարդներս որ գոնե հետագայում երբ ղեկը մեր ձեռքում կլինի նման բաներ թույլ չտանք

  4. Ok Սարգիս ջան, իրոք որ քեզ ճիշտ չհասկացանք:

  5. Մենք երբեք չենք կարող ասել, թե ինչ կլինի երբ ղեկը մեր ձեռքը լինի: Հիշենք շատերի տված նախընտրական խոստւմները …

    • Էս նախընտրական խոստում չի.ես խոսում եմ հասարակական կարծիքի մասին ու էն որ սենց քննարկում ա լինում թեկուզ բլոգի մեկնաբանություններում ինչ-որ բանի մասին խոսում ա:Հուսով եմ հասարակության էդ թվում մեր կարծիքը շուտով տիրապետող կլինի:Քաղաքականությունը լավ բան ա եթե ճիշտ մարդկանց ձեռքում ա:

  6. Մերսի կարծիքների համար: Հաջողության Բլոգում երկու թեմա կա, որոնք չենք քննարկում՝ քաղաքականություն և կրոն: Հայկական համացանցում հարյուրավոր այլ կայքեր կան, որտեղ այդ թեմաները քննարկվում են, բայց ոչ այստեղ:

  7. Այո, քաղաքականությունը միանշանակ պետք է ճիշտ մարդկանց ձեռքերում լինի: Վերջ:

  8. Ժպտա անծանոթին, թող ընկնի երազանքների գիրկը

    im karciqov ayd arajabanov en sharjvum vorosh harustner, sakayn kan naev nranq ovqer iskapes lavnen inchpes nshvac er verevum, es da vstah asum em, vorovhetev chanachumem nmannerin, ev miayn pasteri vra himnvac em xosum, ete es sxal em, apa voreve mekd uxxek inc, es patrast em cez lsel,

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»