«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Օգտակար խորհուրդներ

Ձեր աշխատասենյակը

Արդյունավետ աշխատելու համար ամենակարևոր գործոններից մեկը, որի վրա պետք է ուշադրություն դարձնել, դա աշխատասենյակն է ու դրանում տիրող մթնոլորտը: Սենյակը, որում Դուք աշխատում եք, պետք է Ձեզ հաճույք պատճառի: Այնտեղ չպետք է լինեն ավելորդ իրեր: Ձեր աշխատասեղանը պետք է լինի կոկիկ և հավաքված: Դրա վրա պետք է լինեն միայն այն իրերն ու թղթերը, որոնք Ձեզ անհրաժեշտ են տվյալ պահին: Երբ Դուք աշխատում եք այդպիսի մթնոլորտում, երբ շրջապատում ամեն ինչ Ձեզ հաճույք է պատճառում, ապա դրանով Դուք բարձրացնում եք Ձեր արդյունավետությունը:

Այս հոդվածում ես մի փոքր կպատմեմ իմ աշխատասենյակի մասին: Իմ աշխատասենյակում ես կահույք, հեռուստացույց և նման այլ իրեր չունեմ: Դրանք ինձ անհրաժեշտ չեն, բացի այդ էլ՝ ես սիրում եմ, երբ ազատ տարածությունը շատ է: Սենյակում կան միայն սեղան, աթոռներ և բույսեր: Աշխատասեղանիս դիմացի պատին ես ամրացրել եմ բոլոր այն մարդկանց նկարները, որոնց մասին գրում եմ իմ բլոգում: Այնտեղ տեղ են գտել Ալբերտ Էնշտեյնը, Թոմաս Էդիսոնը, Ուոլտ Դիսնեյը, Քըրք Քըրքորյանը, Մարկ Ցուկերբերգը, Նապոլեոն Հիլլը, Դեյլ Քարնեգին, Սթիվ Ջոբսը, Բիլլ Գեյթսը և մի շարք ուրիշներ՝ մարդիկ, որոնց ես համարում եմ հաջողակ: Այդ նկարները ոգեշնչում են ինձ և օգնում են ինձ աշխատել: Սեղանիս վրա գտնվում է միայն համակարգիչը և երբեմն նաև որոշ գրքեր, որոնք այդ պահին ինձ անհրաժեշտ են: Ես սիրում եմ իմ սենյակը և հաճույք եմ ստանում այնտեղ աշխատելուց: Նույնը և մաղթում եմ Ձեզ: Ստեղծեք այնպիսի մթնոլորտ, որը կօգնի Ձեր ստեղծարար աշխատանքին և կոգեշնչի Ձեզ: Այդպես Դուք ոչ միայն կբարձրացնեք Ձեր արդյունավետությունը, այլ նաև հաճույք կստանաք Ձեր աշխատանքից:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»